Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլի ֆեդերացիան մնաց մենակ. դեմ են բոլորը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին սպասվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը. ըստ էութան, սա ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչեւ նա կհեռացվի այդ պաշտոնից: Հատկանշական է, որ Մելիքբեկյանին դեմ են արտահայտվել հայկական թոփ երկու առաջատար ակումբները, 4 ակումբների ֆանատական շարժումները («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» եւ «Շիրակ»): Ազգային հավաքականի ֆան ակումբներից ամենամեծը (FAF) երեկ, ըստ էութան, քննադատեց Մելիքբեկյանին ու հայտարարեց, որ չի սատարում նրան:

«Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբները միասին պահում են ամենամեծ երկու ակադեմիաները եւ ֆուտբոլի հիմնական դարբնոցն են. այս ակումբների սեփականատերերն ամեն ամիս իրենց գրպաններից ծախսում են հարյուր հազարավոր դոլարներ, ու եթե հեռանան, ապա շուրջ 3000 երեխա կզրկվի մարզվելու հնարավորությունից, այդ թվում՝ մարզադաշտերից: ՀՖՖ ներկա ղեկավարին չի սատարում Հայաստանի հավաքականի նախկին խաղացողների մեծագույն մասը, իսկ ով էլ չեզոք է, ըստ հիմնավոր տեղեկությունների, որոշակի հետաքրքրություն ունի այս ֆեդերացիայից: Արմեն Մելիքբեկյանին շաբաթ օրը կընտրեն ՀՖՖ անդամ այն ՀԿ-ները, որոնց ֆեդերացիա են բերել հենց իրենք, ու որոնք ֆինանսապես կախված են իրենցից: Նման ՀԿ-ներն ունեն հավասար մեկ ձայն, ինչպես ոլորտում իրոք եղանակ ստեղծող խոշոր ակումբները, ինչն անտրամաբանական է:

Ավելին՝ Մելիքբեկյանին սատարում են այնպիսի ֆուտբոլային ակումբներ, որոնք կա՛մ ակտիվ գործունեություն չեն ծավալում, կա՛մ մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար: Մեր տեղեկություններով՝ Մելիքբեկյանի ընտրվելու դեպքում Բարձրագույն խմբի մի քանի ակումբներ պատրաստվում են դուրս գալ առաջնությունից, իսկ ֆանատական շարժումներն ու ակադեմիաներում մարզվող ծնողներն արդեն խմբեր են ձեւավորել ու պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության դիմաց, քանզի վստահ են, որ Արմեն Մելիքբեկյանի ամենաթողությունը գալիս է հենց վարչապետից: Ոլորտի մասնագետները պնդում են, որ նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանին լեգիտիմ նախագահ անվանել չի կարելի, ու որ այս ամենը ծաղր է հայկական ֆուտբոլի ապագայի նկատմամբ, իսկ երկրի բարձրագույն ղեկավարությունը լուռ է:

Հ.Գ. Երեկ Ստեփանակերտի մարզադաշտում Իլհամ Ալիեւն առաջին հարվածը կատարեց գնդակին, ու բռնազավթված Արցախում կայացավ այդ երկրի ֆուտբոլային հանդիպումը: Նման իրավիճակում Հայաստանում գոնե պետք է փրկել ֆուտբոլն ու նրան վերադարձնել նախկին փառքը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում
Ամենադիտված