Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ինչ է հասկանում Քննչական կոմիտեն չարաշահում ասելով․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հունվարի 31-ին էկոնոմիկայի նախարարությունում իրավապահների խուզարկություններից ժամեր անց կոռուպցիոն չարաշահումների երկու էպիզոդով 7 անձ ձերբակալվեց` առանցքային պաշտոնյան էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն էր, էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետ Լիլիա Սիրականյանը։ Ապա ձերբակալվեցին եւ կալանավորվեցին էկոնոմիկայի նախարարության մրցույթներին մասնակցած «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության նախկին աշխատակից Անի Գեւորգյանը, ով Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, եւ ներկա աշխատակից Լիլի Մկրյանը։ Էկոնոմիկայի փոխնախարարի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ 11։00-ին։ Երկու կանանց, որոնք մանկահասակ երեխաներ ունեն, մեկին՝ մեկամսյա, մյուսին` երկամսյա կալանք տվեցին ու տարան «Աբովյան» ՔԿՀ:


Փաստաբանական համայնքն ապշած է՝ անհասկանալի իրավական ակտ է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։ Ինչպե՞ս կարող են պետական պաշտոն զբաղեցրած անձինք, ովքեր, ենթադրաբար, չարաշահել են իրենց լիազորությունները, պետական միջոցների վատնման կամ յուրացման պատճառ դարձել, ավելի մեղմ վերաբերմունքի արժանանալ` Սիրականյանը երեկ, օրինակ, ազատության մեջ էր, իսկ մասնավոր ընկերության կին աշխատակիցները կալանավորվել են։ Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեզ ասաց. «Երեխաները մինչ օրս օգտվում են մայրական կաթից։ Երեխու լավագույն շահի ապահովումը եւս հանրային շահ է, որը դատարանը պիտի ապահովեր։ Այս պայմաններում դատարանն ուներ մեղմ խափանման միջոց ընտրելու լիարժեք հնարավորություն, օրինակ՝ տնային կալանք, ինչը չի արել։ Որպեսզի պարզվի՝ արդյո՞ք կալանավորված անձանց կողմից եղել է օժանդակություն, պետք է հասկանանք՝ պաշտոնատար անձանց գործողություններում կա՞ն լիազորությունների չարաշահման հանցավոր արարքի հատկանիշներ։ Ըստ նախաքննական մարմնի՝ կան, ըստ պաշտպանական կողմի՝ չկան։ Սա մեր սուբյեկտիվ դատողությունը չէ, այլ հենց վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալների համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ լիազորությունների անցման մասին խոսք չի կարող գնալ»։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի եւ աշխատակիցների դրդմամբ եւ օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի եւ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն անհնար դարձնող պայմաններ եւ փաստացի հեռացրել մրցույթից: Արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ 3 անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գործողությունների արդյունքում ...Էական վնաս է պատճառվել պետությանը»։ Երկրորդ դրվագը կապված է ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի հետ: Ծրագրի «շահառու հանդիսացող Վ. Դ.-ն ծրագրի պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր է ներկայացրել` նախարարությունը փոխանակ մերժեր ֆինանսական փոխհատուցումը, զեկուցագրեր է ներկայացրել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրի չափորոշիչներին, արդյունքում՝ «անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ. Դ.-ի եւ այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է»:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է՝ կոռուպցիոն շղթան իրեն չի հասնի։ «Քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր։ Հիշեցնեմ, որ վերջին անգամ, երբ էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել էր 3 տարի առաջ, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ, չնայած էլի նույնկերպ աղմկահարույց էր։ Եթե ուշադիր կարդաք ՔԿ հայտարարությունը` առաջին դրվագը վերաբերում է էկոնոմիկայի նախարարության տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարեւոր արտահայտություն բացակայում է՝ դա «կաշառք» բառն է կամ որեւէ այլ կերպով շահագրգռված լինելը»,- ասաց Քերոբյանը։ «Առաջին դրվագով նաեւ չկա բյուջեի փողերի ծախս: Այսինքն` այդ դրվագով ոչ բյուջեի միջոցներ են ծախսվել, որ գնանք հասկանանք՝ ոնց են ծախսվել, եւ չկա որեւէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք: Այստեղ լրացուցիչ պարզաբանման կարիք է զգացվում, թե ինչ է նշանակում չարաշահում: Մենք ավելի քան վստահ ենք, այդ տենդերային գործընթացն անընդհատ եղել է իրավաբանների եւ մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության տակ: Ես ավելի քան վստահ եմ, որ դատարանը կպարզի, որ գնումների մասին եւ դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որեւէ խախտում չի լինի: Պետք է սպասենք, որ Քննչական կոմիտեի գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,- Արգիշտի Քյարամյանին անգրագետ հանեց Քերոբյանը։ 

«Սիներջի» ընկերության տնօրենի եւ երկու աշխատակիցների կալանավորումից մոտ մեկ ժամ անց ընկերության հայաստանյան մասնաճյուղը հայտարարություն տարածեց` չգիտես ինչու, մեղադրելով ոչ թե Քննչական կոմիտեին, այլ ԶԼՄ-ներին, որոնք ընդամենը տարածել են ՔԿ հայտարարությունը. ««Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերության ՀՀ մասնաճյուղը հերքում է ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի եւ երկու աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները, որոնք անհիմն են եւ արատավորում են ընկերության, նրա հիմնադրի եւ աշխատակիցների բարի համբավը... Հորդորում ենք հարգել անմեղության կանխավարկածը եւ զերծ մնալ չստուգված անհիմն պիտակավորումներից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված