Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ դասավորություն են գծում տարածաշրջանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական շախմատային տախտակին ուժերի դասավորության առումով սկսել է ավելի կարևորվել Հարավային Կովկասի նշանակությունը։ Եվ այս հանգամանքով է պայմանավորված մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության ոչ միայն պահպանումը, այլև աճը: Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ պայքարում են Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար։ Իսկ ամենամեծ ներազդեցությունը կարելի է ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային հարթակում միջնորդի դեր ստանձնելու ու իրողություններն ուղղորդելու միջոցով։

Ճիշտ է՝ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է եվրոպական ուղղությամբ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում, սակայն փորձում է իր դիրքերը պահել նաև Հարավային Կովկասում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ ռուսական հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, ինչպես նախկինում էր։ Եվ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում։ Հայաստանի արտգործնախարարը մի քանի անգամ չմասնակցեց ռուսական միջնորդությամբ հանդիպումներին։

Հայկական կողմը նշում է, թե ռուսական կողմը հետամուտ չի լինում, որ Ադրբեջանը պահի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վերջին շրջանում ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան։ Բայց Փարիզը հրապարակային հայտարարում է, թե աջակցում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը քննադատում է Ֆրանսիային, թե այն պրոհայկական քաղաքականություն է վարում։ Ու այս պայմաններում բնական է, որ այն հարթակում, որտեղ ներկա է Ֆրանսիան, Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին։ Սակայն հետաքրքրական է, որ Ադրբեջանը համաձայնում է մասնակցել Գերմանիայի միջնորդությամբ հանդիպմանը: Օրինակ՝ Ալիևը մեկնեց Մյունխենի անվտանգության համաժողով, որտեղ Գերմանիայի միջնորդությամբ տեղի ունեցավ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպումը, իսկ օրեր անց Գերմանիայի միջնորդությամբ Բեռլինում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Պետք է նկատի ունենալ, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չի եղել ու, ընդհանուր առմամբ, չի մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում էլ ներգրավված չէ այն չափով, որքան եվրոպական երկրներից Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Այսինքն, Գերմանիան չունի ներազդեցության լծակներ իրավիճակի վրա կոնկրետ ներգործելու համար։ Եվ, ըստ շատ փորձագետների, նաև այդ է պատճառը, որ Բաքուն հոժարությամբ համաձայնել է մասնակցել Բեռլինի հանդիպմանը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շարունակում են խոսել երկկողմ բանակցությունների շարունակականության անհրաժեշտության մասին, բայց ակնհայտ է նրա ոգևորությունն այն հանգամանքով, որ Թուրքիան ներգրավված է գործընթացում ու ավելի է մեծացնում ներգրավվածությունը։

Ավելին՝ Անկարան փորձում է միջնորդական դերակատարություն ստանձնել ու իր ձեռքը վերցնել հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների թելը: Պատահական չէ, որ հենց Անկարայից են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները՝ ընդգծելով, թե ՀՀ-ն պետք է կարգավորի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ վերջերս Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին իրենք կարողացան հրավիրել ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարին, այլև Հայաստանի ներկայացուցիչներին։ Ու սա՝ այն պարագայում, որ այս տարի արևմտյան ներկայացվածությունը համաժողովին էականորեն սակավ էր։ Ֆորումի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչների կողմից հատուկ անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Այդպիսով, Անկարայից ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործոն են դարձել Հարավային Կովկասում։ Անգամ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը նշեց, որ Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, թե արտատարածաշրջանային ուժերը չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Ստացվում է այնպես, որ գործ ունենք մի իրողության հետ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում «ասող» է հռչակվում՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Բայց այս հարցում անհանգստանալու տեղ ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց Արևմուտքը, որը կանաչ լույս է վառում Թուրքիայի առաջ՝ Ռուսաստանին վնասելու կոնտեքստում, սակայն շուտով կարող է ծանր վճարել նման «թողտվության» համար: Սակայն այս ամենի մեջ առավել մտածելու և եզրակացություններ անելու խնդիր ունի առաջին հերթին Հայաստանը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»
Ամենադիտված