Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիր է նախատեսվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության նախատեսվող ծրագրի վերաբերյալ:

Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը լինելու է հիմնականում երեք ուղղություններով: Ըստ այդմ՝ տրամադրվելու է աջակցություն տուն կառուցելու համար, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար և այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել աջակցության վերոնշյալ երկու տեսակներից, նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարաններով: Կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական: Ծրագրին մասնակցության պարտադիր պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը: Կապված սեփականության իրավունքի հետ՝ նախարարի տեղակալը նշել է, որ 10 տարի բնակվելուց հետո սեփականության իրավունքը կփոխանցվի նրանց: Այստեղ գործում է մի պայման, որ աշխատունակության տարիքի մեջ գտնվող անձինք որոշակի գումարի վերադարձ պետք է կատարեն պետությանը, որից հետո, եթե 10 տարվա ընթացքում այդ գումարն ամբողջությամբ վերադարձված լինի՝ ըստ ծրագրի պայմանի, ապա սեփականության իրավունքը ձեռք կբերվի: Բացառություն են կազմում անչափահաս երեխաները, ինչպես նաև կենսաթոշակառուներն ու սոցիալական խոցելի խմբերը:

Դավիթ Խաչատրյանի խոսքով, ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով և կարող է մինչև 5 տարի տևողություն ունենալ: Առաջին փուլով առաջնահերթություն կունենան ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի անչափահաս երեխաներ, երկրորդ և հաջորդող փուլերին՝ արդեն ըստ երեխաների թվի նվազման:

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության այժմ գործող ծրագրին, որի շրջանակում պետությունը տրամադրում է 16 մլն դրամ և մարում է գումարի տոկոսները: Դավիթ Խաչատրյանն ընդգծել է, որ այս ծրագրից օգտվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք չեն կարող օգտվել վերը նշված ծրագրից, որն այս պահին մշակման փուլում է:

Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նիստում նախօրեին ընդունված որոշումներին: Ըստ այդմ, 100 000 դրամ միանվագ աջակցության շահառուների շրջանակն ընդլայնվել է, և այժմ այդ աջակցությունից կարող են օգտվել նաև Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բուժառուներին ուղեկցող այն անձինք, ովքեր իրենց դիմումները ներկայացրել են մինչև 2024 թվականի հունվարի 31-ը և ում վերաբերյալ տվյալները կան Առողջապահության նախարարության տրամադրած ցուցակներում: Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը երկարացվել է մինչև մարտի 20-ը:

Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար նախատեսված 40 000 + 10 000 դրամ աջակցության ծրագրին, ըստ որոշման, մինչ այս փոփոխությունը, այն անձինք, ովքեր ունեին անշարժ գույք Հայաստանում, ստանում էինք ծրագրի միայն 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը: Նոր փոփոխությամբ, այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասի համապատասխան մակերեսը փոքր է 20 քմ-ից, նրանք ևս կկարողանան օգտվել ծրագրի 40 000 դրամ բնակարանի վարձավճարի համար նախատեսված աջակցությունից: Զարուհի Մանուչարյանը նաև հիշեցրել է, որ այն անձինք, ովքեր հանգամանքների բերումով ուշ են դիմել, կկարողանան ստանալ նաև նախորդող ամիսների համար վճարները, եթե նախորդող ամիսներին բացակայել են Հայաստանի Հանրապետությունից 10 օրից քիչ ժամկետով: Դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մարտի 15-ից մինչև մարտի 31-ը:

Փոփոխություններ են կատարվել նաև 50 + 50 հազար սոցիալական աջակցության ծրագրում: Ըստ փոփոխությունների՝ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր նոյեմբեր ամսին բացակայել են Հայաստանից 30 օրից քիչ ժամկետով: Աջակցությունից կարող են օգտվել նաև այն երեխաները, ում ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար: Շահառու կլինեն նաև այն անձինք, ում դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառում ունենալու պատճառով: Նշված փոփոխությունները դիտարկվելու են նոյեմբեր ամսից:

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին
Ամենադիտված