Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հատուկ հանձնարարություններով դեսպան» եզրույթի մասին հանրության գերակշիռ մասը տեղեկացավ, երբ 2022 թ․ մարտի 14-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, թողնելով ընդդիմադիր դաշտը, նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան։ Սակայն մինչ նրա նշանակումը Փաշինյանը նման եւս մեկ դեսպան ուներ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ով 2018-ի հեղափոխությունից հետո ծանրակշիռ ծառայություններ մատուցեց հեղափոխական իշխանություններին եւ ժամկետը լրանալուց հետո՝ 2020-ին «դեսպան» նշանակվեց։

Եթե Էդմոն Մարուքյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների ու «խաղաղության պայմանագրի» հարցերով է «զբաղվում» եւ երբեմն ամենատհաճ նորությունները փոխանցում հանրությանը՝ կատարելով «հատուկ հանձնարարություններիով դեսպանի» պարտականությունները, ապա հանրությանը հայտնի չէ, թե ինչով է զբաղված Արթուր Ջավադյանը՝ ի՞նչ հատուկ հանձնարարություններ է կատարել 3 տարվա ընթացքում, եւ ո՞րն է նրա գործունեության ոլորտը։ Նախ նշենք, որ հատուկ հանձնարարություններով դեսպաններն արտգործնախարարության հաստիքացուցակում են, այսինքն՝ ԱԳՆ աշխատակիցներ են, սակայն ԱԳՆ պաշտոնական կայքում նրանց մասին ոչ մի տվյալ չկա՝ ոչ կենսագրություն, ո՛չ պաշտոնի նկարագրություն, ո՛չ կատարած աշխատանքի մասին տեղեկություններ։ 

Նշենք, որ, ըստ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի, հատուկ հանձնարարություններով դեսպանների պաշտոնային դրույքաչափի գործակիցը 10,50 է, հետեւաբար, նրանք ամսական ստանում են մոտ 874 հազար դրամ՝ պարգեւավճարներն ու հավելավճարները չհաշված, ինչը Հայաստանի պայմաններում բավականին բարձր աշխատավարձ է։ ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել, թե 2020 թվականից մինչ օրս Արթուր Ջավադյանն ինչ գործունեություն է ծավալել․ քանի պաշտոնական հանդիպում է ունեցել, ում հետ, քանի հատուկ հանձնարարություն է կատարել, եւ ինչ հանձնարարություններ են եղել դրանք։ ԱԳՆ-ից հետեւյալ պատասխանն ենք ստացել․

«ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Արթուր Ջավադյանը 2020թ. ՀՀ վարչապետի որոշմամբ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդում նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարիչ։ Բանկն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր Հայաստանում իրական հատվածում եւ ֆինանսական համակարգում: Ա. Ջավադյանն իր գործունեության սկզբում 2020թ. հունիսին հիմնադրել է «Տնտեսական հեռանկարների կենտրոն» հիմնադրամը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական, միջազգային ինտեգրացիայի խորացման եւ երկարաժամկետ տնտեսական զարգացման նպատակներին: Արթուր Ջավադյանը հանդիսանում է նաեւ վերոգրյալ հիմնադրամի խորհրդի նախագահը: Հիմնադրամն ակտիվ համագործակցություն է հաստատել միջազգային տնտեսական կազմակերպությունների, միջազգային ֆինանսատնտեսական ոլորտի ղեկավարների եւ փորձագետների հետ: Ձեւավորվել է Հիմնադրամի պատվավոր անդամների խորհուրդ, որն այս պահի դրությամբ բաղկացած է 30 անդամներից: Նրանց թվում են կենտրոնական բանկերի գործող եւ նախկին նախագահներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, ինչպես նաեւ միջազգային հեղինակություն վայելող ակադեմիական հանրության ներկայացուցիչներ: 2023թ. ապրիլի 16-ին Հիմնադրամը հյուրընկալել է միջազգային համաժողով Transformation Towards Sustainability: energy and finance Jungen:

Համաժողովին բացի հիմնադրամի պատվավոր անդամներից (խոսնակների կարգավիճակով) մասնակցում էին նաեւ ՀՀ-ում գործող ֆինանսական հաստատությունների ղեկավարները, որի շրջանակներում նախանշվել են կայուն էներգետիկ լուծումների եւ ֆինանսական ռազմավարությունների առաջխաղացման նոր հնարավորություններ։ Ա. Ջավադյանն իր գործունեության սկզբից հանդիսանում է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի նախագահը եւ Միջազգային էներգետիկ կորպորացիայի խորհրդի անդամ: ՀՀ վարչապետի 2022թ. ապրիլին 27-ի թիվ 434-Ա որոշմամբ ստեղծվել է Տնտեսական քաղաքականության խորհուրդը, որը բաղկացած է ՀՀ եւ միջազգային հեղինակություն վայելող օտարերկրյա ականավոր գիտնականներից, հասարակական գործիչներից եւ անկախ փորձագետներից: Խորհրդում իր ակտիվ գործունեությունն է ծավալում ինչպես հատուկ հանձնարարություններով դեսպան Ա. Ջավադյանը (Տնտեսական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալի կարգավիճակով), այնպես էլ ՏՀԿ Հիմնադրամի թիմը, որն իր գործունեությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ (ՀՀ վարչապետի N 1528-Ա որոշում, Հավելված 2) համակարգում է խորհրդի աշխատանքային խմբի գործունեությունը՝ ապահովելով վերջինիս կապը նաեւ խորհրդի անդամների հետ: Իր գործունեության սկզբից ի վեր ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ եւ շփումներ միջազգային տնտեսական կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների ղեկավարների, գործարար, ակադեմիական եւ այլ շրջանակների հետ»,- ասված է ԱԳՆ Լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանի՝ մեզ ուղարկված պատասխանում։ 
Փաստորեն, Ջավադյանի գործունեությունը, ըստ ԱԳՆ պատասխանի, կապված է ինչ-որ խորհուրդների «պատվավոր անդամ» լինելու, հեղինակավոր անձանց հետո շփվելու, ինչպես նաեւ «ֆինանսական ռազմավարությունների առաջխաղացման նոր հնարավորություններ նախանշելու» հետ, այսինքն՝ հարցեր, որոնք կապված են տնտեսական եւ ֆինանսական համակարգի հետ, ոլորտներ, որոնք էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության պատասխանատվության ներքո են։ Իսկ այն հարցը, թե վարչապետի ինչ հատուկ հանձնարարություններն է կատարել Արթուր Ջավադյանը եւ արդյո՞ք այս գործունեությունը չէր կարող ծավալել առանց «հատուկ հանձնարարություններով դեսպան» լինելու, մնում է անպատասխան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված