Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերյանցի տաքսիստը 14-ամյա աղջնակի հետ պարբերաբար «ոչ ավանդական» սեքսով է զբաղվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Անդրանիկ Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Հանցավոր արարքների կատարման պահին 24-ամյա Անդրանիկը մեղադրվել է ակնհայտ անչափահաս՝ 2001 թվականի մայիսի 25-ին ծնված, 14-ը նոր բոլորած Արևիկի (անունը փոխված է) հետ 7 դրվագով ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալու համար:

Անդրանիկը տաքսի է վարել, նաև՝ մասնավոր հողագործական սեզոնային աշխատանքներ է կատարել:

2015 թվականի գարնանը հողագործական աշխատանքներ է կատարել Արմավիրի մարզի գյուղերից մեկի դաշտերում:

Այնտեղ աշխատել է նաև տուժող Արևիկի մայրը: Մի օր վերջինս իր հետ դաշտում աշխատելու է տարել անչափահաս դստերը՝ Արևիկին: Անդրանիկը ծանոթացել է Արևիկի հետ, իմացել է, որ աղջիկը 14 տարեկան է, համակրել է նրան:

Հետագայում Անդրանիկը ծանոթի միջոցով ճշտել է Արևիկի հեռախոսի համարը, սկսել է զանգել նրան: Աղջիկը շփվել է Անդրանիկի հետ: Սկսել են հանդիպել:

Հերթական հանդիպման ժամանակ՝ 2015 թվականի աշնանը, Անդրանիկն առաջարկել է, որ սեռական հարաբերություն ունենան: Աղջիկն ասել է, թե ինքը կույս է, չէր ցանկանա զրկվել կուսությունից: Անդրանիկն առաջարկել է «այլընտրանքային տարբերակ»:

Եվ նա փոխադարձ համաձայնությամբ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր առաջարկած եղանակով:

Դրանից հետո Անդրանիկն ու անչափահաս աղջիկը հերթական հանդիպումներից առնվազն վեց հանդիպման ժամանակ նույն եղանակով սեռական հարաբերություն են ունեցել:

Հանդիպումների վայր է ծառայել հիմնականում Անդրանիկի վարած մեքենան, որը կարող էին կայանել, ասենք, դպրոցից 50 մետր հեռավորության վրա… Արևիկի տանը նույնպես նման հանդիպում տեղի է ունեցել:

Վերջին անգամ Անդրանիկն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ըստ դատական ակտի, 2016 թվականի փետրվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրանիկ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի էր առել, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը, զղջացել է, բնակվում է տուժող աղջկա հետ համատեղ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Անդրանիկ Գ.-ին մեղավոր էր ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել էր 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել էր պայմանական դատապարտություն, և սահմանվել էր 3 տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկել էր մեղադրող դատախազը՝ պահանջելով վերացնել պայմանական դատապարտության կիրառումը, Անդրանիկին դատապարտել իրական ազատազրկման՝ հաշվի առնելով նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը:

Մեղադրողն իր բողոքում անդրադառնալով ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքին, թե Անդրանիկ Գ.-ն ապրում է տուժող աղջկա հետ համատեղ, նշել էր, որ դատարանին չեն ներկայացվել մանրամասն ու հանգամանալից փաստական տվյալներ, որ ամբաստանյալն ու տուժողն իրոք ապրում են համատեղ, եթե՝ այո, ապա ո՞րն է միասին բնակվելու պատճառը, պատրաստվո՞ւմ են ամուսնանալ, թե՞ համատեղ ապրելը միայն ձևական բնույթ է կրում՝ ամբաստանյալի կողմից  քրեական պատասխանատվության ենթարկվելիս ավելի մեղմ պատիժ ակնկալելու առումով:

Մեղադրող դատախազ Ա. Դոլինյանը հիշատակել էր, որ մեղսագրված հոդվածով նախատեսվում  է 4-ից 10 տարի ազատազրկում, և ընդհանուր իրավասության դատարանը պատժի հարցում թույլ է տվել դատական սխալ:

Ամբաստանյալ Անդրանիկ Գ.-ն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Կ. Ստեփանյանն առարկել են վերաքննիչ բողոքի դեմ ու խնդրել են ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ: Նրանց դիրքորոշմանն են միացել նաև տուժող աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Բարսեղյան, Մ. Պապոյան, Ա. Դանիելյան կազմով, արձանագրելով կատարված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, այն, որ տուժողը 16 տարին չբոլորած անձ է, նրա նկատմամբ սեքսուալ գործողությունները կատարվել են պարբերաբար, որոշել է բավարարել դատախազի վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ 16 տարին չբոլորած աղջկա հետ համատեղ բնակվելու հանգամանքը չի կարող մեղմացնող դիտվել:

Անդրանիկ Գ.-ն մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 4 տարի իրական ազատազրկման: Պայմանական դատապարտության կիրառումը վերացվել է:

Պատժի կրման սկիզբը կհաշվվի Անդրանիկ Գ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ վերաքննիչ դատարանի որոշումը մտնի օրինական ուժի մեջ:

Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը
Ամենադիտված