Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկը» Նիկոլ Փաշինյանի եփած «կերակուրն» էր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահը շարունակում է Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսել՝ «չենք ստանա «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ»: Երբ մեկ հայացք ես նետում քարտեզին, ակնհայտ է, թե այս հայտարարության իրականացումը ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ: Մյուս կողմից` Ալիևի՝ իր երկրի սահմանները չբացելու հայտարարությունը հօդս է ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» ողջ տրամաբանությունը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ» ասվածը չուներ հոդաբաշխ բացատրություն:

«Դա ուղղակի Նիկոլ Փաշինյանի որոշակի ընտրազանգվածի համար եփած, պատրաստած «կերակուր» էր: Նա ուղղակի անիմաստ բառակույտ էր արտաբերում: «Խաղաղության խաչմերուկի» նախագիծ չի եղել, իրականում չկա էլ, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունները պարզ և հստակ են: Թուրքիայի անվտանգության ռազմավարության մեջ Հայաստանը դիտարկվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք: Սա նշանակում է, որ ցանկացած գնով և որոշակի ժամանակահատվածում, անկախ դրա երկարությունից, նրանք ցանկանալու են Հայաստանից ազատվել կամ ենթարկեցնել իրենց: Ալիևի հերթական հարցազրույցն այս տրամաբանության մեջ է, քանի որ տեղի է ունենում ամբողջ աշխարհակարգի փլուզում և նոր վերակառուցում: Նրանք փորձում են շատ ավելի բարենպաստ դիրքավորվել, այդ թվում՝ հողատարածքի ընդլայնում և այլն: Այստեղ ռեալ ունենում ենք անվտանգային սպառնալիք, ու զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե չի պատրաստվում, այլ չի էլ ցանկանում պատրաստվել, կարծես, ուղղակի ընդունած խաղի կանոնները՝ գնում ենք անընդհատ հանձնվելու պրոցեսով: Իսկ «խաղաղության խաչմերուկն» ուղղակի Նիկոլ Փաշինյանի եփած «կերակուրն» էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ըստ նրա, հանձնելու տեխնոլոգիա է այն, որ երբ մի բացասական որոշում պետք է անցկացվի, հասարակությանը շերտավորում են, որպեսզի բունտ չհասունանա: «Փոքր-փոքր չափաբաժիններով այդ որոշումն ընդունում են: Սկզբից կվերցնեն հասարակության 20 տոկոս հատվածը, որը կմտածի՝ ավելի լավ է բունտ չանենք, և այսպես քիչ-քիչ կգնա: Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ միջազգային հանրությունը մեզ խնդրում է մի քիչ նշաձողն իջեցնել, և դրանից հետո Հայաստանը կունենա կայուն խաղաղություն: Այդ «մի քիչը» հաստատ չէր նշանակում Արցախի ամբողջական հանձնում և հայաթափում, բայց դա տեղի ունեցավ: Հետո այդ «մի քիչին» գումարվեց Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան, հետո գումարվեց իրենց ձևակերպած «անկլավների» հանձնումը: Հիմա ընթանում են չափագրման աշխատանքները, թե ով որտեղ պետք է տեղակայվի, հետո արդեն կգա միջանցքի հարցը: Այդ հարցն էլ էր բավականին ուռճացված, ասում էին՝ միջանցք են ցանկանում, մենք ոչինչ չենք տա: Վստահեցնում եմ, որ որոշ ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը կհայտարարի՝ «այ մարդ, միջանցք, միջանցք, փոքր ճանապարհ է ընդամենը»:

Եվ հասարակությունը դա կընդունի, կհամակերպվի, որովհետև դա կրկին «կվաճառեն» հասարակությանը որպես հաղթանակ՝ տեսեք, միջանցքի փոխարեն ընդամենը ճանապարհ տվեցին, սա հաղթանակ էր: Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի եղբայրն ասում է՝ տեսեք, առաջընթաց ունենք, Ադրբեջանը մի ժամանակ ասում էր՝ եթե միջանցք չտաք, ուժով կվերցնենք, իսկ հիմա ասում է, որ եթե չտաք, չենք ապաշրջափակի ճանապարհները: Սա ուղղակի ամոթալի է, որ կառավարության արբանյակները նման թեզեր են առաջ տանում: Մարդկանց ուղեղի վրա սա սկսում են քիչ-քիչ «նստեցնել», նա սկսում է սա որպես հաղթանակ դիտարկել, ու պսևդոհաղթանակի զգացումով սկսում ենք անընդհատ պարտվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Կառավարությունը սկսում է պարտվել նաև իր տարաբնույթ նախաձեռնություններում: Օրինակ՝ ամիսներ առաջ խոսվեց Վերին Լարսում լաստանավի շահագործման մասին, օրերս հայտարարվեց, որ այն չի գործում, ժամանակավորապես դադարեցվեց «Սեպուհ 1»-ի գործունեությունը: Որոշվեց, որ կենդանու միսը միայն սպանդանոցային մորթից հետո պետք է հայտնվի վաճառքի կետերում: Սա կարևոր նախաձեռնություն է, բայց հետո պարզվեց, որ բավարար քանակի սպանդանոցներ չկան երկրի տարածքում և այլն: Երբեմն անգամ առաջին հայացքից լավ ու կարևոր թվացող գաղափարներն իրականություն չեն դառնում:

«Օրինակ՝ լավ գաղափար է, չէ՞, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ պետք է բյուջեից ամսական ստանա մեկ միլիոն դրամ գումար: Բայց եթե այդ թիվը բազմապատկենք հրապարակված երեք միլիոն բնակչության թվով, ապա կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն չի բավարարի, որ այդ մեկ միլիոնները տրամադրենք: Դաշտ են նետում ի սկզբանե ձախողված գաղափար, որն ուղղակի անհնար է իրականացնել: Նույն լաստանավերի պատմությունը, երբ առանց հասկանալու շրջանառեցին, բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում էին՝ հո դուք հիվա՞նդ չեք, դա ուղղակի չի կարող տեղի ունենալ, առհասարակ պատկերացնո՞ւմ եք Հայաստանի լոգիստիկ համակարգը, թե՞ ոչ, գիտե՞ք, թե որտեղից ենք ներմուծում և ուր արտահանում, ի՞նչ լաստանավերի մասին եք խոսում: Նույն պոպուլիզմով կերակրեցին ժողովրդին, որ այսպիսի աշխատանքներ են կատարում, բայց նույնիսկ իրենց ուղեղը չբավարարեց, որ հասկանան՝ դա չի աշխատելու: Հիմա լաստանավերի որոշումը չեղարկում են ու ասում՝ բիզնեսն է մեղավոր, որ չկարողացավ օգտագործել:

Անում են մի բան, որն անհնար է կյանքի կոչել, և վերջում մեղադրում են Հայաստանում քիչ թե շատ արդյունք ստեղծող համայնքին: Բարիք ստեղծողը բիզնեսն է: Խեղճ մարդիկ ի՞նչ անեն, որ այնպիսի որոշում եք ընդունում, որ նրանք չկարողանան օգտագործել, դեռ իրենց էլ անամոթաբար մեղադրում եք: Կամ՝ «Սեպուհ 1»: Մեքենաշինությունը մեկնարկելու համար պետք է բավականին շատ տնային աշխատանք կատարել և հայտարարել դրա մասին միայն այն դեպքում, երբ նորարարություն է ստեղծվել, օրինակ՝ կարող ենք մրցակցել Ֆոլքսվագենի, Տեսլայի և այլոց հետ: Պետք է հաշվարկենք, թե աշխարհում ովքեր են արտադրողները: Տրանսպորտային միջոցների գուրուները Գերմանիան և Ճապոնիան են, աշխարհում ընդունելի է նրանց բրենդը: Չինաստանը բոլորին ձեռնոց է նետել էժան գնով որոշակի որակ ստանալով: Եթե «էժանում» դիրքավորվում ենք, Չինաստանի հետ չենք կարող մրցակցել, եթե բրենդի մեջ ենք դիրքավորվում, Գերմանիայի և Ճապոնիայի հետ չենք կարող մրցակցել: Գտե՞լ ենք այն երրորդ բանաձևը, դեռևս ոչ: Հնարավո՞ր է գտնել, իհարկե: Եթե գտնենք, կարող ենք համաշխարհային խաղի մեջ մտնել: Բայց առանց դա կատարելու հայտարարում ենք «Սեպուհ 1»-ի մասին և ևս մեկ անգամ խայտառակ ենք լինում»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Օրերս կառավարությունում ակտիվորեն քննարկվեց «հարկադիր» ունեցող մեր քաղաքացիներին որոշակի զիջումներ անելու հարցը: Ոմանք սա հնարավոր արտահերթ ընտրություններից առաջ արվող տեխնոլոգիա են որակում: «Վստահեցնում եմ, որ այս նախագծերի շքերթը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի «կախիչային-ցնցուղային» այցերը բացառապես արտահերթ ընտրությունների նախապատրաստական քարոզարշավային գործընթացներ են: Աշխարհում տնտեսագիտության մեջ ընդունված է վաղաժամ վճարման զեղչի գաղափարը: Մարքեթինգային քայլ են իրականացնում, վաճառքը տրամադրում են ապառիկով, օրինակ՝ տրամադրում են երկու ամիս մարման ժամկետ, բայց դա հաշվարկի հարց է, այդ երկու ամսվա ընթացքում դրամական միջոցները քնեցնելը քանի՞ տոկոսի վնաս է բերում կազմակերպություններին, պետությանը և այլն: Այդ ֆինանսական միջոցների բացը լրացնելու տարբերակներից մեկը բանկային վարկերի ներգրավումն է:

Նրանք հաշվարկում են, որ եթե բանկային վարկեր պետք է նեգրավեն 12 տոկոսով, ավելի լավ է վաղաժամկետ վճարման զեղչ առաջարկեն 5 տոկոսով ու շահած դուրս գան: Սա կիրառվող պրակտիկա է: Եթե դա իրականացվում է պետական հատվածում սոցիալական ոլորտում, օրինակ՝ բնակչության մի խավի ժամկետանց վարկերի սուբսիդավորման տեսքով, ԴԱՀԿ-ի ինչ-որ պարտավորությունների վճարման տեսքով և այլն, ապա դրանք պետական միջոցների վատնումներ են և ունենում են բացասական ազդեցություն: Առաջին՝ բարեխիղճ քաղաքացին ավելի վատթար վիճակում է հայտնվում, քան անբարեխիղճը. չէ՞ որ ինչ-որ մեկը կատարել է իր պարտավորությունները, այդ թվում՝ տվյալ օրը տանն իր հացի բացակայության հաշվին: Բարեխիղճ քաղաքացուն մոտիվացնում է, ասում՝ դու էլ դարձիր անբարեխիղճ, մի մարիր պարտքդ, ես վաղը կմարեմ, դու էլ ինձ կընտրես: Առևտուր է իրականացվում: Երկրորդ՝ պետական միջոցները ՀՀ բնակչության վճարած հարկերն են, որոնք պետք է ծախսվեին ի նպաստ իրենց:

Հիմա այդ միջոցները, փոխարեն ներդրվեն երկարաժամկետ նախագծերում, որոնք աշխատատեղեր կստեղծեն, լրացուցիչ հարկեր կգեներացնեն և բարիք կստեղծեն, որը կարող ենք աշխարհին վաճառել, ուղղվում են անբարեխիղճ մարդկանց պարտավորությունների մարման համար: Այս երկու տեսանկյունից սա շատ վատ է, բայց ընտրությունների տեսանկյունից PR քայլ է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ վստահաբար կգտնվեն մարդիկ, որոնք փորձագետներին, այդ թվում՝ իրեն, կքննադատեն նման կարծիք արտահայտելու համար: «Այս պարագայում խոսե՞նք, թե՞ չխոսենք այս խնդրի մասին: Խոսում ենք, քննադատության ենք արժանանում, չենք խոսում, ջուր ենք լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համար
Ամենադիտված