Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջին քայլը իշխանության փոփոխությունն է, նրանց հրաժարականի պահանջը». ինչպիսի՞ն էր 2023-ը, և ի՞նչ տնտեսական կանխատեսումներ կան 2024-ի համար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարվա ընթացքում «Փաստն» անդրադարձել է ոլորտային խնդիրներին, խոսել բացթողումների մասին՝ հույս ունենալով, որ բարձրաձայնված հարցերին լուծումներ կտրվեն: Տնտեսությունը մշտապես եղել է մեր դիտակետում, ուստի տարեվերջյան զրույցներից մեկով փորձում ենք ի մի բերել, թե ինչ արվեց ու չարվեց 2023 թ.-ին և ինչ սպասել 2024 թ.-ից: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ չենք կարող չնշել, որ 2023 թվականը տնտեսական աճով ենք փակում:

«Բայց, միևնույն ժամանակ, ընդգծենք, որ տնտեսական աճը ներառական չէր, այսինքն՝ աղքատ բնակչությունն այդպես էլ չհարստացավ, և տնտեսական ակտիվության ցուցանիշն ամբողջությամբ ապահովել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ստեղծված իրավիճակը: Տնտեսական աճն ապահովել են վերարտահանումը Արևմուտքից Ռուսաստան և հակառակ ուղղություններով, ինչպես նաև այդ նույն պատերազմով պայմանավորված տուրիստական այցերը Հայաստանի Հանրապետություն: Հրապարակված թվերի համաձայն, մոտ 2 մլն տուրիստական այցելու ենք ունեցել, որի ուղիղ կեսը եղել է Ռուսաստանի Դաշնությունից: Ակնհայտ է, որ ՌԴ-ից եկել են ոչ թե ճանաչողական, մշակութային այցով, այլ նրանց մեծ մասը եղել են ռելոկանտները, որոնք պատերազմի ֆոնին են եկել Հայաստան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ պետք էր աշխատել, որը չկատարվեց և շարունակում է չկատարվել: «Երբ ի սկզբանե ռելոկանտները գալիս էին Հայաստանի Հանրապետություն, պետք էր ստեղծել այնպիսի բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք մնային Հայաստանում: Գիտենք, որ նրանց աշխատունակ և աշխատող հատվածի գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ներկայացուցիչ էին, որոնք իրենց հետ տեղափոխում էին ընդամենը մեկ նոթբուք: Նրանք ժամանակավոր տեղակայվեցին Հայաստանի Հանրապետությունում, որը, սակայն, նրանց չգրավեց կամ էլ շահագրգռող առաջարկներ չներկայացրեց, և տեղափոխվեցին մեր երկրից: Ոչինչ չարվեց Հայաստանում արդյունաբերություն, մշակող արդյունաբերություն տեղափոխելու, ռելոկացիա անելու և տեղակայելու համար, ավելին՝ կառավարությունն արեց քայլեր, որ «տուգանեն» այս տնտեսական աճը:

Օրինակ՝ ընդունվեցին տրանսպորտային միջոցի ներմուծման և վերարտահանման համար լրացուցիչ շահութաբերություն նախատեսող իրավական ակտեր, որոնք խոչընդոտեցին այդ ոլորտում Հայաստանը որպես հարթակ դիտարկելու համար: Եվ սկսեցին արդեն տրանսպորտային միջոցները Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի միջոցով արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Զուգահեռ ընդունվեց երկակի նշանակության ապրանքների արտահանման արգելքի՝ կառավարության նոր որոշումը, օրենքում եղան փոփոխություններ, որոնք դժվարին կամ անհնարին դարձրեցին Հայաստանի միջոցով համակարգիչների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների և այլ տեխնիկայի վերարտահանումը Ռուսաստանի Դաշնություն: Սրանք ևս խոչընդոտեցին տնտեսական ակտիվ աճին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչպիսի՞ տարի է մեզ սպասվում, Սարգսյանն անդրադառնում է նախ 2024 թ.-ի բյուջեին: «Այս բյուջեն դժվար իրականանալի բյուջե է, որովհետև բավականին հավակնոտ ծախսային և եկամտային մասեր են ավելացրել: Սկսենք եկամտային մասից: Հայաստանում թողարկվող արտադրանքի ծավալը նվազում է: Վերջին ամիսներին շարունակական անկում է գրանցվում: Հետևաբար, եթե տնտեսությունն ամբողջ ծավալով չի աշխատում, մի բան էլ իր թողարկած արտադրանքը չի ավելացնում, զուգահեռ վերարտահանումների բոլոր խողովակները փակվում են, սա նշանակում է, որ բյուջեի եկամտային մասի կատարմանը մնում է երկու տարբերակ՝ հարկադրույքների բարձրացում կամ գնաճ: Ընդհանուր ապրանքների և ծառայությունների գները պետք է բարձրանան, որի արդյունքում ավել հարկ կհավաքագրվի, կամ գները կբարձրացնեն չնչին կամ չորս տոկոսի՝ ընդունելի մակարդակում, որը նախատեսված է «Բյուջեի մասին» օրենքում: Մեր կանխատեսմամբ, երկուսն էլ լինելու է:

Սկսեցին դիվիդենտի հարկման մասով: Դեռևս օրենքի նախագծեր կան, որ, կարծում եմ, մի քանի օրից կբերեն ընդունելու: Դրանք են՝ տույժերի և տուգանքների կրկնապատկումը հարկային չարաշահումների դեպքում: Ավելացել է Ֆեյսբուք սոցիալական ցանցով գովազդի միացման հարկը, որը բնակչությունից ուղիղ ձևով է հավաքագրվում: Հարկվում է բնակարանի վարձակալությունը: Վարչարարությունն այստեղ ավելի հեշտացել է, որովհետև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները գրանցման վայրի հասցեի նշում են իրականացնում, և սրա հետևից հարկային մարմինը գնալու է, որպեսզի տուգանեն այդ 500 հազարականները և բերեն օրինական դաշտ, այսինքն՝ սկսեն հարկել վարձակալությունները:

Զուգահեռ «Բյուջեի մասին» օրենքում նշված է, որ կան հարկային ծախսեր: Սա նշանակում է այնպիսի ոլորտներ, որտեղից պետք է որոշակի հարկային հավաքագրում լինի, բայց չի կատարվում: Օրինակ՝ Հայաստանում առողջապահական և կրթական ոլորտները ավելացված արժեքի հարկից ազատված են, որպեսզի ծառայությունները շատ ավելի մատչելի և հասանելի լինեն, որովհետև դրանք կարևորագույն ոլորտներ են մեր երկրի համար, և դրանց հարկային որոշակի խթանիչներով ստիպում են զարգանալ: Կանխատեսվում է, որ հաջորդ տարի բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն, սա նշանակում է հիվանդանոցային ծառայությունների և համալսարանների ու վճարովի մանկապարտեզների ու դպրոցների գների 20 տոկոսով թանկացում:

Հաջորդ կանխատեսումը իրականացրել են «Բյուջեի մասին» օրենքում, խոսքը ակտիվների հավելաճի հարկման մասին է, ձևակերպել են՝ «ակտիվի հավելաճի հարկման հնարավորություններն ենք գնահատելու»: Սա նշանակում է, որ, օրինակ՝ ձեռք ենք բերել բնակարան, որը 2000-ականների սկզբին պայմանականորեն արժեցել է 20 հազար դոլար, այժմ շուկայական արժեքներով կազմում է 200 հազար դոլար, և այդ տարբերության մասը փորձում են հարկել, որ կատարյալ աբսուրդի ժանրից է: Այսպիսի բան չի կարելի իրականացնել: Մարդու եկամուտները չեն ավելացել, ընդամենն ավելացել է նրա գույքի արժեքը: Սրանք նշմարվող և իրենց կողմից գրված բյուջեի նախագծով, հիմա արդեն՝ օրենքով ուղերձներ են՝ տրված ՀՀ քաղաքացիներին, որ այսքանը նվազագույնն ավելանալու է»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը: Ի՞նչ է պետք անել այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու և երկրի տնտեսական ողնաշարն ուղղելու համար: Փորձագետը մի քանի քայլեր է առանձնացնում:

«Մեր զրույցների ընթացքում բազմաթիվ քայլեր ենք նշել, սակայն մեզ ականջալուր չեն եղել: Հետևաբար առաջին քայլը իշխանության փոփոխությունն է, նրանց հրաժարականի պահանջը: Որքան էլ փորձենք միայն մասնագիտական, տնտեսական դաշտում լուծում փնտրել, այնուամենայնիվ, տնտեսագիտությունը, քաղաքականությունը և քաղաքագիտությունը շատ ամուր փոխկապակցված են, առանց մեկը մյուսի լինել չի կարող: Եթե ուղղակի մի քանի քայլ նշենք, թե ինչ պետք է անել, դա կլինի, որ մենք էլ սրանց նման հատվածային փոփոխություններ ենք անում, այնինչ պետք է լինեն արմատական և շղթայական փոփոխություններ: Ամեն դեպքում մի քանիսը նշեմ: Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի միայն մեկ երրորդն է օգտագործվում, ուստի անհրաժեշտ է շատ շտապ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացնել, օրինակ՝ ոռոգման համակարգում, ինչպես նաև ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ, շահագրգռել հողի սեփականատերերին անդամակցել այդ կոոպերատիվներին, որպեսզի մեծ ծավալով արտադրանքը կարողանա մուտք գործել արտասահմանյան շուկաներ:

Օրինակ՝ տնային փոքր տնտեսությունը չի կարող սա ինքնուրույն իրականացնել, որովհետև մեկ գյուղացու թողարկած արտադրանքը անհնար է մուտք գործի ՌԴ-ի՝ մեր ամենամեծ առևտրային գործընկերոջ սուպերմարկետների ցանց, մարդիկ տարվա կտրվածքով 12 ամիս անխափան մատակարարում են ակնկալում: Սրա լուծման տարբերակը կոոպերատիվներն են, տարիներ շարունակ ասում ենք դրա մասին, սակայն չեն իրականացնում: Հաջորդը՝ հարկային՝ առնվազն դրույքաչափերի փոփոխություն և արտադրողների ու առևտրականների տարբեր դրույքաչափով հարկում: Արտադրությունը պետք է ամեն կերպ խթանել, նույնիսկ տարբեր ոլորտներ, որոնք գերակա են և մրցունակ աշխարհում, պետք է ամբողջապես ազատել հարկերից, որպեսզի շահագրգռենք, և մարդիկ գործունեություն իրականացնեն այդ ոլորտներում: Սրանք այն կարևոր փոփոխություններն են, որոնցից պետք է սկսենք: Իսկ շարունակությունը շատ մեծածավալ աշխատանք է պահանջում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ
Ամենադիտված