Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգի ընտրանու մեջ պետք է փնտրել ժողովրդի ուժն ու փրկությունը.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգի մտավորականությունը, ընտրանին, լ ինելով հասարակության առաջադեմ, կրթված, գիտակից հատվածը, պարտավոր է պատասխանատվություն կրել երկրում ստեղծված ցանկացած իրավիճակի համար։ Իսկ մտավորականությունը սկսվում է այնտեղ, որտեղ կիրթ մարդիկ իրենց համոզմունքներում ազատ են, անհաշտ պայքար են մղում արդարության համար, տնտեսական և քաղաքական պայմաններից անկախ են, գաղափարական սկզբունքներին նվիրված, որտեղ սկսում են մտածել ժողովրդի մասին, առաջնորդվում են իրենց խղճով և անձնական շահը ստորադասում են հանրային ու պետական շահից։ Հենց նրանք են օժտված առանձնահատուկ մտավոր ու բարոյական արժանիքներով և կարողություններով, նվիրյալներ են և ունեն ազնվական ծագում, անշահախնդրորեն մտածում են ժողովրդի ու պետության մասին, զգում են ժամանակի շունչը և կարող են կանխատեսել ապագան, ունեն գիտելիքների մեծ պաշար, իմաստություն և գիտեն, թե ինչը ինչպես անեն։

Ուստի նրանց մեջ պետք է փնտրել ժողովրդի ուժն ու փրկությունը։ Մտավորական լինելն ինքնին մեծ պատասխանատվություն է, որովհետև Աստված ում շատ է տալիս, նրանից էլ շատ է պահանջում։ Թումանյանն ասում էր. «Անհատներն են գործ ստեղծում, կերպարանք տալիս, ձև տալիս, ընթացք տալիս հասարակական կյանքին: ... Շատ տարբեր բաներ են մտածող անհատն ու բազմությունը, ժողովուրդը, որ իր մեջ պարունակում է ամեն, ամեն բան, ավելի շատ խավար, քան պայծառ... Փոքրիկ արարածներն են կյանք թունավորում. մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ»։ Մեծերը նման չեն սովորական մարդկանց, նրանք մեծ հոգու և մեծ սրտի տեր են, նրանց կյանքը ուխտագնացություն է՝ անձնազոհ պայքար արժանապատվության, արդարության, գաղափարների ու սկզբունքների համար։

Ասում են՝ մեծ նավերը ծանծաղուտներում լողալու համար չեն, այլ օվկիանոսների խորխորատներում նավարկելու: Ցավոք մտավորականության, ազգային ընտրանու մեջ ոչ բոլորն են գիտակցում իրենց առաքելությունը, համապատասխանում այդ պատվավոր ու բարձր կոչմանը, կրում բարձր արժեքներ և պատասխանատվություն։ Հասարակությունը մտավորականության հայելին է, և շատ մտավորականների կրավորական կեցվածքի, ազգային արժանապատվության, պատասխանատվության բացակայության արդյունքում ունեցանք այսքան ողբերգություններ ու կորուստներ, այսպիսի ազգային խայտառակություն։ Եվ, կարծես, այսօրվա համար է 20-րդ դարասկզբին Թումանյանը գրել. «Ավա՜ղ, կարծես թե, իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ...»։

Հանրահայտ է, որ չի կարող հաջողություն ու առաջընթաց արձանագրել մի երկիր, որտեղ չեն փառաբանում իրենց հերոսներին, ըստ արժանվույն չեն գնահատում մեծերին, տաղանդներին, յուրահատուկ պատկառանք չեն տածում մանկավարժների՝ գիտելիք ու դաստիարակություն տվող մարդու նկատմամբ, որտեղ ասպարեզ են թողնում տգետներին ու ապաշնորհներին։ Ավելին, որոշ գործիչներ, գիտնականներ, գեներալներ, մտավորականներ դեռ ոտքի են կանգնում ազգադավի առջև ու պատիվ տալիս նրան, հարմար տեղավորվում են կոմֆորտի ու շահի «գոտում»։ Մեր կորուստները նաև նմանների խղճին են, շատերի ամբիցիաների, կամակորության, շահին ու փառքին գերի դառնալու, մտավորականության երկչոտության և անսկզբունքայնության խղճին են, որովհետև չկարողացան կամ չուզեցին կանխել այս ամբողջ ողբերգությունը, Հայաստան պետության կործանման վտանգը, չեզոքացնել այս ապազգային իշխանությանը: Մինչդեռ քաղաքական ընդդիմության և ազգային մտավորական, ռազմական, մշակութային և հոգևոր էլիտայի միասնության ու համերաշխության արդյունքում կարելի էր կանխել այս ազգային աղետը: Կարելի էր...

Այս իշխանությանը հեռացնելու համար կային բոլոր օբյեկտիվ հիմքերը: Նժդեհի խոսքերը ևս մեկ անգամ գալիս են հաստատելու, որ «...երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին»: Չարեցինք ու ստացանք այն, ինչ ունենք այսօր: Չարեցինք ու հույսներս դրեցինք օտարների վրա: Իսկ օտար երկրներին իրականում պետք չէին ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ բարեփոխումներ և ո՛չ էլ հզոր ու զարգացած Հայաստան։ Օտարներին Հայաստանը թուլացնելու և տարածաշրջանում իրենց ռազմավարական խնդիրները լուծելու համար պետք էր ժողովրդին դարձնել ամբոխ, ստանալ մարդկանց դեգրադացված, չարացած, ցասումով լցված, անհայրենիք մի մեծ զանգված, կամային և ինտելեկտուալ ցածր մակարդակով, ստրկամիտ, որին ղեկավարում են ոչ թե բանականությունը, այլ բնազդները, որոնց մոտ կլինի խելամտության, պատասխանատվության, արժանապատվության պակաս, որը ընդունակ չի լինի կրելու բարձր արժեքներ, գեներացնելու առաջադիմական մտքեր, որին բնորոշ են պարզունակ ու ծայրահեղ զգացմունքները, որը պատրաստ կլինի ավերել այն ամենը, ինչ կհանդիպի իր ճանապարհին, ապականել ամեն մի լավը, գեղեցիկը, գլխատել հասարակության ընտրանուն, որը տեղյակ չի լինում իր գործողություններից, չունի սեփական կարծիք և վերածվում է կամակատարի։

Հիմա մեր ժողովրդի մի ստվար մասին, ցավոք, թե՛ ներսից, թե՛ դրսից հասցրել են դեգրադացման ու բարոյական խեղման, ասպարեզն էլ փողոցից եկածներն են գրավել ու երկիրը տանում են կործանման։ Այդ մոլորված ու խաբված զանգվածն էլ մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ազգակիցներն են, նրանք մեր ցավն են, մեր դժբախտությունն են, և պետք է ամեն ինչ անենք այդ վիճակից դուրս բերելու համար։ Հիմա, երբ փաստացի կորցրել ենք Արցախը, և վտանգված են Հայաստանն ու հայոց պետականությունը, այս իրավիճակում անգամ հայ ժողովուրդը չի ցուցաբերում համազգային համերաշխություն ու միասնություն և, իր խնդիրներից հոգնած ու իր կատարած ընտրությունից հիասթափված, կարծես թե, այլ ելք չտեսնելով, բնազդաբար ու հուսահատ ձգտում է ինքնաոչնչացման հետ համակերպման։ Սա բոլորիս խայտառակությունն է, սա ազգային ողբերգություն է: Որքան պետք է հայ ժողովուրդը հավատն ու վստահությունը իր քաղաքական համակարգի, ազգային էլիտայի նկատմամբ կորցրած լիներ, որքան պետք է անարդար լինեին իր նկատմամբ, որքան պետք է անտեսված, օտարված ու վիրավորված լիներ սեփական երկրից ու պետությունից, որ վրեժ լուծեր իր իսկ պետությունից ու հայրենիքից:

Չգնահատեցինք Աստծո բարեհաճությունը մեզ սուրբ հող ու հրաշքների երկիր նվիրելու համար, մարդկության փրկության ու վերածննդի օրրանը լինելու առաքելությամբ շնորհելու համար, տաղանդի համար և պատժվեցինք: Պատժվեցինք ատելության, նյութապաշտության համար, Աստծուց հեռանալու, ապերախտ գտնվելու և հայրենիքն ուրանալու համար, սեփական երկիրը անմարդկային ձևով կողոպտելու համար: Պատժվեցինք ազգուրացների ու դավաճանների, ստրուկների ու ստորաքարշների այսքան մեծ բազմությամբ, մեր հոգու դատարկությամբ, անմիաբանությամբ, անխոհեմությամբ ու անշրջահայացությամբ: Հիմա Հայաստանին է սպասվում Արցախի ճակատագիրը, եթե անհետաձգելի քայլեր չձեռնարկենք ու խոհեմ չլինենք: Ամենադաժան կորուստը հայրենիքի կորուստն է, ամենաուժեղ ու անբուժելի կարոտը հայրենիքի կարոտն է, ամենամեծ խայտառակությունը ազգային արժանապատվություն չունենալն է, հայրենիքին տեր չկանգնելն է, ամենամեծ ստորությունն էլ նրան դավաճանելն է։ «Պինդ բռնէ հողը, մի՛ թողուր որ ուրիշը յափշտակէ, յետոյ շատ կը զղջաս, անգամ մը որ, հողը կորսնցնես, մուրացկան կը դառնաս»,- գրել է Խրիմյան Հայրիկը։

Հիմա ազգի ու երկրի փրկությունը քաղաքական ընդդիմության, ազգային էլիտայի և ժողովրդի հայրենասեր, խիզախ, առաջադեմ, գրագետ ու նվիրյալ հատվածի մեջ պետք է փնտրել, որոնք, բարեբախտաբար, կան և պատրաստ են ամեն տեսակ զոհողությունների հանուն հայի արժանապատիվ լինելիության ու հայոց պետականության:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված