Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին նոր տարվա անվան տակ «Բելաջիոյում» ԵՊՀ ռեկտորի որդու ծնվելն են նշել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  ԵՊՀ ռեկտոր՝ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը նախորդ ամիս երրորդ որդին է ունեցել եւ որոշել է յոթ օր-յոթ գիշեր քեֆ անել։ Նա նախ իր ընկերական շրջապատին է հրավիրել  Ջրվեժում գտնվող «Հին Ջրվեժ» ռեստորան, որտեղ, բացի ընկերներից, ներկա են եղել նաեւ ԵՊՀ-ի մի քանի դեկաններ եւ վարչական ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ դրանից մի քանի օր անց՝ հունվարի 13-ին էլ, երկրորդ մեծ կերուխումն է կազմակերպել` «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Բայց մեր հնարամիտ ռեկտորը դա իրականացրել է բուհի  ֆինանսական միջոցների հաշվին` դա փաթեթավորելով «հին Նոր տարին» նշելու տակ: Այս խնջույքին էլ մասնակցել են համալսարանի պրոռեկտորները, մի քանի դեկան եւ մի քանի վարչական ստորաբաժանումների ղեկավար։ Մեզ ասացին, որ դեկաններից մի քանիսը, տեղեկանալով, որ «Բելաջիոյում» Հովհաննիսյանի երրորդ որդու երկրորդ խնջույքն է կազմակերպվել, ուղղակի չեն գնացել քեֆին:

Չեն մասնակցել, մասնավորապես, Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կարլեն Խաչատրյանը: Փոխարենը` որոշ դեկաններ միանգամից երկու խնջույքին են մասնակցել:

Բայց համալսարանում խուլ դժգոհություն է առաջացել, քանի որ սա չլսված դեպք է համալսարանի պատմության մեջ, որ ռեկտորը բուհի հաշվին որդու ծնվելու աչքալուսանքը կազմակերպի` այն անվանելով «հին Նոր տարի»։ Համալսարանականները հարցնում են` եթե «հին Նոր տարի» էին նշում, ինչո՞ւ մեզ չեն հրավիրել, այլ հրավիրել են միայն պրոռեկտորներին եւ դեկաններին, չէ՞ որ համալսարանում կան ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, վարչության ու բաժնի պետեր եւ, ընդհանրապես՝ աշխատողներ: Ի դեպ, «հին Նոր տարին» նշողներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց, որ միջոցառման ընթացքում գերակշռել են ռեկտորի երրորդ որդու լույս աշխարհ գալուն նվիրված կենացները։ Համալսարանական մեր աղբյուրը հավաստիացրեց նաեւ, որ այդ միջոցառման գնումը կատարվել է ոչ թե մրցույթով այլ մեկ անձից գնման միջոցով։ 

Մենք ԵՊՀ հարցում ուղարկեցինք՝ որքան գումար է ծախսվել, այսպես կոչված, «հին Նոր տարին» նշելու համար, եւ քանի մարդ է մասնակցել: Պարզվեց` մոտ 3 հազար դոլար:

«Հին տոմարով Նոր տարին աշխատակիցների մասնակցությամբ տոնելու ԵՊՀ-ում ձեւավորված երկարամյա ավանդույթի համաձայն՝ այս տարի եւս կազմակերպվել է կորպորատիվ միջոցառում, որին մասնակցել են ԵՊՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, ֆակուլտետների ու ինստիտուտների, ինչպես նաեւ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ։ Միջոցառման անցկացման համար հատկացվել է 1 մլն 128 հազար 950 դրամ»,- մեզ պատասխանեց ԵՊՀ խոսնակը: Տեղեկացանք նաեւ, որ նշված միջոցառմանը շուրջ 40 մարդ է մասնակցել։
Կապ հաստատեցինք նաեւ Մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանի հետ, ով ասաց, թե նախօրոք պլանավորված այլ միջոցառման պատճառով չի մասնակցել հունվարի 13-ի հավաքին, իսկ ռեկտորի որդու ծնվելու մասին իմացել է ավելի ուշ։ Մեկ այլ աշխատակից, ով երկար տարիներ աշխատում է ԵՊՀ-ում, պնդեց, որ երբեք ԵՊՀ-ում հին Նոր տարին չեն նշել, գոնե վերջին 10-15 տարիների կտրվածքով ռեստորանում նշելու դեպք ինքը չի հիշում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»
Ամենադիտված