Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023-ին ՔԿ 13 քննիչ ազատվել է պաշտոնից

ԻՐԱՎՈՒՆՔ

2023 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն, գործադրելով իր ներքին վերահսկողության գործիքակազմը, էական աշխատանքներ է կատարել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից․

«Մասնավորապես, այս ոլորտում կատարված աշխատանքների ամփոփման արդյունքների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում, ինչպես  ՀՀ քննչական կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից, ՀՀ դատախազությունից ստացվել է  ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս, առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ընդհանուր 1196 միջնորդություն, որոնցով իրականացվել է 493 նախնական ուսումնասիրություն և 83 ստուգում։ Լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 72 նախնական ուսումնասիրության ընթացք:

Ընդհանուր առմամբ նշված միջնորդությունների հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 (2022թ.՝ 35) անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 57 (2022թ.՝ 24) միջնորդություն:

Հարուցված այս 57 կարգապահական վարույթների արդյունքում՝ ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից՝

3-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն»,

47-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»,

1-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»

3-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,

13-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում կարգապահական տույժի տեսակը:

Բացի այդ,  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2.2 կետի կիրառմամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի հրամանով 48 դեպքով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 92 անձի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ:

ՀՀ ՔԿ նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 3 անձի վերաբերյալ 3 միջնորդության քննարկում տեղափոխվել է 2024 թվական։

Վերլուծությունը փաստում է, որ 2022թ․ համեմատ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ներկայացված գրեթե նույնաքանակ միջնորդությունների պայմաններում գրեթե կրկնակի ավելացել են ինչպես ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացված՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունները, այնպես էլ դրանց  արդյունքում  կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը։ 

Հատկանշական է, որ ընդհանուր միջնորդությունների քանակը էականորեն չի ավելացել (ընդամենը 6%-ով) նախորդող տարվա համեմատ՝ այն պայմաններում, երբ քրեական վարույթների թիվը, քրեադատավարական նոր ընթացակարգերով պայմանավորված, գրեթե եռապատկվել է։ Այս միտումը քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումների, կարգապահական թերությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու, նման դեպքերին համաչափ արձագանքելու ՀՀ քննչական կոմիտեում որդեգրված քաղաքականության խստացման արդյունքն է, ինչի վկայությունն է կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների քանակական աճը։

Այդ քաղաքականության նպատակն է խթանել նախաքննության որակի բարձրացումը, ինչպես նաև նախաքննության շրջանակներում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության համար ապահովել ավելի բարձր երաշխիքներ։

Նշված մոտեցումը կրելու է շարունակական բնույթ»։

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված