Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեկին հազար ձի ու ջորի». ի՞նչ սկզբունքով է գումարները բաշխում ԿԳՄՍՆ-ն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբել յանական միջոցառումներին տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Այս առումով ուշադրության է արժանի գումարների տրամադրման անհամաչափությունը, որի հետ կապված ներկայացնում ենք մի քանի փաստ:

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):

Գրությունից պարզ է դառնում, որ ինչ ծրագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բոլորը հավանության են արժանացել և ֆինանսավորվել են։

Նույնը չես ասի, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի մասին։ Վերջինիս ուղարկված հարցմամբ «Փաստը» պարզել է, որ հիմնադրամը հինգ ծրագրի ֆինանսավորման համար դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հավանության է արժանացել միայն ֆրանսիական «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պատրաստումն ու հեռարձակումը. այդ նպատակով նախարարությունը հիմնադրամին տրամադրել է ընդամենը 15 մլն դրամ: Հիմնադրամի ֆինանսավորման չարժանացած ծրագրերն էին՝ «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողություն», «Խաչատրյանական գույներ», Արամ Խաչատրյանի մասին անդրադարձներ հեղինակավոր «Եվրոնյուզի» եթերում, Արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամին հատկացվել է 74 մլն դրամ, որից 39 մլն դրամը հատկացվել է Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որի պետական ֆինանսավորումն ամենամյա է:

Նույնը վերաբերում է նաև Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնին, որի համար հիմնադրամին հատկացված ընդհանուր բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ: Ի դեպ, հիմնադրամը 2023 թ. դեկտեմբերին Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթը կազմակերպել է նաև Չինաստանում, որին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Մրցույթն անցկացվել է Պեկինի ազգային օպերային թատրոնում։ Այդ նախագիծը իրագործելու համար հիմնադրամը չի էլ դիմել պետական աջակցությանը:

Ֆինանսավորմամբ երկրորդ տեղում է «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, որին հատկացվել է 111 մլն դրամ՝ Վրաստանում և Ֆրանսիայում հյուրախաղերի կազմակերպման համար:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 21 մլն 245,6 հազար դրամ: Այդ գումարով «Արամ Խաչատրյան» եռյակի մասնակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Իտալիայում, ինչպես նաև վերահրատարակվել է Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականությունը:

Այս պարագայում հետաքրքրական է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես ֆինանսավորում 48 մլն դրամ է ստացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների կազմակերպման համար։ Սակայն նվագախմբի՝ «Փաստին» ուղղված պատասխանից պարզ է դառնում, որ նվագախումբը դիմել է նախարարությանը 98,6 մլն դրամի ֆինանսավորման համար, սակայն ֆինանսավորում է ստացել 48,3 մլն դրամ, որն ուղղվել է նվագախմբի 14 օրվա օրապահիկների հատկացմանը։

Այս ամենից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է նախարարությունը տրամադրում ֆինանսավորում, քանզի այնպիսի տպավորություն է, որ գործում է մեկին՝ ամեն ինչ, մյուսին գրեթե ոչինչ սկզբունքը, կամ, ինչպես Ֆրիկն է գրել՝ «մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի»: Օրինակ՝ արդյունավետության համար առավել առաջնահերթ չէր լինի՞, ենթադրենք, հավանություն տալ մի նախագծի, որի շնորհիվ տարվա կտրվածքով «Եվրոնյուզի» եթերում պարբերաբար անդրադարձներ կկատարվին հայ մեծանուն կոմպոզիտորին: Իսկ միգուցե կա ա՞յլ հետաքրքրություն այս ամեն ինչի մեջ։ Կամ՝ գուցե նորից գործում է յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ այլոց՝ գրեթե ոչինչ սկզբո՞ւնքը։ Մի խոսքով, հարցերը շատ են, պատասխաններ չկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված