Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ կուսակցությունները կմիանան հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սահմանադրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի պարտադրանքն է, նաեւ ուրվագծեց, թե կոնկրետ ինչ է ցանկանում փոխել․ պատրաստվում է հրաժարվել ՀՀ հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից։ Թեեւ դեռ իշխանությունները սահմանադրության տեքստ չեն պատրաստել, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքից ակնհայտ էր, որ առաջիկայում կավարտեն նոր սահմանադրության տեքստի վրա աշխատանքները, եւ այն կդրվի հանրաքվեի: Իսկ դա նշանակում է, որ կձեւավորվի երկու ճակատ` «Այո»-ի ու «Ոչ»-ի, եւ կսկսվի քարոզչությունը սահմանադրությունն ընդունելու եւ այն մերժելու ուղղությամբ։ Մենք զրուցել ենք մի շարք քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու համար, թե կմիանա՞ն «Ոչ»-ի ճամբարին, եթե հանրաքվե, այնուամենայնիվ, նշանակվի։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Արմեն Խաչատրյանը հարցին, թե ՀԱԿ-ը կմիանա՞ «Ոչ»-ի ճակատին, կամ հնարավո՞ր է, որ հենց ՀԱԿ-ը ձեւավորի փաշինյանական սահմանադրությունը մերժողների ճակատ, պատասխանեց․

«Այն, որ Կոնգրեսը «Ոչ»-ի դիրքերում է, դա միանշանակ է, իսկ մնացած հարցերը` ընթացքում։ Պետք է դիտարկենք դեռ օրենսդրական հնարավորությունները»։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը, նախքան հնարավոր հանրաքվեն, նոր շարժում է պատրաստվում ձեւավորել. «Բնականաբար, կիմանանք «Ոչ»-ի ճամբարին, բայց ավելի սկզբունքային է հանրաքվեի նախաձեռնությունն առհասարակ կանխելը։ Մեր կուսակցությունը հաջորդ շաբաթ նախաձեռնելու է «Հանուն Սահմանադրության» շարժում։ Այդ նպատակով փետրվարի 13-ին նախաձեռնել ենք հանրային քննարկում»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցին` կմիանա՞ն «Ոչ»-ի ճամբարին, ասաց, որ նախատեսվող փոփոխություններն իրենց կուսակցության համար անընդունելի են. «Ձեր նշած փոփոխությունները, անգամ դրանց քննարկումը, մեզ համար անընդունելի են, եւ կուսակցությունն ակտիվ պայքարելու է այդ փոփոխությունների դեմ՝ չբացառելով համագործակցությունը տարբեր ձեւաչափերով»։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց. «Իմ անձնական կարծիքն է` այն պահին, որ սահմանադրական փոփոխությունների թեման կեղծ օրակարգ է, որը միտված է շեղելու ուշադրությունը շատուշատ այլ օրհասական խնդիրներից, իմ վերաբերմունքն այդ հարցին այս պահին դա է։ Տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում, Ձեր հարցի պատասխանն այդ ժամանակ կարող եմ տալ»։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանից եւս հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի կուսակցությունը Սահմանադրությունը փոխելու հարցի առնչությամբ, ինչ գործողություններ է պատրաստ անել։ Արամ Սարգսյանը նախ նշեց, որ համաձայն չէ այն դիտարկման հետ, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն անխուսափելի է. «Մեր կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի, բայց մինչեւ դիրքորոշումը հայտնելը ես ուզում եմ ասել, որ ես Ձեզ հետ համաձայն չեմ, որ անխուսափելի է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հասնի այդ օրվան, որ կարողանա հանրաքվե կազմակերպել՝ որպես կառավարող ուժ, դա մեծ հարցական է։ Բայց եթե հանկարծ հաջողվի իրենց այդպիսի հանրաքվե կազմակերպել, ապա դա լինելու է շատ մեծ դիմադրության ներքո, որովհետեւ դա կնշանակի, որ մենք մեր ազգային բոլոր գաղափարները դնում ենք մի կողմ եւ ենթարկվում ենք այս ապազգային իշխանության թելադրանքին։ Ես այստեղ, իմիջիայլոց, նաեւ տեսնում եմ վերջապես հնարավորություն՝ միավորելու բոլոր այն առողջ եւ նորմալ քաղաքական հայացքներ ունեցող, ազգային գաղափարախոսությամբ ընթացող ուժերին, որոնք հասկանում են, որ սա արդեն վերջն է»։

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւս ասաց, որ դեմ է Փաշինյանի հայտարարած փոփոխություններին, ավելին՝ նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ «Ասեմ, որ մենք արդեն ձեւավորել ենք սահմանադրական բարեփոխումների հանրային խորհուրդ, շատ քաղաքական ուժեր հավաքվել են, եւ այս պահին աշխատանքներ ենք տանում մյուսներին ներգրավելու համար։ Առաջին գործը Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջն է։ Դա մերկապարանոց չէ, մենք հիմնավորված հանրագիր ենք ուղարկել դատախազին։ Այնպես որ, գործն ավելի լուրջ է, քան Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությանն «այո» կամ «ոչ» ասելը։ Նիկոլ Փաշինյանը գնալու է բանտ»,- ասաց Հայրիկյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանն էլ ասաց. «Առաջիկայում մեզ մոտ այդ հարցի հետ կապված քննարկում է լինելու, եթե դիրքորոշում լինի, հրապարակային կծանուցենք, դրա համար այս պահին շատ բան չեմ կարող ասել»։ Հարցրինք՝ կուսակցությունն ի՞նչ վերաբերմունք ունի Սահմանադրությունը փոխելու գաղափարի վերաբերյալ։ «Խնդիրը Սահմանադրության փոփոխության մեջ չէ, այլ Սահմանադրության փոփոխության բովանդակության մեջ է»,- ասաց ՔՈ ԳՄ քարտուղարը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված