Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ և ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Երևանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով իշխող «ՔՊ» կուսակցության անդամների առաջ նոր դիրքորոշում է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից ակնկալում են տարածքային պահանջների բացակայության լրացուցիչ երաշխիքներ։ Նրա խոսքով, դիվանագիտական ​​փաստաթղթերում «միշտ կա որոշակի ենթատեքստ», և «Երևանն ու Բաքուն, ամենայն հավանականությամբ, մյուս կողմի առաջարկներում տեսնում են տարածքային պահանջների սպառնալիք, եթե ոչ հիմա, ապա ապագայում»։

Այսինքն Երևանի և Բաքվի հարաբերություններում կրկին փոխվել է քաղաքական տեսարանը։ Ի՞նչ է պատահել: Iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն այդ հարցին պատասխանել է այսպես. «Նախ ինչո՞ւ է Փաշինյանը խոսում ինչ որ երաշխիքների մասին ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի անունից, որի կարծիքն այդ հարցում դեռևս հայտնի չէ։ Ակնհայտ է, որ նա տեսնում է ինչ-որ երրորդ արտաքին կողմի որպես Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների պահպանման երաշխավոր»։

Սակայն Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ վարել առանց միջնորդների մասնակցության, և այդ դիրքորոշումը Հայաստանի կողմից չի ընդունվում։ «Հիմա Փաշինյանի հայտարարության մասին, ինչպե՞ս պետք է դա հասկանալ: Ի վերջո, մինչ այժմ թվում էր, թե խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստում էին միայն երկու կողմերը՝ Երևանն ու Բաքուն, իսկ մնացածները հանդես էին գալիս կամ կարող էին հանդես գալ որպես խորհրդատու կամ ակտիվ միջնորդ։ Հիմա, ըստ Փաշինյանի, պարզվում է, որ դա այդպես չէ»,- պարզաբանել է Տարասովը։

Ստացվում է, որ ինչպես ասում է հայտնի ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը տապալվում է, երկու երկրների ղեկավարները տարբեր կերպ են գնահատում խաղաղության հեռանկարները։ Միևնույն ժամանակ, Արևմուտքից ակտիվացել են բացասական նարատիվներն Ադրբեջանի դեմ։ Այսպիսով, փակուղային իրավիճակ է ստեղծվել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում պայմանագրի տեքստի հարցով։

«Այո, դա ճիշտ է: Բաքուն դիվանագիտական ​​մանևրի ավելի շատ հնարավորություններ ունի։ Նրա համար սկզբունքային նշանակություն չունի, թե բանակցային որ հարթակում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի հետ, քանի որ այն իրավաբանորեն ամրագրում է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Բայց ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ ինչ որ մակարդակով բանակցություններ լինեն, դժվար թե դրանք բեկումնային լինեն։ Հավանաբար, պատահական չէ, որ Ալիևը որոշել է ևս մեկ անգամ ընդգծել Զանգեզուրի միջանցքի թեման, որը Հայաստանում ոմանք համարում են Ղարաբաղի կորստից հետո ինքնիշխանության կորստի վտանգ։ Արդյունքում Երևանն ու Բաքուն շարունակում են շարժվել փակ դիվանագիտական ​​շրջանակում»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված