Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի Մոսկվայից բաժանվելու նրբությունները. «Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է իրականացվում»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mk.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են: Ու թեև պաշտոնական մակարդակով երկու երկրներն էլ վստահեցնում են, որ սուր խնդիրներ ու հակասություններ չկան, բայց ոչ պաշտոնական մակարդակով Երևանը հրաժարվում է Մոսկվայի հետ նույն հարթակներում հայտնվելուց։
Փորձագետները mk.ru-ին պատմել են, թե ինչի են փորձում հասնել Հայաստանի իշխանությունները նման գործողություններով, և արդյո՞ք այդ երկիրը կարող է վերջնականապես երես թեքել Մոսկվայից։

Սերգեյ Մարկով, քաղաքագետ.

— Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ հույս ունեին, որ Ռուսաստանը կօգնի լուծել Ղարաբաղի հարցը։ Նրանք սպասում էին, որ ռուս զինվորները կգնան իրենց համար կռվելու։ Բայց երբ 2020 թվականին սկսվեցին մարտերը, Մոսկվան չեզոք դիրք գրավեց։ Արդյունքը եղավ հայկական բանակի պարտությունը 44-օրյա պատերազմում։ Դրանից հետո Երևանը հրաժարվեց մարտավարությունից, բայց ոչ ռազմավարությունից։ Ինչ-որ մեկը պետք է օգներ նրանց լուծել իրենց խնդիրները։ Քանի որ Ռուսաստանը դա չարեց, նրանք հայացքն ուղղեցին Ֆրանսիա և ԱՄՆ, քանի որ այնտեղ հայկական սփյուռքը բավականին ուժեղ է, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ գերհայկական դիրք է գրավում։ Սակայն դեպի այդ երկու երկրներ շրջվելու ճանապարհին կա մեկ մեծ խոչընդոտ. Հայաստանի բնակչությունը հիմնականում ռուսամետ է։ Փաշինյանին պետք է գոնե չեզոքացնի դա, և այդ նպատակով նա փորձում է սադրել Մոսկվային, որ Ռուսաստանի իշխանություններին կոշտ արձագանքի։ Արժե ասել, որ Ռուսաստանում հաշվարկել են այդ ռազմավարությունը և հնարավորինս մեղմ ու նուրբ են գործում Երևանի նկատմամբ։ Յուրաքանչյուր բոյկոտի արձագանքում են ասելով, որ իրենք «հասկանում են իրենց դիրքորոշումը»։ Այսինքն հիմա Հայաստանում Ռուսաստանի դեմ քարոզչություն է տարվում։ Իսկ երբ սոցիոլոգիապես չեզոք վերաբերմունք լինի նրանք կարող են շրջվել դեպի Ֆրանսիա և ԱՄՆ։

ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչին.

— Սա Ռուսաստանի հետ փոխգործակցության ակտիվության աստիճանական նվազման և արևմտյան երկրների հետ հարաբերությունների ակտիվացման միտում է, որը վերջերս արձանագրել են Հայաստանի իշխանությունները։
Ինձ թվում է, որ դա Հայաստանի արևմտյան գործընկերների պայմաններից մեկն է, որոնք փորձում են Փաշինյանի ղարաբաղյան մարտի դաշտում և բանակցային գործընթացում պարտության պատասխանատվությունը Ռուսաստանի վրա փոխադրելու նրա ցանկությունն առավելագույնս օգտագործել։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանություններն իրենք դեռևս որևէ կտրուկ քայլ չեն ձեռնարկել ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում։ Նրանք հասկանում են, որ նման քայլերը հղի են Հայաստանի համար շատ լուրջ սոցիալ-տնտեսական վտանգներով։ Ավելին, Ռուսաստանը հանդիսանում է առանցքային առևտրային գործընկեր, ներդրողը և երկրի հիմնական ենթակառուցվածքային ձեռնարկությունների բաժնետերը: Բայց կա միտում, և Հայաստանը կարող է վերջնականապես որոշել դուրս գալ մեր երկրների միջև ներկայումս գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններից։ Արդյունքում, կարծում եմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանի ղեկավարությունը կսկսի փոխադարձ քայլեր ձեռնարկել հասկանալով, որ սկզբունքորեն կորցնելու ոչինչ չկա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված