Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ողջ բացասականը բազմապատկել են, ամբողջ դրականն ու ձեռքբերումները՝ զրոյացրել»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրավական պետության կայացումից շեղվել ենք այնքան, որ թվում է, թե ընթանում ենք հակառակ ուղղությամբ: Այն համեստ նվաճումների դեպքում, որոնք ունեցել է հասարակությունն այս տարիների ընթացքում՝ լինի ժողովրդավարական գործիքների ու մեխանիզմների հաստատում, թե իրավական այս կամ այն մարմինների՝ պետությանը հարիր կեցվածք, ունեցել ենք մեծ հետընթաց, եթե չասեմ՝ պարզապես տապալում»,-«Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին էր 2023 թվականը իրավական բաղթողումների և ձեռքբերումների առումով:

Հավելում է, որ ունի կարգախոս՝ եթե տեսնում ես՝ այսօր չի ստացվել, նշանակում է՝ պետք է քաղես դասեր և այնպես լծվես աշխատանքի, որ վաղը ստացվի: «Այս տարին մեզ համար դասեր քաղելու, նոր մոտեցումներ ցուցաբերելու և այն կամայականությունը կանգնեցնելու համար է, որն ամենուր է: Խոսքն իրական քաղաքացիական հասարակության մասին է, այլ ոչ թե գործիք դարձած ՀԿ-ների: Այստեղ երբևիցե չպետք է կորցնենք մեր լավատեսությունը: Սա մեր երկիրն է, ով էլ ու ինչ էլ անի, պետք է ավելի տոկուն լինենք և քաղաքացիական առումով ավելի խիզախ: Այս տարի, չնայած առանձին իրավաբանների ու իրավապաշտպանների մեծածավալ աշխատանքին, չենք կարծում, որ համակարգային առումով որևէ ձևով դրական արդյունքներ կունենանք: Նույնիսկ հակառակը, մեկ-երկու դեպքեր կան, երբ արդարացնում են մի քանի ամիս անազատության մեջ պահված մարդկանց, և դրանից ուրախանում ենք:

Հիշեցնեմ, որ մարդու իրավունքների վերականգնումը ոչ թե տեղի ունեցած սխալի ճանաչումն է, այլ դրանից հետո այն անձանց տրվող փոխհատուցումը, որոնց հանդեպ անարդար գործողություններ են տեղի ունեցել, և պատասխանատվության հրավիրումը այն մարդկանց, որոնք պատասխանատու են այդ հակաիրավական և հակասահմանադրական գործողությունների համար: Մյուս տարի պետք է ուշադրություն դարձնենք մարդու իրավունքների ամբողջական վերականգնմանը, այսինքն՝ եթե ոտնահարվել են իրավունքները, ոչ միայն հասնենք նրան, որ մերժվի այդ հերյուրանքը, այլ կարողանանք հաստատել, որ դա սուտ է, սխալ, երկրորդ՝ փոխհատուցումներ տրամադրվեն այն անձանց, որոնք վնասներ են կրել այդ հերյուրանքի կամ սխալ քայլերի հետևանքով, երրորդ՝ պատասխանատվության կանչեն բոլոր նրանց, ովքեր ինքնուրույն կամ վերևից կարգադրությամբ նման գործողություններ են իրականացրել: Եթե դրանք համապատասխանում են «հանցավոր անգործություն» եզրույթին, բոլորը պետք է համարժեք պատիժ կրեն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

2024 թ.-ից սպասելիքների մասին խոսելիս նշում է՝ ինչին ազգովի արժանի ենք, այն էլ լինելու է: «Խոսքը այն մասին չէ, որ, օրինակ՝ մեկ տասնյակ կամ ավելի մարդ ակտիվ ու ազնիվ պայքարում են մարդու իրավունքների, մասնավորաբար խոսքի ազատության համար: Լուսահոգի Արմեն Գրիգորյանի վերաբերյալ կայացվել է մի դատավճիռ, որը խայտառակություն է երկրի համար: Ստացվում է, որ հայկական դատարանը «թուրք» խոսքն ընդունում է որպես վիրավորանք: Այնպիսի վիճակում ենք, որ կամազուրկ դատավորը չի հասկանում, չի ուզում հասկանալ կամ վախենում է հստակեցնել, բացատրել այդ հրաման տվողին, որ այդ դատավճիռը նշանակում է, որ Հայաստանում «թուրք» խոսքը համարվում է վիրավորանք: Գոնե մի քիչ խելք ունե՞ն: Զարմացած եմ ուղղակի, չնայած էլ զարմանալու տեղ չկա»,-հավելում է նա:

Խոսքի ազատության մասին խոսելիս տիկին Ալավերդյանը գովասանքի խոսքեր է ուղղում այն լրագրողներին, որոնք, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, շատ բարձր մակարդակով կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները: Ներկա իշխանությունները, որոնք կառավարում են արդեն հինգ տարուց ավելի, իրավական կամ այլ ոլորտներում մշտապես համեմատություններ անելիս խոսում են «նախկին» ժամանակների ու պաշտոնյաների մասին: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենն առաջարկում է համեմատականներ անցկացնել:

«Այն բացասականը, ինչ տեղի է ունեցել նախկինների ժամանակ՝ սկսած առաջինից, այս իշխանությունները բազմապատկել են, այն, ինչը դրական է եղել, էլի սկսած առաջին նախագահի իշխանավարության տարիներից և հաջորդիվ, բոլորը տապալել են: Իրենց խոսքն է՝ զրոյացնել, ու զրոյացրել են բոլոր դրական նվաճումները: Քաղաքացիական հասարակության սուբյեկտները հետևողական աշխատանքի շնորհիվ դրական արդյունքներ էին գրանցել տարիների ընթացքում: Խոսքի ազատության ոլորտում ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների շնորհիվ բարելավվել էին օրենքները, և այն խայտառակ իրավիճակը, երբ ինչ-որ լուրի կամ հրապարակման համար դատական գործընթացներ են սկսում, ավելի քիչ էր: Կար մերժողական վերաբերմունք այսպիսի դեպքերի հանդեպ հասարակության մեջ: Այսօր տեսնում ենք հակառակը: Մյուս դրականը հասարակական վերահսկողությունն էր պետական մարմինների հանդեպ: Ուշադրություն դարձրեք՝ բոլոր այդպիսի ինստիտուտները ոչնչացրեցին:

Օրինակ՝ Հանրային խորհուրդը սահմանադրական մարմին էր, ստեղծվել էր նրա համար, որ մարդիկ ոչ թե փողոցում խոսեին գոյություն ունեցող խնդիրների մասին, այլ լիներ կառույց, որտեղ իշխանությունը, հասարակությունը և ակտիվ խմբերի մեջ չընդգրկված մարդիկ կարողանային իրար հետ խոսել, փնտրել և գտնել լուծումներ: Թաղվեց Հանրային խորհուրդը: Ունեինք օրենքով ստեղծված մոնիտորինգային խումբ, որը դիտարկում էր վիճակն անազատության վայրերում: Ո՞ւր է այդ միավորը: Օրենքում ամրագրված էր, որ ցանկացած պահի խորհրդի երկու անդամ կարող են այցելել այդ վայրերը՝ լիներ ՔԿՀ, թե նախաքննական մեկուսարան: Հիմա այդ մարմինը գոյություն չունի: Այն ժամանակ մշակում էինք տարբերակներ, որ վերահսկվի այնպիսի մարմինների աշխատանքը, ինչպիսին ԱԱԾ-ն է, միջազգային փորձն ունի այդպիսի օրինակներ: Իսկ հիմա ԱԱԾ-ն դարձել է КГБ: Եվ վերջինը՝ Հանրային ռադիոն և հեռուստատեսությունը:

Անգամ Խորհրդային Միության տարիներին եթեր էին տալիս մի քանի ընդդիմախոսների՝ ցույց տալով, որ ժողովրդավարություն կա: Հիմա Հանրայինը դարձրել են քաղաքացի Փաշինյան Նիկոլի ամբիոն: Չեն էլ ամաչում, երկիր է, չէ՞: Բոլոր նախարարությունները, մասնավորապես ուժային կառույցներն ունեին մեկերկու հանրային խորհուրդ իրենց կազմում: Հիմա ո՞ւր են այդ խորհուրդները: Ցավում ես, այդ մարմինների կայացումը հեշտ չի տրվել: Քաղաքացիական վերահսկողություն չկա, միայն ինչ-որ խամաճիկային կուսակցություններ են հավաքում և քննարկումներ անում: Ձևական, իմիտացիոն գործընթացներն արդեն հասել են խայտառակ վիճակի: Պարզապես կոչ եմ անում բոլորին սթափվել, նաև նրանց, ովքեր աշխատում են դրամաշնորհներով, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում, այդ կազմակերպություններում շատ հմուտ, իրենց գործի գիտակ մասնագետներ են աշխատում: Հստակեցնենք, որ այս առումով ժողովրդավարություն կոչվածը պարզապես տապալվում է, ժողովրդավարությունն այն է, որ հանրությունը տարբեր գործիքակազմերով կարողանում է վերահսկել և շտկել այս կամ այն սխալները: Հիմա դա ամբողջովին վերացրել են»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ուսումնասիրում է աֆրիկական, լատինամերիկյան երկրների փորձը, որտեղ շատ դժվար են կայանում իրավական պետությունները: «Արդեն համեմատվելու բան չունենք, ներքևի գծի վրա ենք կանգնած: Պետք է ինչ-որ տեղ կանգ առնել, չէ՞, չպետք է, չէ՞, ամաչենք ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք: Ամփոփելով՝ խոսենք քաղաքական այն կոպիտ սխալի մասին, որն ավելի վատ է, քան հանցագործությունը՝ դա Արցախի վերաբերյալ քաղաքականությունն է: 2018 թ.-ից սկսած այս իշխանությունն արտահայտել է դիրքորոշում, քաղաքացիական հասարակությունն այդպես էլ չի գտել ձևաչափը թե՛ աշխատելու, թե՛ դիմադրելու, թե՛ կանխելու այս՝ ողբերգական մի կողմից, և հանցավոր մյուս կողմից գործողությունները:

Այսօր Հայաստանում արցախցիները չեն ստանում նպաստ ու թոշակ՝ զրկված լինելով ամեն ինչից: Պատահական չէ, որ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ասում է, որ չունենալով ապրելու միջոց՝ արցախցիները ենթարկվում են ցեղասպանության արդեն Հայաստանում: Միջազգային հանրության ներկայացուցիչը դա տեսնում է, իրենք կարո՞ղ էին տեսնել, թե ինչպես է սա նկարագրվում միջազգային իրավունքի լեզվով: Հայաստանի իշխանությունը սպասարկում է հայերի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվել
Ամենադիտված