Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսականության նոր չափաբաժին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային ու բարդ փուլ են ապրում։ ՀՀ իշխանությունները ոչ թե քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, այլ ընդհակառակը, ամեն ինչ անում են փչացնելու այդ հարաբերությունները, իսկ հանրության շրջանում ավելի են բորբոքում հակառուսական տրամադրությունները։ Առաջին հերթին քարոզչական մակարդակում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության համար, սակայն ռուսները դավաճանել են մեզ, դրա համար էլ ծանր վիճակում ենք հայտնվել։

Իհարկե, հնարավոր չէ արդարացնել Ռուսաստանի անգործությունը հայկական կողմին աջակցելու հարցում, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման առումով, բայց եթե դուրս գանք իշխանությունների ստեղծած քարոզչական ծխածածկույթից, ապա կտեսնենք, որ ադրբեջանական ագրեսիան ու ձեռքբերումները ամենաշատը լեգիտիմացրել են Փաշինյանն ու իր թիմակիցները։ Իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որ Արցախի հարցով երկրում հանկարծ դիմադրական ճակատ չձևավորվի, որ մարդիկ համակերպվեն Արցախի կորստի հետ՝ մտածելով, թե այն բեռ է եղել Հայաստանի համար, իսկ Ռուսաստանն Արցախի թեման որպես մահակ է օգտագործել Հայաստանի գլխավերևում։ Միևնույն ժամանակ, հակառուսական տրամադրությունների գեներացման ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սերտացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ գնալ վեկտորի արմատական փոփոխության։

Այսօր Հայաստանի սահմանների երկայնքով գործում են եվրոպացի դիտորդները, բայց նրանց խնդիրը ոչ այնքան հայադրբեջանական սահմանին բախումների կանխումն է, որքան ռուսական կողմի տեղաշարժերը դիտարկելը։ Նույնիսկ Փաշինյանն է խոստովանել, որ Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ-ն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը: Եվրոպացի գործընկերներն էլ «անհանգստանում» են, թե ինչու է Հայաստանը ռուսական նոր զորքեր բերում, ինչի համար էլ Փաշինյանն առաջարկել է դիտորդական առաքելություն ստեղծել և տեղում իրավիճակին ծանոթանալ։ Փաստացի, Փաշինյանը մտել է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտ։ Իսկ այսպիսի պայմաններում բնական կարելի է համարել ռուսական մեդիա դաշտում ՀՀ իշխանությունների դեմ հրապարակումները։

Ընդ որում, ՀՀ իշխանություններն իրենց ներկայացնում են որպես ժողովրդավար ու հանդուրժող, բայց իրենց դեմ ուղղված քննադատության համար ցանկանում են խոչընդոտներ ստեղծել ռուսական լրատվամիջոցների հեռարձակման համար։ Դեռևս 2020 թվականից սկսած քննարկումների դաշտում է ռուսական հեռուստաալիքների՝ Հայաստանում հեռարձակումը դադարեցնելու թեման։ Այս հարցում հատկապես ոգևորված են «սորոսականները»: Վերջերս նորից ակտուալ քննարկումների առարկա դարձավ այն հարցը, որ ռուսական կողմը խախտել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիրը։ Բայց Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը հայտարարեց, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել»:

Այնինչ, մինչ այդ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում էր, թե ռուսական կողմն ընդունել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտումների փաստը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշում է, թե ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից։ Հիմա ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք վճռական են տրամադրված։ Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված «Sputnik Արմենիայի» հեռարձակումը 30 օրով դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ Այս քայլի առիթով մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ հանրապետական կարգավորիչի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Միևնույն ժամանակ, նման որոշումը ռուսական կողմից գնահատվեց որպես քայլ, որը Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խզման օգտին է։ Երբ ռուսական սահմանին հայկական ապրանքների արտահանման մասով խնդիրներ են ծագում, ՀՀ իշխանությունները անմիջապես մեղմում են Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը և փորձում են գործի գցել ԵԱՏՄ մեխանիզմները։ Իսկ ռուսական հեռուստաալիքները փակելուն միտված իրենց գործողություններում ՀՀ իշխանությունները փորձում են առյուծի կեցվածք ընդունել։ Գրեթե միշտ քննարկվում է ռուսական հեռուստաալիքների փակման թեման, բայց, բնականաբար, դրանք այդպես էլ չեն փակվում, այլ հարց է, որ այդ ֆոնին աճում է հակառուսական տրամադրությունների դոզան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվել
Ամենադիտված