Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մավրն արեց իր գործը. կանխատեսվում է Հայաստանի անհետացումը Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հակամարտության պատճառով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

360tv.ru-ն գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Արևմուտքն ի դեմս ԱՄՆ-ի, կարող է փորձել հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Եվ այդ ժամանակ նրանք կորոշեն երկիրը վերածել հերթական հակառուսաստանի և խզել երկար տարիների կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Այս մասին գրել է «Մորդորի ձայնը» Telegram ալիքի հեղինակը «360» հեռագրային ալիքի սյունակում։

Հաջորդիվ նրա ուղիղ խոսքը.

«Ի՞նչ է սպասվում Հայաստանին տեսանելի ապագայում: Գուցե՞ արցախյան աղետով ամեն ինչ վերջապես կկարգավորվի, և երկիրը սկսի ապրել նորմալ կյանքով։ Ի վերջո, Ջորջ Սորոսի կառույցների օգնությամբ մեծացած հայերի մի ամբողջ սերնդի համար Արցախը մի տեսակ առանց բռնակի ճամպրուկ էր, սովորական կյանքին խանգարող բեռ։ Այսինքն դրա պատճառով է շրջափակումը, տնտեսության հետ կապված խնդիրները և ընդհանրապես Հայաստանի բոլոր անախորժությունները։

Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ բոլոր խնդիրները, և շատ հայաստանցիներ պատրաստակամորեն հավատացին նրան։ Եվ նա չխաբեց, նա լուծել է Արցախի խնդիրը: Հիմա Հայաստանն այլևս առանց բռնակի ճամպրուկ չունի, այդ շղթաները չկան, հիմա  ամեն ինչ պետք է սկսի զարգանալ, անտանելի բեռից ազատված երկիրը, անշուշտ, իմաստուն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է սկսի հարստանալ։ Այո՞:

Չէ մի չէ: Ո՛չ տղաներ: Նրանք պարզապես ուզում են ձեզ դարձնել մեկ այլ հակառուսաստան, ոչ ավելին: Եվ եթե այդ հակառուսաստանը դառնա ոչ թե պարզապես խոց, այլ արյունահոսող խոց, ապա այնքան ավելի լավ անտեսանելի այն դրամատուրգների համար, ովքեր այդ վայրենի ծրագիրը մտահղացել են։

Արցախը ձեզ համար բեռ չէր: Նա, փաստորեն, այն գաղափարն էր, որը երկար տարիներ պահպանել ու աջակցել էր հայոց պետականությանը։ Արցախը մի այնպիսի բան էր, որը կարող էր համախմբել ողջ հայությանը, և հենց դրա պատճառով էլ պետք էր նրա հետ հաշվեհարդար տեսնել։ Ինչը և Փաշինյանի գլխավոր խնդիրն էր:

Եվ մավրն արեց իր գործը, բայց իրականում նրան հեշտությամբ հեռանալ չի հաջողվի։ Նա իշխանությունը լցրել է այնպիսի մարդկանցով, ովքեր արդեն պատրաստ են իրեն տապալել, որպեսզի շարունակեն տերերի մտադրվածն իրագործել, այն է Հայաստանից ինչ որ բան սարքել Ուկրաինայի նմանությամբ։

Եվ հենց այն պատճառով, որ Արցախն այն էր, որն ինչ որ կերպ միավորում էր Հայաստանը, Արևմուտքը ոչ միայն ոչնչով չօգնեց ձեզ, երբ տեղի ունեցավ աղետը, այլ հանգիստ և գոհունակությամբ դիտեց այդ ամենը: Որովհետև նրա ծրագիրն աշխատեց ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր:

Իզուր են հայ երիտասարդները հույս փայփայում, որ այժմ երկիր կգա բարգավաճումը և երջանկությունը: Արթնացե՛ք տղաներ և միայն նայեք, թե ո՞վ է ձեզ կառավարում: Ձեր բոլոր նախարարներն ու հատուկ ծառայությունների ղեկավարները սորոսաբնի ծնունդներն են, նրանք ընդհանրապես թքած ունեն Հայաստանի վրա։ Նրանց համար գլխավորը Հայաստանը Ռուսաստանից պոկելն է, և դա անկախ գնից։ Եվ նրանք կանգ չեն առնի ոչ մի բանի առաջ: Այս բոլոր պարոնները շատ սերտ կապված են ամերիկյան տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների հետ և առաջնորդվում են ոչ թե հայ ժողովրդի բարեկեցության մտահոգությամբ, այլ անում են այն, ինչ պատվիրում են ԱՄՆ դեսպանատանը, որտեղից էլ ներկայումս իրականում ղեկավարվում է Հայաստանը։

Իսկ ամենացավալին այն է, որ, հավանաբար, Փաշինյանն ինքն էլ չգիտի այդ ողջ ճշմարտությունը, քանի որ նա սովորական խամաճիկ է այդ մեծ խաղում։

Ո՞վ գիտե, միգուցե՞ մոտ ապագայում նրան գահընկեց անեն նրանք, ում նա համարում է իր զինակիցներ։ Միգուցե՞ նույն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը, ով կամաց-կամաց ՀԱՊԿ-ի գաղտնիքներն է հայտնում  ամերիկացիներին։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, կհայտնվի ինչ որ տեղ տաք Կալիֆորնիայում՝ արժանապատիվ հարստությամբ և առանց փոշոտ աշխատանքի, ասենք օրինակ կդասավանդի ինչ որ համալսարանում։ Ամեն ինչ կարող է պատահել, երբ ամերիկացիներն են ղեկավարում խաղը:

Մի բան է ակնհայտ: Այդ ամենը լավ բան չի խոստանում Հայաստանի ժողովրդի համար։ Ամերիկացիները թքած ունեն Հայաստանի և հայերի վրա, և նրանք անգամ պատրաստ են այրել այն հանուն Ռուսաստանի դեմ պայքարի;

Մեկ նման օրինակ արդեն կա: Մի՞ թե դա բավական չէ հասկանալու համար»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված