Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասելու երկու պատճառ. ինչո՞ւ Ռուսաստանը չի պատժում Հայաստանին «Սպուտնիկ»-ի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru- ն գրում է, որ Երևանը հերթական հակառուսական քայլն է արել: Հայաստանի իշխանությունները վերջերս որոշել են դադարեցնել Sputnik-Արմենիա ալիքի հեռարձակումը երկրում մեկ ամսով հետ կանչելով դրա ռետրանսլյատոր «Տոսպա» ռադիոկայանի լիցենզիան։ Բացի այդ, ռետրանսլյատորը տուգանվել է 500 հազար դրամով (մոտ 1200 դոլար)։

Հայաստանի իշխանություններն այստեղ երկու պահանջ են ներկայացրել: Նախ «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարին, որտեղ հեղինակն իբր «երկրի և ժողովրդի պատվին ու արժանապատվությանն ուղղված հեգնական և նվաստացուցիչ հայտարարություններ է արել չունենալով դա անելու բարոյական իրավունք՝ որպես օտարերկրյա քաղաքացի»:

Երկրորդը «Абовян Time» հաղորդումն է, որտեղ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանն իբր «խուճապ տարածող և չճշտված ու ոչ հավաստի աղբյուրների վրա հիմնված հայտարարություններ է արել»։

Փաստացի, Sputnik-ի աշխատանքը դադարեցվել է այն պատճառով, որ այնտեղ մեկնաբանները քննադատել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայիս հակառուսական կուրսը։ Հիշեցնենք, որ նա անտեսում է հետխորհրդային տարածքում ռուսական ինտեգրացիոն նախագծերի հետ կապված բոլոր գագաթնաժողովները, բայց միևնույն ժամանակ նա պարբերաբար հայտնվում է եվրոպական, իսկ կինը և ներկայացուցիչներն ուկրաինական հարթակներում։ Ավելին, այդ արգելքը լիովին համահունչ է Փաշինյանի ներկայիս Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման արտաքին քաղաքականությանը: regnum.ru-ին նման պարզաբանում է տվել Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը:

 «Եվ, ինչպես տեսել ենք այլ երկրների օրինակներով, դեպի Արևմուտք անցում կատարելու գործիքներից մեկը ռուսական լրատվամիջոցների աշխատանքները սահմանափակելն է»,- նշել է զրուցակիցը։

Արգելված հաղորդումների հեղինակները բավականին կոշտ են արձագանքել Փաշինյանին ու արգելողներին։ «Լրատվամիջոցներում ասվածին ուշադրություն դարձնելը փոքրոգի, վախկոտ քաղաքական գործիչներին է բնորոշ: Կարգավորողի գործողությունը հաստատում է այդ ծրագրում իմ ասածների հիմնավորվածությունը»,- ասել է Տիգրան Քեոսայանը։

«Հակառուսական և հակահայկական քարոզչության տենդով տառապող իշխանությունները... գործում են հին օրինաչափություններով փորձելով փակել ճշմարտությունն ասողների բերանները»,- ասել է Արման Աբովյանը։

RT-ի ղեկավար, Տիգրան Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, նույնպես կոշտ է արձագանքել. «500 հազար դրամ արժողությամբ դրամա. Էֆենդին նորից վիրավորվեց»։

Բայց պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը շատ ավելի մեղմ էր։ «Այդ քայլը չի ​​կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր գնալով ավելի են հանդես գալիս Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին», - ասված է Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում։

Ավելին, դիվանագետները հավելել են, որ «մեր բարեկամ Հայաստանում» ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը դադարեցնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման նախարարության և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց։ Մոսկվայում խորհրդակցությունները հաջողված են համարվել, կողմերը «պայմանավորվել են ծագած բոլոր վիճահարույց հարցերի լուծման հարցում սերտ համագործակցության մասին»։ Այսինքն մեկ շաբաթ առաջ ռուսական իշխանություններն արձագանքելով Երևանի Նիկոլ Փաշինյանի ռուսաֆոբ և հայատյաց քաղաքականությունը լուսաբանելու վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների իբր կողմնակալ մոտեցման մասին (ով հանձնեց Լեռնային Ղարաբաղը, մեղադրեց Մոսկվային և ընդհանրապես փչացրեց հարաբերությունները) պնդումներին  իրենց պատրաստակամությունն են հայտնել գնալ որոշակի փոխզիջումների, որն ըստ էության անտեսել է Փաշինյանի կողմից: «Այսպիսով, այդ արգելքը նաև յուրօրինակ ուղերձ է Մոսկվային։ Դա ցույց է տալիս, որ Փաշինյանը կանի այնպես, ինչպես իրեն է հարմար, և նա թքած ունի Ռուսաստանի արձագանքի վրա»,- պարզաբանել է Հայկ Խալաթյանը։

