Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ԲԴԽ-ն գնում դատական ողջ համակարգի հեղինակազրկման ճանապարհով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Սահմանադրությունը նախանշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր՝ հանդես է գալիս ԲԴԽ-ն: Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք դատական համակարգի անկախությունը լիովին դրվեց հարվածի տակ։ Սուպերվարչապետական համակարգի պայմաններում նա փորձում է հաղթահարել իշխանության թևերի փոխզսպումների մեխանիզմը և ջանք չի խնայում դատական համակարգը քաղաքականացնելու ուղղությամբ։

Ուստի, պատահական չեն այն դեպքերը, երբ այն դատավորները, որոնց որոշումները չեն բխում իշխանությունների շահերից, անմիջապես ճնշումների տակ են հայտնվում։ Ու այդ ճնշումներն իրականացվում են ամենատարբեր գործիքակազմով։ Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ այդ ճանապարհին կարևորագույն դերակատարություն է ստանձնել «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, որը շեղվել է իր առաքելությունից ու արդյունքում ոչ թե երաշխավորում է դատավորների ու դատարանների անկախությունը, այլ մահակի դերակատարություն է ստանձնել, որ դատարաններն ու դատավորները գործեն իշխանությունների քիմքին հաճելի կերպով։ Նշված խնդիրը լավագույն կերպով իրականացնելու նպատակով իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ։ Ու այս ճանապարհին ԲԴԽ-ն սկսել է երևալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կամ իշխանություններից ավելի իշխանական։

Օրինակ՝ վերջերս ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում էր տարածել, որով հանրությանը ջանում էր բացատրել, թե ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Ինչ խոսք, սա եզակի դեպք էր, քանի որ այդպիսի ջանասիրությամբ ԲԴԽ-ն չի անդրադառնում մյուս գործերին։ Հասկանալի է, որ Աշոտյանի գործը քաղաքական ենթատեքստ ունի, իշխանությունների համար շատ մեծ կարևորություն ունի նրան «փակի տակ» պահելը, դրա համար էլ ԲԴԽ-ն հատուկ հսկողություն է հաստատել, որ ոչինչ չշեղվի իշխանությունների գծած ճանապարհից, ու Աշոտյանը չհայտնվի ազատության մեջ։ Ավելին, ուշագրավ է, որ ԲԴԽ-ն այս հայտարարությունն արել էր այն պայմաններում, երբ դատավարության այլ մասնակիցներ, մասնավորաբար Աշոտյանի պաշտպանական թիմը, դատարանի որոշումը չէին ստացել: Պատահական չէին հարցադրումները, թե ով էր ում ուղարկել որոշումը՝ դատարանը՝ ԲԴԽ-ի՞ն, թե՞ ԲԴԽ-ն՝ դատարանին՝ սոսկ ստորագրելու համար: Բայց ԲԴԽ-ն սրանով չի բավարարվում և ավելի հեռուն է գնում։ Այս կառույցը վերջերս իր էջում տեսանյութ էր տարածել, որը վերաբերում էր «ամենահայտնի քրեական գործերին»։

Ըստ այդմ, տեսանյութում, շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը, դատական կոնկրետ գործերի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի հետազոտությունների հիման վրա որոշ դատավորներ հռչակվում են մեղավոր, իսկ այլ դատավորներ` արդարացված: Ու հետաքրքրականն այն է, որ տեսանյութում իրականացված հետազոտությունն իրականացվել է ոչ թե ընդհանուր բոլոր գործերով, այլ միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործերի հետ կապված։ Միաժամանակ դրանում դատափետվում են իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորները, իսկ իշխ ա նու թյան պաշտ պ ա նու թ յ ա ն տ ա կ գտնվող դատավորները՝ գովեստի արժանանում։ Այդպիսով Կարեն Անդրեասյանի ղեկավարած հիմնարկը կոնկրետ գործերով զգուշացումներ է հղում ոչ ցանկալի դատավորներին։ Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ միջամտություն կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին:

Հետաքրքրական է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է այս տեսանյութի տարածումն իր էջում, բայց միաժամանակ փորձել իր համար ալիբի ստեղծել, թե իբր դրա հեղինակը Դատական դեպարտամենտն է: Բայց եթե այն միայն Դատական դեպարտամենտի նախաձեռնությունն էր, ինչո՞ւ է իր էջում տեղադրելուց հետո ԲԴԽ-ն մի հատ էլ պարզաբանում տարածում այս տեսանյութի հետ կապված՝ հանդես գալով դրանում ամփոփված բոլոր դրվագների ամբողջական պաշտպանությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տեսանյութում հնչող դիտարկումները կոնկրետ ուղենիշներ են սահմանում նաև այլ դատավորների համար, թե նմանատիպ քաղաքական գործերի դեպքում ինչպես պետք է առաջնորդվեն, որ տույժերի չենթարկվեն։ Փաստացի, ԲԴԽ-ն ոչ միայն շեղվել է իր բուն գործառույթից, այլև զբաղված է իրեն ու ողջ դատական համակարգը վերջնականապես հեղինակազրկելով ու, ինչպես շատ փաստաբաններ են ասում, դարձել է իշխանություններին ծառայություններ մատուցող գրասենյակ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված