Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկի» փուչիկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստան-Ադրբեջան ուղիղ ձևաչափով տարածված համատեղ հայտարարությունից հետո հասարակական-քաղաքական դիսկուրսում կրկին ակտիվ օրակարգ է եկել Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» համաձայնագրի կնքման թեման։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող «խաղաղության խաչմերուկ» օպերացիան կամաց-կամաց ցույց է տալիս իր փուչիկ լինելու փաստը և ամենօրյա ռեժիմով տեսնում ենք դրա անկենդան ու ամորֆ լինելու փաստը։

Դրանից բացի տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերին տիրաժավորվող «Զանգեզուրի միջանցքի» ակտիվացվող թեման հենց այնպես չէ, նա իր այդ հռետորաբանությամբ փորձում է հերթական անգամ Փաշինյանին մտցնել իր բուռը և «խուրդել» նրա կողմից շահարկվող «խաղաղության խաչմերուկ» պրոյեկտը։ Նախօրեին նա հստակ ընդգծել է, որ, «եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը չի պատրաստվում ՀՀ հետ որևէ սահման բացել»։

Այս ամենին զուգահեռ ՀՀ իշխանավորներն ամեն անգամ շեշտում են, թե «Հայաստանը պատրաստ է լուծումներ փնտրել և ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»։ Հատկանշական է այն, որ Ալիևը հնարավոր ստորագրվող պայմանագրի հետ կապված շեշտում է, որ որևէ գարանտ չի լինելու, ինչը վկայում է այն մասին, որ Նիկոլի խոստացած «խաղաղությունը» դա հերթակա քվազիճշմարտությունն է և ոչ մի երաշխիք չկա, որ այն ստորագրելուց հետո պատերազմի վտանգը երաշխավորված է։

Հատկանշական է, որ ՀՀ իշխանությունները շտապում են ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր, ուշադրության արժանի է հատկապես այն փաստը, որ ընդդիմադիր մի քանի պատգամավոր երկար պնդումներից ու հարցումներից հետո ԱԳՆ շենքում ծանոթացել էին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին և արձանագրել, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ:

Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող, Ադրբեջանը խուսափում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը թվերով, հնարավորություն թողնելով իր համար հետագայում ՀՀ տարածքից ինչ-որ հատվածներ գրավելու համար դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացի անվան տակ։ Միաժամանակ խոսվում է այն մասին, որ կողմերը զորքերի հայելային հետքաշում են իրակացնելու մոտ 3 կիլոմետր, ինչի հետևանքով մի շարք հայկական գյուղերի ճակատագիր մնալու է օդում կախված։

Ըստ էության, Նիկոլը, իր քաղաքական ճաշակին համաձայն, փորձում է «դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքականությունը», ինչն անում է ՌԴ հետ փաստացի թշնամացման ճանապարհով։ Ինչպես հաճախ տեսնում ենք նրա դեպքում՝ կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ տարիներ հետո էլի ինչ-որ բարձրաշխարհիկ սրահում խոհափիլիսոփայական դատողություններ կանի այն մասին, որ 2023 թվականին ինքը սխալ պատկերացում ուներ հայ-ռուսական հարաբերությունների մասին, բոլորը կհավատան ու ծափ կտան։

Ընթացիկ զարգացումները և դեպքերի հաջորդականությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը գուցե առանձին հանդիպումների նախաձեռնությունների համաձայնի, սակայն չի ցանկանալու բանակցել և «խաղաղության համաձայնագիր» ստորագրել Արևմուտքում, թեև դրա համար Արևմուտքը լուրջ ռեսուրսներ է կենտրոնացնում Երևանում և Բաքվում։ Արևմուտքը որևէ պահ չի մոռանում Հարավային Կովկասի մասին և ինտենսիվ նախաձեռնություններով է հանդես գալիս։ Երևանի մղումը՝ բանակցել Արևմուտքում, հասկանալի է, Երևանն աջակցություն է փնտրում այս կամ այն մայրաքաղաքում, իսկ Ադրբեջանը փորձում է Երևանին զրկել այդ, այսպես կոչված, աջակցությունից։

Ըստ էության, մենք տեսնում ենք, որ իր ամբողջ էությամբ Փաշինյանը նաև ցանկանում է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքել ու Հայաստանը դարձնել «խաղաղության խաչմերուկ»։ Դեպքերի հաջորդական զարգացումները խոսում են, որ Նիկոլը կիրականացնի նույն մեխանիզմը՝ կստացվի՝ լավ, չի ստացվի՝ Հայաստանը կդառնա՞ պատերազմի խաչմերուկ, էլի ոչ մի խնդիր՝ կհետևեն դատողություններ ժամանակին սխալ լինելու մասին։

Արմեն Հովասափյան

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված