Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփինե Հովհաննիսյան. Վախենում եմ մենակ մնալուց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կյանքում ամենակարևորն ինքս ինձ հետ ազնիվ լինելն է. երբ մենակ մնամ, չամաչեմ իմ որևէ արարքից: Ես ինձ լիարժեք եմ զգում: Ինձ համարում եմ երջանիկ մարդ, չեմ ձգտում ու չեմ ուզում ունենալ ավելին, քան ունեմ:

Ինձ պակասում է երևի թե միայն անձնական երջանկություն կառուցելն ու ընտանիք ունենալը: Բայց դա էլ թերիության զգացում չի առաջացնում: բարեկեցություն Բարեկեցությունն ազատության, անկախության որոշակի չափաբաժին տվող հնարավորություն է, նյութական բազա, որը որոշումներ կայացնելու համար ինքնուրույնություն է տալիս:

Յուրաքանչյուր ոք բարեկեցության մասին իր պատկերացումներն ունի: Բարեկեցությունն ինձ համար դրսևորվելու միջոց չէ: ստելու արվեստը Սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ իրականությունը: Ինձ համար սուտն անընդունելի է: Ստել նշանակում է մեղք գործել, որը չեմ ներում: Իհարկե, կան իրավիճակներ, որոնցում անկարող ենք չստել: Ինչ-որ իրավիճակներում չենք ասում այն, ինչ կա:

Դա ավելի շատ ճշմարտությունը թաքցնել է կամ եղածը հաճելի լույսի ներքո ներկայացնելը: Փորձում եմ մարդկանց հետ լինել առավելագույն չափով անկեղծ: Շատ վաղ տարիքից հասկացել եմ, որ մարդիկ խաղում են որոշակի դերեր, և, իրավիճակից կախված, կրել տարբեր դիմակներ:

Բայց կգա մի պահ, որ դիմակով մարդը չի իմանա, թե ինչպես պետք է իրեն դրսևորի: Նա ստիպված է հիշողությունը անընդհատ լարել՝ հիշելու համար, թե որտեղ ինչ պետք է ասի, ինչպես պետք է իրեն պահի: Սուտը բոլոր վատ հատկանիշների առաջին նախապայմանն է: ազնվության բանաձևը Ազնվությունը բազմաբովանդակ է. ստորություն չանել, մարդկանց չխաբել, չստել, չկեղծել, խոստումը պահել, մարդու երեսին չասել մի բան, հետևից՝ մեկ այլ բան: Բարդագույն որոշումներ կայացնելիս էլ պետք է լինել ազնիվ:

Ճշմարտությունը հաճախ ցավոտ է, բայց ավելի ազնիվ է, քան կեղծելն ու շողոքորթելը: շողոքորթություն Տհաճ է, որ մարդուն շողոքորթում են: Ճիշտ է, ամեն մարդու էլ հաճելի է լավ խոսքեր լսել իր հասցեին: Բայց միայն այն դեպքում է հաճելի, որ դիմացինդ հավատում է այն ամենին, ինչ ասում է: Եթե մարդը շողոքորթելով ասում է բաներ, որոնց ներքուստ համաձայն չէ, բացասական էներգիա է տարածվում նրանից: Շողոքորթ մարդն իմ հարգանքին երբեք չի կարող արժանանալ: քաղքենին Քաղքենին մարդու մասին դատում է մակերեսային հատկանիշներով, նյութապաշտական չափորոշիչներով: Նրանք ամենուր են, շրջապատում են բոլորիս, ու դժվար թե մեկը կարողանա ասել, որ նման մարդկանց հետ չի շփվում:

Պարզապես փորձում եմ ինձ շրջապատել ոչ քաղքենի մարդկանցով: Չի կարելի մարդու մեջ տեսնել վատը, կանխակալ վերաբերմունք ցույց տալ ու դատել մարդուն:

բողոք

Բողոքելու ցանկություն առաջանում է տիրող անարդարությունից: Եվ պարտադիր չէ, որ սոցիալական անարդարություն լինի: Ցանկացած իրավիճակում ես առավելապաշտ եմ, ձգտում եմ առավելագույն ազնվության: Ընկերության մեջ էլ պահանջում եմ առավելագույնը ու տալիս եմ առավելագույնը: մեղքի զգացում Ինձ տանջող մեղքի զգացում չունեմ: Բայց եթե մարդն ունի խիղճ, եթե ինքնաքննադատաբար է մոտենում իրեն ու շրջապատին, նշանակում է՝ բոլորն էլ պետք է ունենան մեղքի զգացում: Անսխալական մարդիկ չկան, բոլորն էլ գործում են սխալներ: Կա՛մ ի վնաս իրենց, կա՛մ ուրիշների հանդեպ: Եթե ունես խիղճ ու առողջ դատողություն, ուրեմն չես կարող մեղքի զգացում չունենալ: մարդիկ խոսում են Ժամանակի հետ սկսել եմ պակաս կարևորել, թե մարդիկ ինչ են խոսում իմ մասին:

Ասում են՝ կարծիքներն են կառավարում աշխարհը, բայց մեծ նշանակութուն ունի քննադատողի անձը: Երբ կարծիքը անհատական դրսևորում ունի, կարելի է լսել, իմանալ կարծիք հայտնողի մտադրությունը, տեսնել նրա արտահայտած կարծիքի ու քննադատության տակ թաքնված բովանդակությունը: Պետք է շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են ասել և՛ լավը, և՛ վատը: Ես միայն ուրախ կլինեմ ականջալուր լինել:

Իսկ թե ինչ կասեն մարդիկ… Նրանք միշտ էլ պետք է ինչ-որ բան ասեն:

տագնապ Վախենում եմ մենակ մնալուց, ինձ հարազատ մարդկանց կորցնելուց: Միայն դրանից: Այլ վախեր չկան… միայնություն Ժամանակ առ ժամանակ լինում են պահեր, որ չես ուզում խոսել ու կիսվել որևէ մեկի հետ, ուզում ես առանձնանալ քո մտքերի հետ, անկեղծանալ ինքդ քեզ հետ: Այդ պահերին պարզապես ֆիզիկական առումով փորձում եմ միայնակ մնալ ինչ-որ միջավայրում՝ աշխատասենյակում, տանը՝ իմ սենյակում:

Ինքս ինձ հետ մենակ եմ մնում: նոր սերունդ Չէի ցանկանա ամբողջ սերունդը ընդհանրացնել, որովհետև մարդիկ տարբեր են: Բոլոր սերունդներին բնութագրական է ասել. «Մեր ժամանակ ուրիշ էր»: Բայց բոլոր սերունդներն էլ ունեն լավ և վատ կողմեր: Եթե գլոբալ դիտենք, ապա այս սերունդն ավելի ժամանակակից է, շատ հարցերում ավելի ազատամիտ է, անկաշկանդ՝ սեփական տեսակետը արտահայտելու հարցում:

Ժամանակի հրամայականն է. սերունդը ծնվում է ու գալիս՝ այլ արժեքներ կրելով: կուզեի՝ լիներ…

Մարդիկ բարի թող լինեն, լավ ապրեն, շատ ժպտան, իսկ ժպիտները լինեն իրապես անկեղծ:

newmag.am

Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ»
Ամենադիտված