Այս կապակցությամբ շատ փորձագետներ զարմացած են, որ ռուս պաշտոնյաների կողմից ավելի կոշտ արձագանք չեղավ։ Չէ՞ որ Մոսկվան արդարացիորեն կտրուկ է արձագանքում, օրինակ, Բալթյան երկրներում կամ «մեծ Եվրոպայի» երկրներում ռուս և ռուսաստանցի լրագրողների նկատմամբ հետապնդումներին։

Խալաթյանի խոսքով, նման զգուշավոր մոտեցումը Ռուսաստանի քաղաքականության համար խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ բոլոր ծայրամասերում։ «Խնդիրն ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում տեղեկատվական աշխատանքին Ռուսաստանի մոտեցման մեջ է։ Այդ ախատանքի մեջ ներդրված միջոցները բավարար չեն։ Եվ ամենակարևորը, հետխորհրդային երկրների իշխանությունները վստահ են, որ Մոսկվան աչք կփակի իր լրատվամիջոցների աշխատանքի ոտնահարման վրա»,- կարծիք է հայտնել զրուցակիցը։

Խալաթյանը նմանություններ է արել Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, որոնք հաստատակամորեն պաշտպանում են իրենց լրատվամիջոցների շահերը դրանք համարելով արտաքին քաղաքականության շատ կարևոր գործիք։ «Եվ երբեք թույլ չեն տալիս հետխորհրդային երկրների իշխանություններին համարել, որ կարող են ազդել ամերիկյան լրատվամիջոցների տեղեկատվական գործունեության վրա»,- ասել է Խալաթյանը։

Այնուամենայնիվ, հարցը միայն դա չէ: Մոսկվայի զգուշավոր քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նկատմամբ (որն ակնհայտորեն հակառուսական կուրս է բռնել և դրանից չի շեղվելու) կարելի է բացատրել ևս երկու գործոնով:

Նախ դա ուկրաինայում տեղի ունեցողի պայմաններում հետխորհրդային տարածքում որևէ լուրջ ճգնաժամ հրահրել չցանկանալը։ Այդ իսկ պատճառով Մոսկվան փորձում է սառեցնել իրավիճակը և չարձագանքել որևէ սադրանքի, որի նպատակը ստատուս քվոյի խախտման դրդելն է (օրինակ Հայաստանին խնդրելը դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից)։

Երկրորդ հերթին հարցը հայ բնակչության ներկայիս հոգեբանական վիճակը հասկանալու մեջ է, որը քվեարկեց Փաշինյանի օգտին այն բանից հետո, երբ վերջինս հանձնեց Ղարաբաղը և շարունակում է պաշտպանել նրա հակառուսական կուրսը։ Դա մասամբ այն պատճառով է, որ բնակչությունը պետք է ինչ-որ մեկի վրա բարդի Ղարաբաղի հայերի դավաճանության հարցը (որը կատարված է Հայաստանի կառավարության կողմից, և որն ընտրել է նույն հայ բնակչությունը): Եվ այդ տեսանկյունից Մոսկվայի կոշտ քաղաքականությունը Փաշինյանի նկատմամբ կընկալվեն որպես բուն Հայաստանի դեմ ուղղված քայլեր։

Ուստի հիմա ժամանակավրեպ է և անիմաստ է կոշտ արձագանքելը: Նման արձագանքը ոչինչ չի փոխի և չի հանգեցնի, պայմանականորեն, նրան, որ հայերը դուրս կգան փողոց տապալելու հակառուսական վարչապետին։

Այսինքն շատ ավելի արդյունավետ կարող է լինել հայ բնակչությանը թույլ տալ գնալ Փաշինյանի հետևից մինչև հավաքական ողբերգական ավարտ, եթե, իհարկե, նա ժամանակին խելքի չգա ու չշեղվի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհից (որից հետո կկորցնի նոր տարածքներ): Դա գոնե կենդանի օրինակ կդառնա տարածաշրջանում Մոսկվայի մյուս գործընկերների համար, օրինակ այն մասին, թե ինչպես չպետք է անել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված