Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խմբագրում է պատմությունը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը փորձում է պետական քաղաքականության մաս դարձնել «Արցախը Հայաստան չէ եւ վերջ» ազգադավ լոզունգը։ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո Փաշինյանն Ալիեւի պահանջով անցել է պատմությունը խմբագրելուն, ջնջում, փոխում, վերախմբագրում է դարերով հաստատված պատմական իրողությունները եւ հատկապես Արցախի թեման: Արցախի մասին ցանկացած հիշատակում, որը կվկայի, որ այն պատմականորեն հայկական հող է, փորձում են ջնջել։ Նախ՝ պաշտոնական լեքսիկոնում արգելվեց գործածել «Արցախ» բառը, ովքեր սովորույթի ուժով երբեմն մոռանում` «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարեն «Արցախ» էին ասում, անգամ շտապում էին ներողություն խնդրել գործած «հանցանքի» համար: Հասկանալի էր, որ հարցը խիստ է դրված։ Հետո սկսեցին խոսել Սահմանադրությունը փոխելու, Հայոց պատմության դասագրքերը վերանվանելու, Արարատն Արագածով փոխարինելու մասին։ Արդեն հասցրել են որոշ քարտեզներից ջնջել Արցախի պատկերը։

Հիմա անցել են պաշտոնական փաստեր եւ փաստաթղթեր խմբագրելուն, պատմությունը խեղաթյուրելուն։ ՀՀ պետական մի քանի գերատեսչությունների պաշտոնական կայքերից հեռացվել են Արցախի,  Արցախյան հիմնախնդրի, ազատագրական պայքարի վերաբերյալ նյութերը։ Մոտ տասն օր առաջ հայտնի դարձավ, որ ԱԳՆ կայքում Արցախին վերաբերող մի շարք բաժիններ անհասանելի են դարձել, որտեղ վերոնշյալ բովանդակության նյութեր էին զետեղված։ Խոսքն ԱԳՆ կայքի «Հայաստան» բաժնի «Պատմություն», «Հայոց մշակույթ» ենթաբաժինների, ինչպե նաեւ՝ «Լեռնային Ղարաբաղ» բաժնի «Ղարաբաղյան հիմնախնդիրներ» ենթաբաժնի մասին է, որոնցում ներկայացված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը, հիմնախնդիրը: Հիմա բաժինների անվանումն է միայն մնացել, իսկ բովանդակությունն անհասանելի է։ Այս ենթաբաժիններն ԱԳՆ կայքում ներկայացված էին քառալեզու, հայերենից բացի՝ անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն, որոնք եւս այսօր դատարկ են։ Արտաքին գերատեսչության կայքից Արցախի վերաբերյալ նյութերն անհետացան Իլհամ Ալիեւի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովի՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ջոշ Կուչերայի հետ հարցազրույցից հետո, որը հրապարակվեց փետրվարի սկզբին։ Դեսպանն ավելի քան 30 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրից բացի, վիճահարույց էր համարել նաեւ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը։ Ադրբեջանցի դիվանագետը նշել էր, որ պաշտոնական կայքի ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է, այն դեպքում, երբ Ադրբեջանի ԱԳՆ կայքը շարունակում է պնդել, որ Ղարաբաղի շրջանը միշտ եղել է Ադրբեջանի անքակտելի մասը, եւ վերջին տարիների բոլոր բախումները, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը, սկսել է Հայաստանը՝ հարձակվելով Ադրբեջանի վրա:

Փետրվարի 9-ին մամուլում հայտնված այս հարցազրույցից ընդամենը երեք օր անց ՀՀ ԱԳՆ կայքից անհետացան նշված բաժինները, ԱԳՆ-ի պատասխանն այս կապակցությամբ հետեւյալն է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում»: Թե ինչու են այժմ հանել, եւ որն է «պատշաճ ժամկետը», չի հստակեցվում: Ենթադրվում է, որ եթե անգամ Արցախի վերաբերյալ որեւէ բան կրկին զետեղվի կայքում, ապա միայն էական խմբագրումից եւ Ադրբեջանի քննադատությանն արժանացած ձեւակերպումները վերացնելուց հետո։ Իսկ ավելի հավանական է, որ «պատշաճ ժամկետ» ասվածը տարիներ տեւի, եւ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, Արցախի պատմությունը ջնջվի պետական գերատեսչությունների կայքերից, ինչպես, օրինակ, մոտ երեք տարի է՝ պաշտպանության նախարարության կայքում չի վերականգնվում «Արցախյան ազատամարտ»  բաժինը։

Ինչո՞ւ ՊՆ կայքում այդ բաժինը չի վերականգնվում, ի վերջո, ՀՀ ԶՈւ-ն ձեւավորվել է Արցախյան ազատամարտի հիման վրա։ Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանին նախօրեին այս հարցն էր ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: ՊՆ-ն այդ հեռացումը պատճառաբանում էր տեխնիկական խնդիրներով. «2,5 տարվա ընթացքում հնարավո՞ր չէր վերացնել տեխնիկական խնդիրը, ե՞րբ վերջապես մեր ԶՈւ-ի ակունքը, հիմքը հանդիսացող «Արցախյան ազատամարտ» բաժինը կվերականգնվի ՊՆ կայքում»։ Փոխնախարարը պատասխանեց, որ դա իր պաշտոնեական պարտականությունների շրջանակից դուրս է։ «Տեղյակ էլ չեմ, թե ինչի մասին եք խոսում»,- զարմանքը չթաքցրեց ՊՆ պաշտոնյան: Այս համակարգում նույն անտեղյակությամբ էլ մեր պետության սահմանների պաշտպանությունն են իրականացնում։

ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ հետեւյալ պարզաբանումը ստացանք․ «Ենթաբաժինը կայքից հեռացվել է 2021 թվականին: Այժմ կայքի թե՛ տեխնիկական վերազինման, թե՛ բովանդակային առումով մի շարք փոփոխություններ են ընթացքի մեջ, հարցին կանդրադառնանք այդ փոփոխությունների ավարտին»: Թե 2 տարի ինչ են փոխում, երբ է դա ավարտվելու, չհստակեցրին։ Որոշ տեղեկություններով՝ «Արցախյան ազատամարտ» բաժինը ՊՆ կայքից հանվել է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ներկայում քրեական գործով անցնող Գեւորգ Ալթունյանի ձեռամբ, թե ումից է նա նման հանձնարարական ստացել եւ ինչ հիմնավորմամբ, այս հարցերի պատասխանը չկարողացանք ստանալ` Ալթունյանը չպատասխանեց զանգերին։
Նույնկերպ Արցախի հատվածը հանվել է նաեւ ՀՀ նախագահի կայքից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»
Ամենադիտված