Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կրակմարիչ

ՖՈՏՈ

Նույնիսկ նախքան կրակմարիչի հայտնվելը, գյուտարարները կրակը մարելու համար տարբեր սարքեր են ստեղծել: 17-րդ դարում առաջին անգամ կրակ մարելու համար սկսել են օգտագործել ջրով ապակյա կոլբաներ, որոնք հրդեհի դեպքում պետք էր բացել և պարունակությունը լցնել կրակի վրա կամ նետել կրակի մեջ։ Ավելի ուշ սկսեցին օգտագործել ջրով և սև վառոդով լցված պատրույգով հագեցած փայտե տակառներ։ Վառված լարով նման տակառը գլորվում էր կրակի մեջ, որտեղ պայթում էր, իսկ ներսում եղած ջուրը մարում էր բոցը։ Նմանատիպ սարքը ստեղծվել և արտոնագրվել է անգլիացի քիմիկոս Ամբրոզ Գոդֆրիի կողմից 1723 թվականին։ Նման կրակմարիչներ օգտագործվել են 1729 թվականին Լոնդոնում բռնկված հրդեհը մարելու համար։
Առաջին ձեռքի կրակմարիչը մեզ ծանոթ ժամանակակից տեսքով հորինել է անգլիացի կապիտան Ջորջ Ուիլյամ Մանբին 1813 թվականին: Սարքը տեղափոխվում էր սայլակով և բաղկացած էր 13,6 լիտր ծավալով պղնձե անոթից լցված կալիումի կարբոնատով՝ պոտաշով։ Հեղուկը գտնվում էր անոթի մեջ սեղմված օդի ճնշման տակ և բաց էր թողնվում ծորակը բացելիս:
Որոշ ժամանակ անց հայտնագործվեց հրդեհաշիջման խառնուրդ, որը պատրաստվում էր օճառի գործարանների թափոններից կամ ջրով նոսրացված կավից։ Սաքսոնիայից ինժեներ Կյունը 1846 թվականին հորինել է այսպես կոչված հրդեհաշիջման տուփը, որը լցված էր սելիտրայի և ծծմբի խառնուրդով։ Այդ խառնուրդը բռնկվելիս գազ է արձակել, որը և կանխում է կրակի տարածումը։
Թթվային հիմքով առաջին կրակմարիչը հայտնագործել է ֆրանսիացի Ֆրանսուա Կարլիեն 1866 թվականին։ Պատմության մեջ առաջին անգամ այդ կրակմարիչն է ունեցել պահանջվող ճնշում, գինեթթվի և սոդայի ռեակցիան առաջացրել է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը դուրս է մղվել կրակմարիչից։ Այդ սարքը կատարելագործվել և կրկին արտոնագրվել է 1872 թվականին Գլազգոյի Ուիլյամ Դիկի կողմից, ով գինեաթթուն փոխարինել է ավելի էժան ծծմբաթթվով։ 1884 թվականին «Հարդեն նռնակ թիվ 1»-ն է արտոնագրվել ԱՄՆ-ում չիկագոցի Ջոն Հարդենի կողմից։ Դա աղերի ջրային լուծույթով լցված ապակե շիշ էր, որը նախատեսված էր կրակի օջախ նետելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ապակե կրակմարիչ նռնակները շատ սահմանափակ կիրառություն ունեին, դրանց արտադրությունը շարունակվել է մինչև 20-րդ դարի 50-ական թվականները։ Նման կրակմարիչները ունեին շատ օրիգինալ անվանումներ՝ Բուխերի փամփուշտներ, Վիների գլան, «Ռուսաստան» և «Մահ կրակին»։ Դրանց զուգահեռ հայտնվեցին ստվարաթղթե կրակմարիչներ պատրաստված 60-70 սմ երկարությամբ և 5-7 սմ տրամագծով մետաղական կափարիչով ջահի տեսքերով։ Դրանք լիցքավորել են նատրիումի աղերի (բիկարբոնատ, քլորիդ, ֆոսֆատ և այլն), երկաթի օքսիդների, ներկանյութերի մանրացված չոր խառնուրդներով։ Միայն 20-րդ դարի սկզբին են հայտնվել փրփուրի և ածխածնի երկօքսիդի կրակմարիչների առաջին նմուշները։ Ալկալային և թթվային լուծույթների միջև քիմիական ռեակցիայի արդյունքում ստացված փրփուրի միջոցով դյուրավառ հեղուկների մարման մեթոդն առաջարկվել է 1904 թվականին ռուս ինժեներ Ալեքսանդր Լորենի կողմից։ Որպես փրփրացնող նյութեր օգտագործվել են ալբումին, սոսինձ, լորձանյութ և օճառի մնացորդներ։ Բոցը հանգցնելու համար պետք էր կրակմարիչից դուրս մղել փրփուրը։
Հետո երկար ժամանակ ամենատարածվածը համարվում էին փոշու և ածխածնի երկօքսիդի կրակմարիչները։ Եվ եթե փոշիային կրակմարիչները կոմպակտ են ու թեթև, բայց միևնույն ժամանակ անարդյունավետ, ապա ածխածնի երկօքսիդի կրակմարիչները բարձր արդյունավետ են, բայց ունեն մեծ քաշ և չափսեր։ Մեր օրերում էլ արագ զարգացող և ամենահեռանկարային ոլորտներից է հեղուկ ինքնաշեն կրակմարիչների և հրդեհաշիջման սարքերի մշակումը։
 Нет описания.

Нет описания.
Կ. Խաչիկյան

Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված