Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … արժույթ ռուբլի

ՖՈՏՈ

Ռուբլու որպես դրամական միավորի առաջին հիշատակումը վերաբերում է 12-13-րդ դարերին։ Ենթադրվում է, որ ռուբլին առաջացել է Կիևյան Ռուսիայի գրիվնայից։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ ռուբլին իր անվանումն ստացել է «կտրել»՝«рубить»  բառից։ Այն ժամանակ գրիվնան արծաթի կտոր էր, որը երբեմն մանր գնումներ կատարելու համար պետք էր բաժանել մի քանի մասերի։ Մյուսներն ավելի հավանական են համարում այն, որ մետաղադրամների պատրաստման ժամանակ ձուլակտորի կողային հատվածում սպի է մնացել։ Իսկ «руб» բառը հին սլավոներենից թարգմանվել է որպես եզր, կար։ Այսինքն, ռուբլի բառը նշանակում էր «սպիով ձուլակտոր»: 
Մեկ այլ վարկածի համաձայն, առաջին ռուբլին հայտնվել է Նովգորոդում 14-15-րդ դարերում: Այն պատրաստվում էր արծաթյա թիթեղներից, բայց յուրաքանչյուր մետաղադրամի եզրին գծեր են եղել։ Նմանատիպ ռուբլիներ են եղել նաև Մոսկվայում և Լիտվայի տարածքում, սակայն դրանք ավելի փոքր են եղել։ Այն ժամանակ մետաղադրամները հիմնականում պատրաստել են արծաթից, սակայն ժամանակի ընթացքում մետաղադրամների ավելի ու ավելի կարիք է առաջացել։ Բայց Նովգորոդի և նրան հարող քաղաքների տարածքում արծաթի արդյունահանում չի եղել, և օգտագործվել է Բյուզանդիայի, արաբական երկրների մետաղը։  Երբ Դմիտրի Դոնսկոյն է դարձել իշխանութուն, ռուբլին վերջնականապես ստիպել է գրիվնային դուրս գալ շրջանառությունից։ Ցարը սկսվել է նոր մետաղադրամների արտադրությունը, որոնց քաշը մեկ գրամից էլ պակաս է եղել, իսկ դրամական արժեքը հավասար է եղել ռուբլու հարյուրերորդ կամ երկու հարյուրերորդին։ Այդ մետաղադրամը կոչվել է «деньга», չի ունեցել իդեալական ձև, ունեցել է անհարթ եզրեր, հստակ է եղել միայն դաջվածքը։
1534 թվականին տեղի է ունեցել դրամական ռեֆորմ, որը կոչված էր մաքրել շուկան հին ռուսական փողերից և դրանք փոխարինել նորերով։ Ցարական Ռուսաստանի տարածքում սկսվել է միասնական մեկ տեսակի ռուբլու և կոպեկի լայնածավալ արտադրություն։ 68 գրամանոց Ռուբլին դարձել է հիմնական դրամական միավոր, հաջորդը Կոպեկն էր, որի արժեքը հավասար էր ռուբլու հարյուրերորդին։
«Ռուբլի» մակագրությամբ առաջին մետաղադրամը հայտնվել է 1654 թվականին, որի մի կողմում պատկերված է եղել երկգլխանի արծիվը, իսկ մյուս կողմում թագավորը ձիու վրա։ Պետրոս 1-ինի օրոք առաջացել է դրամավարկային նոր բարեփոխման անհրաժեշտություն, քանի որ երկիրը ճգնաժամի մեջ էր հայտնվել։ Ամենակարևոր նորամուծությունը չերվոնեցի արտադրությունն էր, որը ուներ 3,4 գրամ մաքուր ոսկի, իսկ մեկ մետաղադրամի արժեքը 3 ռուբլի էր։ Բացի դա սկսել են հատվել մետաղադրամներ՝ կրկնակի ռուբլու և կրկնակի չերվոնեցների անվանական արժեքով։ Ժամանակի ընթացքում հարմարության և գումար խնայելու համար մետաղադրամի քաշը նվազեցվել է մինչև 18 գրամի, նույնը տեղի է ունեցել նաև ոսկե չերվոնեցների դեպքում։
1828 թվականին սկսվել է պլատինից առաջին փողի արտադրությունը, այդ մետաղադրամն ունեցել է 3 ռուբլի արժողություն։ Բանն այն է, որ այդ տարիներին պլատինը չէր օգտագործվում արտադրության մեջ, քանի որ տեխնոլոգիաները զարգացած չէին, ուստի և այդ մետաղը առանձնահատուկ արժեք չուներ։
1843 թվականին սկսել են թողարկվել առաջին թղթադրամները, որոնք անվանվել են վարկային տոմսեր։ Մի քանի տարի անց դրանք փոխարինվել են նորերով, բայց շուտով ընդհանրապես արժեզրկվել են ու դուրս եկել շրջանառությունից։
19-րդ դարում Իվան Օրլովը հայտնագործել է թղթադրամ տպելու նոր տեխնոլոգիա, որն էլ դարձել է այն ժամանակվա իրական համաշխարհային հայտնագործություն։
1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու համար պղնձե կամ ոսկե մետաղադրամները քիչ էին, դա փողի իսպառ սղության շրջան էր, մարդիկ վճարում էին ամեն ինչով։ Ռուբլին, ինչպես և այն ժամանակվա բոլոր փողերը, ամբողջությամբ արժեզրկվել էին։ Որպես փող, մարդիկ նույնիսկ օգտագործում էին շշերի պիտակները (դրանք գնահատվում էին ավելի քան մեկ ռուբլի): 1923 թվականին ոսկե չերվոնեցն արդեն արժեր հարյուր յոթանասունհինգ ռուբլի, այդ մետաղադրամի դիզայնն էր դարձել է հետագայում օգտագործվող թղթե ռուբլու օրինակը:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու
Ամենադիտված