Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի հայկական կառույցները մերժել են Փաշինյանի հետ հանդիպման հրավերը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Փետրվարի 16-ին եռօրյա այցով Գերմանիայում գտնված Նիկոլ Փաշինյանը խայտառակ ընդունելության է արժանացել տեղի հայ համայնքի կողմից, ինչը թերեւս տեսանելի է նաեւ վարչապետի աշխատակազմի տարածած տեսանյութերում եւ լուսանկարներում: «Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի» հետ հանդիպմանը մասնակցած 20 անձից մոտ կեսը Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածներն են՝ խոսնակ, դեսպան, անվտանգության աշխատակիցներ, մեկը Ստյոպա Սաֆարյանն էր, մի քանի հայաստանցի ուսանողներ, որոնք անձնական խնդիրներ են ունեցել՝ վիզայի, Հայաստան վերադարձի արգելքների, զինծառայության եւ այլնի հետ կապված, եւ հանդիպումը ընդամենը առիթ էր, որ փորձեին իրենց խնդիրները լուծել։ Մինչդեռ միայն Մյունխենում 2 հազարից ավելի հայ է բնակվում` հարակից շրջաններն ու ողջ գերմանահայությանը չհաշված: Մինչ հանդիպումը Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հրավիրատոմսեր է ուղարկել հայ համայնքի կառույցներին՝ պատշաճ հանդիպում կազմակերպելու համար, սակայն շատերը մերժել են հրավերը:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը, ով հանդիպման ժամանակ հնչած ամենասուր հարցի հեղինակն է (ձախողված քաղաքականության ու հրաժարականի մասին), մեզ հետ զրույցում խոստովանեց՝  30 տարի Գերմանիայի հայ համայնքում է ապրում, սակայն Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդկանց մեծ մասին չէր տեսել երբեւէ, եւ շեշտեց, որ Գերմանիայում գործող հայկական կարեւորագույն կառույցներից որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել հանդիպմանը: Ինքն էլ գնացել է ոչ թե որպես Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ, այլ՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ: «Ինչպես մեր կառույցը չի մասնակցել, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից չեն մասնակցել, բայց ե՛ւ մեր կազմակերպությունը, ե՛ւ սրբազանը հրավեր ստացել էին։ Իսկ այդ հանդիպմանն ուսանողներ էին` երիտասարդներ, մեկն Ուկրաինայից էր եկել, որ այս պահին Գերմանիայում է գտնվում: Մարդիկ էին, որոնց ես չեմ ճանաչում եւ կարող եմ ասել, որ ընդհանրապես հայ համայնքի հետ կապ չունեն, ներկաներն էլ հիմնականում անձնական բնույթի հարց էին հնչեցնում, շատերին արդեն հետաքրքիր չեն հայրենիքը, Արցախի կորուստը: Վիզաների հարց էին հնչեցնում, հետաքրքրվում էին՝ քանի տարեկանից կարանք Հայաստան գալ, զինծառայության խնդիր եւ այլն»,- պատմեց  Լուլուկյանը` նշելով, որ հայության մոտ գերիշխում են հիասթափության, չպայքարելու տրամադրություններ:

«Եթե նկատեցիք՝ բողոքի ակցիա էլ տեղի չունեցավ, սա այն ընդհանուր պատկերն է, որ կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում․ մարդիկ հիասթափված են, ոչինչ չեն անում ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում, տպավորություն է, որ բոլորը համակերպվել են այս իրավիճակի հետ, ես գնացել եմ հանդիպման եւ հրաժարականի մասին հարց հնչեցրել, բայց միամիտ չեմ, որ հույս ունենայի, թե այդ հարցից հետո հրաժարական է տալու։ Նպատակն այն էր, որ կարողանամ աղմուկ բարձրացնել, մարդիկ իրոք արթնանան, պայքարի ձգտեն, ակտիվանան, իմ կարծիքով` աղմուկը բարձրացավ, ինչ-որ բան տեղի ունեցավ: Գիտեք՝ սարսափելի է այս վիճակը, երբ մենք համակերպվում ենք հայրենիքի կորստի հետ»։ Սամվել Լուլուկյանը երրորդ անգամ է մասնակցում Փաշինյանի հետ հանդիպումներին։ «Առաջինը 2019-ին էր` Քյոլնում, երկրորդը՝ անցյալ տարի՝ Բեռլինում: Կարելի է ասել՝ ինձ ճանաչում է, իմ հարցից հետո անգամ մանիպուլյացիայի դիմեց, շնորհակալություն հայտնեց, դա ներկայացրեց ժողովրդավարության հաղթանակ, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք։ Զոմբիացած մասսայից էլ կար ներկայացուցիչ, որ ելույթ ունեցավ, թե երկաթե նյարդեր ունեք, որ կարողանում եք բոլորի հարցերին պատասխանել, ձեր ինքնաթիռում 20 հոգի մարդ տանել։ Բայց, կրկնում եմ՝ ներկաներին անձնական հարցեր էին հետաքրքիր եւ բեմականացում, թե ժողովրդավար է Նիկոլ Փաշինյանը: Լուրջ հարց, հայրենիքի համար մտահոգություն, ինձնից բացի, տվեց միայն մեր կառույցի հնաբնակներից պարոն Վասիլյանը, որն էլ որպես քաղաքացի էր եկել, նա էլ «միջանցքից» էր հարցնում, Պարսկաստանի հետ փոխհարաբերություններից»,- ասաց Լուլուկյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մյունխենյան պաշտոնական հանդիպումներին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, մեր զրուցակիցն ասաց, թե տարբեր խողովակներով ստացած  տեղեկատվությունն ամենեւին էլ «լավ բաների մասին» չի ասում, սակայն առայժմ կլռի, մինչեւ տարբեր աղբյուրներից հաստատում չստանա։ Նկատենք, որ Լուլուկյանի հարցին պատասխանելիս` ինչու այսքանից հետո հրաժարական չեք տալիս, Փաշինյանի խոսքում ոմանք  ակնարկ էին տեսել, որ ապագայում էլ հող տալու ծրագրեր ունի։ «...Այս ամենն ինչի՞ համար եմ ես ասում եւ անում, նրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկրյա գործակա՞լ եմ, ով երազում ա, որ էլ ինչ հող տա որեւէ մեկին...»,- ասել է նա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված