Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում տեղեկություն չհայտնվի այն մասին, որ ադրբեջանական վանդալները Արցախի այս կամ այն բնակավայրում վնասել կամ ոչնչացրել են այս արձանը, այն հուշարձանը: Վերջին նման տեղեկությունը, եթե չենք սխալվում, Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին ջարդելու, ոչնչացնելու մասին էր: Մինչ այդ էլ հաղորդվել էր ամենատարբեր արձանների վնասման կամ ոչնչացման մասին: Դա դեռ այն է, ինչին այս կամ այն կերպ կարողանում ենք տեղեկանալ: Իսկ որքան բաներ կան, որոնց մասին կարող ենք միայն կռահել՝ առանց ստույգ տեղեկությունների: Իսկ տեղեկանում ենք, որովհետև կա էնտուզիաստների խումբ, որը հետևում է նման լուրերին, ադրբեջանական համացանցային աղբյուրներին, համեմատում լուսանկարները, պատկերները և գրանցած փաստերի հիման վրա հայտնում թշնամու կողմից բարբարոսության դրսևորման հերթական արձանագրված ու ապացուցելի փաստի մասին:

Տրամաբանական կլիներ, եթե նման աշխատանքն իրականացվեր պետական կառույցների կողմից, բայց Փաշինյանի իշխանության պայմաններում, հասկանալի է, նման բան ակնկալելը ինքնածաղրանքի կնմանվեր: Չէ՞ որ իրենք խորապես ատում են Արցախը, որն ուրացել են և բացեիբաց հայտարարել թշնամապատկան: Սկզբունքորեն, ի՞նչ մի զարմանալու բան կա նրանում, ինչ անում են ադրբեջանական թուրքերը կամ ադրբեջանական հրոսակները: Մի՞թե կար որևէ ողջամիտ հայ մարդ, որը այլ բան էր սպասում: Պա՞րզ չէր, որ ադրբեջանական թուրքերը, Հայաստանի մորթապաշտ իշխանության թողտվությամբ, զավթելով ու հայաթափելով Արցախը, դրանից հետո սկսելու են համակարգված վերացնել Արցախում հայության բազմահազարամյա բնիկ ներկայության բոլոր հետքերը, առաջին հերթին՝ պատմական, ճարտարապետական, ազգային նկարագրի հետ շաղկապված հուշարձանները: Այն, ինչի մասին մենք տեղեկանում ենք, ընդամենը պատառիկներն են: Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ադրբեջանական թուրքերը, Ալիևի իշխանությունը համակարգված, պետական մակարդակով, Արցախի բնակավայրերում ոչնչացնում ու ոչնչացնելու է բոլոր գերեզմանատները, բոլոր արձաններն ու հուշարձանները, բոլոր հին ու նոր եկեղեցիները...

Դա է այդ թյուրքական էթնոսի, այդ մարդատյաց արհեստական պետական կազմավորման էությունը, գաղափարաբանությունը, ձեռագիրը: Ի՞նչ է, Ջուղայի միջնադարյան հազարավոր խաչքարերը ծանր տրակտորների թրթուրների տակ խճաքարի վերածած Ալիևն ու նրա ֆաշիստական հանցագործ իշխանությունն ուրիշ բան էր անելո՞ւ Արցախում: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը պայթեցնելու են Գանձասարը, բուլդոզերներով հողին են հավասարեցնելու Ամարասը, Ստեփանակերտի եկեղեցին էլ մզկիթի են վերածելու: Կասկածո՞ւմ եք, որ վաղը, մյուս օրը ոչնչացնելու են հայկական գերեզմանատները, որ զոհվածների ոսկորները գերեզմաններից հանելու են ու այդպես թողնեն: Եթե կասկածում եք, ուրեմն կամ քպական եք (կարկառուն, թե չկարկառուն, էական չէ), փաշինյանական իշխանության մեջ եք, կամ էլ անուղղելի միամիտ: Հանրահայտ է, որ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացմանը նպատակաուղղված գործողությունները ևս գնահատվում են որպես ցեղասպանության դրսևորում, ցեղասպանական ոճիր:

Ադրբեջանական հանցավոր պետությունը, բնականաբար, կանգ չի առնելու Արցախի հայաթափման վրա: Ալիևը շարունակելու է ցեղասպանական իր ծրագրերը՝ բնաջնջելով Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Այնպես, ինչպես դա արվել է Բաքվում, ինչպես դա արվել է Նախիջևանում: Ինչպես դա արվում է թշնամուն հանձնված Արցախում: Հարկավ, կարևոր է արձանագրել փաստերը: Կարևոր է, որ կան դրանով զբաղվող էնտուզիաստներ: Բայց դա մասնավոր բնույթ է կրում: Հետագայում, երբ Հայաստանում իշխանության գան Հայաստանի շահերն սպասարկող ուժեր, անհրաժեշտ կլինի այդ աշխատանքները տեղափոխել պետական հարթություն: Բայց դա այլ խոսակցության ու այլ մտորումների առիթ է: Ադրբեջանական հրոսակի հակահայ բարբարոսությունների այս դրսևորումները, կարծում ենք, այլ՝ չբարձրաձայնվող, սակայն կարևոր նրբերանգ էլ ունեն: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանությունը, տարատեսակ կարկառուններով հանդերձ, իրեն «պատեպատ էր զարկում»՝ ցանկանալով համոզել, թե Հայաստանը, հայությունը կարող է խաղաղորեն ապրել թուրքերի, հատկապես՝ ադրբեջանական թուրքերի հետ:

Մինչև հիմա էլ, նկատենք, խաղաղությունից են խոսում: Փաշինյանն ու նրա կողմնակիցները գործնականում քարոզում են, թե կարելի է «խաղաղություն» ունենալ՝ թշնամու առաջ ստորանալու և նվաստանալու, թշնամուն անընդհատ զիջելու, սեփական ազգությունը, կրոնը, լեզուն, պատմությունն ուրանալու գնով: Կարճ ասած՝ Փաշինյանի ասած «խաղաղությունը» ընդամենը նշանակում է համատարած մանկուրտացում: Բայց կան մարդիկ, որոնք, չգիտես՝ ինչից ելնելով, կարծում են, թե՝ «հա, հնարավոր է, որ խա ղաղ ապ րենք», «բա սո վ ե տ ի վախտ...», այս, այն: Նրանք զբաղված են խաբեության ամենից արգահատելի տեսակով, որի անունն է՝ ինքնախաբեություն: Դուք չեք կարող «խաղաղություն բանակցել», առավել ևս՝ չեք կարող «խաղաղություն մուրալ» նրանից, ով ծրագրել է ձեզ բնաջնջել, կոտորել, ոչ միայն սպանել, այլև ջնջել ձեր ու ձեր նախնիների գոյության հետքերը:

Չեք կարող: Եվ ադրբեջանական թուրքերի բարբարոսությունները հենց դրա մասին են: Նրանք բացեիբաց, անթաքույց, առանց քաշվելու, իրենց վայրագություններով ուղղակիորեն ճչում և գոռում են, որ չկա ու չի կարող լինել խաղաղություն, որ իրենք կանգ չեն առնելու, մինչև բոլոր հայերին, մեծից՝ փոքր, չկոտորեն ու չհոշոտեն, մինչև հայերի բոլոր գերեզմանները չպղծեն: Ու թող ոչ ոք չասի, թե՝ հիմա 21-րդ դարն է, այս, այն: Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել2 զnհ՝ Արտաշատում անչափահասների վեճից հետոԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված