Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շինարարական ոլորտում Կառավարության հերթական ձախողումը Լոռու մարզում է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող կառավարությունը եւս մեկ շինարարական նախագիծ է ձախողել։ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցումը, որը մեկնարկել էր 2021 թվականին եւ նախատեսվում էր ավարտին հասցնել 2023 թվականին, մինչ այժմ ավարտված չէ։

2024 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթի գնման ընթացակարգով 421 մլն 690 հազար դրամ է հատկացրել՝ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման մնացորդային աշխատանքներն ավարտելու համար։

Կառավարությունը 2022 թվականի հուլիսի 7-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի, կապահովվի Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի եւ Արագածոտնի մարզի՝ Ապարանի Բաղրամյան 43 հասցեում գտնվող վթարային շենքի փոխարեն նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների շարունակականությունը: 2021 թվականի ընթացքում քաղաքաշինության կոմիտեն Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման աշխատանքների, որակի տեխնիկական հսկողության, խորհրդատվական ծառայության, շենքի կառուցման աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողության ծառայության եւ այլ մատակարարումների համար այս բնակելի համալիրի հետ կնքել է 7 պայմանագիր։ Պայմանագրերը կնքվել են «ՄԻՔՆԱՐ» ՍՊԸ, «Վանարխ» ՍՊԸ եւ «Դ.Ա.Ն. ՇԻՆ» ՍՊԸ ընկերությունների հետ։

2021 թվականի պայմանագրով սահմանված էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեին պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եւ աշխատանքների կատարման ողջ ծավալով կատարման ժամկետ է սահմանվում 480 օրացուցային օրը՝ այսինքն 1 տարի 3 ամիս ժամկետը։ Նշված ժամկետում աշխատանքը պետք է ավարտվեր. հիշյալ պայմանագրի ընդհանուր գինը կազմել էր 574 մլն դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը Լոռու մարզի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացավ, որ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման ընթացքում կառուցապատող ըկերության հետ խնդիրներ են եղել՝ աշխատանքները ո՛չ ժամանակին եւ ո՛չ պատշաճ կատարելու պատճառով. «Նախկին կապալառուի հետ պայմանագիրը խզվել է, եւ այժմ նոր պայմանագիր կնքելու գործընթաց է ընթանում։ Հիմա մեզ դեռ վերջնական ոչինչ չեն հայտնել, քանի որ պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Մենք դիմել ենք, սակայն դեռ պատասխան չենք ստացել. ուզել էինք 2024 թվականի պայմանագրերի փաթեթ, բայց պատասխան չենք ստացել։ Նոր կապալառուի վերաբերյալ կնքված պայմանագրից ես տեղյակ չեմ. համենայնդեպս, մեզ պաշտոնապես չեն հայտնել»։

Մեր զրուցակիցը դժվարացավ հիշել՝ նախկին կապալառուն ով է եղել, սակայն նշեց, որ շինարարը եղել է Աշոտ Դանիելյանը։ Հավելեց նաեւ, որ բնակիչներին տեղեկացրել են, որ բնակելի շինության աշխատանքները կավարտվեն 2023 թվականին, իսկ պայմանագրում բոլորովին այլ բան է նշված։

Բանն այն է՝ քաղաքաշինության կոմիտեն տարեսկզբին կնքել է նոր պայմանագիր՝ Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի կառուցման մնացորդային աշխատանքները ավարտին հասցնելու համար, սակայն, մարզում այդ մասին չեն ծանուցվել։

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքաշինության կոմիտեից տեղեկացավ, որ վերջին կնքված պայմանագրով շինարարության համար հատկացվել է 270 օրացուցային օր։

Նախորդ փորձից հետո տուժած քաղաքաշինության կոմիտեն նոր պայմանագրում առանձին կետ է սահմանել, ըստ որի, շինհրապարակի պատշաճ կազմակերպումը, կահավորումը չկատարելու դեպքում, սահմանվում է տուգանք՝ 350 հազար դրամ: Տեխնիկական անվտանգության նորմերը չպահպանելու համար՝ 1 մլն դրամ, սանիտարահիգենիկ եւ բնապահպանական նորմերի չպահպանման համար՝ 700 հազար դրամ։

Այսինքն՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։

Ստացվում է, որ բավական չէ այն, որ մեկ տարուց ավել ուշացվել է բնակելի շենքի շինարարությունը, հիմա էլ մարզային պատասխանատուն պատշաճ չի ծանուցվում, որ նոր գործընթացներ կան։ Փաստը մնում է փաստ, որ շենքը չկա, գումարները միանշանակ վերադարձված չեն, սակայն նոր պայմանագրով միլիոնները հատկացված են։

Վերջում՝ որպես եզրակացություն, կարող ենք ընդգծել, որ նոր իշխանությունները շինարարական ոլորտում գրեթե ոչ մի գործարք չեն հաջողել, եւ որպես գլխավոր կոռուպցիոներ՝ պատժվեցին մարզպետները եւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ամենադիտված