Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային Ժողովում լրագրողներին արգելվում է հարցեր տալ պատգամավորներին․ հայտարարություն

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այդ ընթացքում ՔՊ-ականները ակնհայտ ագրեսիվ վարք էին ցուցաբերում կին թեկնածուների նկատմամբ. ողջ թիմով հարձակվել էին Հայկուհի Հարությունյանի վրա, քանի որ նա պաշտոնավարման ընթացքում վարույթներ էր հարուցել իշխանության ներկայացուցիչների՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների առիթով։  

ԿԿՀ անդամի թեկնածուների ընտրության օրերի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am-ը Հայկուհի Հարությունյանին սատարող հրապարակումներ էին արել՝ մանրամասնելով, որ ՔՊ պատգամավորները ընտրությունից 3 օր առաջ՝ դեկտեմբերի 4-ին, գաղտնի հանդիպում էին ունեցել Հ. Հարությունյանի հետ եւ փորձել ճնշել սահմանադրական անկախ մարմինը ղեկավարած թեկնածուին:
Այդ եւ նախկինում իր մասին ունեցած մեր հրապարակումներից վրդովված ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից թիրախավորեց ազատ մամուլը եւ զրպարտեց՝ ասելով. «Գիտենք՝ ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում. փողը տալիս են, պատվիրում են եւ պախարակում պաշտոնյաներին»: Նա այլ լրատվամիջոցների շարքում հնչեցրել էր «Ժողովուրդ» օրաթերթի անունը: Հենց նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին,

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին եւ առաջարկել միասին գնալ ԱԱԾ կամ ՀՀ դատախազություն, որպեսզի Հովհաննիսյանը հնչեցրած մեղադրանքների համար ապացույցներ ներկայացնի, հաղորդում տա ենթադրյալ հանցանքի վերաբերյալ։ Արթուր Հովհաննիսյանը մերժել է մեր խմբագրի հետ իրավապահներին այցելել՝ հրաժարվելով նաեւ բացատրություն տալ իր հնչեցրած հայտարարությունների համար: Իհարկե, մենք դատական հայց ենք պատրաստում՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին (վերոնշյալ զրույցից 1 շաբաթ հետո) հրապարակեց տեսանյութ՝ ՔՊ խմբակցության քարտուղարի զրույցի մասին, որտեղ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը, «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարծիք հայտնեցին դեպքի առնչությամբ, շատերը դատապարտեցին մամուլին լռեցնելու եւ թիրախավորելու՝ իշխանության քայլերը։ Տեսանյութը հրապարակվեց դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, որից 3 ժամ անց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը գրություն ուղարկեց մեյլով՝ տեղեկացնելով, որ ԱԺ աշխատակազմը որոշել է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի հավատարմագրումը։ Հիմնավորումն այն է, որ Քնար Մանուկյանը գտնվել է «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել…»: Ստացվում է, որ ԿԿՀ անդամի թեկնածուի ընտրության սրահում (որտեղ բոլոր լրագրողները մշտապես լուսաբանում են տարբեր ընտրություններ) երբ լրագրողը հարց է տվել Արթուր Հովհաննիսյանին, նրա հետ քայլել ԱԺ միջանցքում, պետք է զրկվի ԱԺ մուտք գործելու իրավունքից: Ընդ որում՝ որոշումը ստորագրված եւ կնքված է պետական պայմանագրով սահմանված աշխատանքային ժամի ավարտից հետո՝ 18։04-ին:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք ազատ եւ անկախ մամուլը լռեցնելու, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակելու դատապարտելի գործելաոճ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կայացրած որոշումը համարում ենք անհիմն, ՔՊ-ի կողմից ուղղորդված, կամայական, որը խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը եւ խախտում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով լրագրողներին վերապահված՝ տեղեկություններ հավաքելու եւ տարածելու մեր իրավունքը:

Տեսանյութը՝ այստեղ

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրություն

«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴ
Ամենադիտված