Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունների կողմից հարկային բեռի ավելացումը տպավորություն է ստեղծում, թե այս տարբերակով ցանկանում են ամեն գնով բյուջեն լցնել, մյուս կողմից էլ՝ կարծիք կա, թե, ծանրացնելով քաղաքացիների հարկային բեռը, նպաստում են նաև նրանց՝ երկրից հեռանալուն: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ լավ օրից չէ, որ այս իշխանությունն անցել է հարկային բեռի համատարած ավելացման և, ցավոք, նաև հարկային տեռորի կոնկրետ դրսևորումների:

«Արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում առաջացած տնտեսական կարճաժամկետ էֆեկտով պայմանավորված, ունեցանք բարձր տնտեսական աճ: Բազմիցս ասել ենք, որ անհրաժեշտ էր դա կապիտալացնել, որովհետև դա ներքին գործոններով չէր, այլ արտաքին, իսկ դրանք կարճաժամկետ են:Դա չարվեց: Ընդամենը դափնիներն իրենց վերցրեցին, պոպուլիստական կոչերով հանդես եկան, որ բարձր տնտեսական աճ է: 2022 թ.-ի ամբողջ ընթացքում բարձր տնտեսական աճն ուղեկցվեց էապես բարձր գնաճով, 2023 թ.-ին բարձր տնտեսական աճի իներցիան շարունակվեց: Իրականում այդ բարձր տնտեսական աճից ցածր եկամուտ ունեցողները, ներառյալ՝ նվազագույն աշխատավարձով աշխատող աղքատները, թոշակառուները, սոցիալական նպաստ ստացող աղքատ ընտանիքները և փոքր բիզնեսն էական էֆեկտ, տնտեսական արդյունքներ, եկամուտների աճ չունեցան, բայց բարձր գնաճը բառի բուն իմաստով խժռեց այդ մարդկանց եկամուտները: Նրանք էլ ավելի մեծ սոցիալական խնդիրներ ունեցան:

Հիմա ակնհայտ է, որ արտաքին գործոնը թուլանում է, այս տարվա բյուջեով նախանշված յոթ տոկոս աճի ապահովման անասելի դժվարություններ ենք ունենալու: Սա է այն հիմնական պատճառը, որ այս իշխանությունն իր հարկային մուտքերը փորձում է ավելացնել երկու ճանապարհով: Առաջին՝ հարկային բեռն ավելացնելու ճանապարհով, այստեղ հիմնականում առաջին պլանում են փոքր և միջին ձեռնարկատերերը, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, և երկրորդ՝ հարկային արտոնությունները վերացնելով: Հարկային արտոնություններն իրականում ունեն նաև շատ մեծ սոցիալական կոմպոնենտ: Դրանք հիմնականում տրվում են միկրոբիզնեսին, փոքր ձեռնարկատիրությանը և նաև որոշ ոլորտների, օրինակ՝ ավտոներկրողներին, ցածր եկամուտ ունեցող մեր որոշ քաղաքացիներին, որոնք փորձում են սեփական աշխատանքով իրենց օրվա հացը վաստակել: Հիմա վերացնում են հարկային արտոնությունները՝ առանց հետևանքները հաշվի առնելու, որովհետև «տեղները շատ նեղն է»:Իրենք լավ գիտեն, որ տնտեսական աճի փուչիկը պայթում է արտաքին գործոնով պայմանավորված, իրենք էլ գլխից մեծ խոստումներ են տվել, որոնք ներառել են պետական բյուջեում: Դժվար է լինելու ապահովել այդ հարկային մուտքերն այս հարկային ռեժիմով, ու գնում են և՛ հարկային բեռի ավելացման, և՛ եղած արտոնությունները վերացնելու ճանապարհով՝ առանց հետևանքները հաշվի առնելու»,-ասում է Ավետիսյանը:

Անդրադառնում է հարկային տեռորին: «Կոնկրետ ոլորտներում հարկային մարմինն իրականացնում է նաև կացնային վերահսկողություն՝ նույնիսկ օրենքը շրջանցելով և անտեսելով: Օրինակ՝ ավտոներկրողներն իրավացիորեն բողոքում են, որ առանց իրավական հիմքի ստուգման, քրեական գործեր են հարուցում, չեն վերադարձնում հասանելի ավելացված արժեքի հարկը: Արդեն փաստ է, որ նախահարձակ եղան արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու իմաստով: Այստեղ որոշակի հետքայլ են արել, որովհետև վախն իրենց առաջնորդության հիմքում է: Բողոքի ալիք բարձրացավ, ժամանակավորապես հետքայլ են արել, բայց վստահ եմ, որ նորից գնալու են այդ ճանապարհով, որովհետև իրենց և մեզ այլընտրանք չեն թողել: Հարկային բեռի ավելացման դրդապատճառները սրանք են, որոնք ունենալու են էլ ավելի բացասական հետևանքներ, գուցե կարճաժամկետում «քերեն» և ինչ-որ ձևով ապահովեն հարկային մուտքերը, բայց միջնաժամկետ իմաստով սա լուրջ հարված է լինելու հատկապես ցածր եկամուտներ ունեցող ինքնազբաղված մեր քաղաքացիների, միկրո և փոքր բիզնեսի համար: Հարկային բեռի կտրուկ ավելացումները բացասական տնտեսական էֆեկտ չեն կարող չունենալ միջնաժամկետ և երկարաժամկետ իմաստով»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռաբար աճում է նաև արտաքին պետական պարտքը: Արդյոք ներգրավված միջոցները ծառայո՞ւմ են իրենց նպատակին: «Պետական պարտքը բառի բուն իմաստով հատուկ է այս իշխանություններին: Իրենք պարտքով են պահում նաև երկիրը: Երկիրն ընդունեցին 6,7 միլիարդ դոլար պետական պարտքով, այսօր արդեն այն 11 միլիարդից ավելի է: Էապես ավելացրել են պետական պարտքի չափը: Արդյունավետության մասին խոսելը շատ դժվար է, որովհետև այն միջոցները, որոնք ներգրավվում են, դրանց մի մասը, այդ ծրագրերը թերակատարվում են: Ստացվում է, որ տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարի տարեկան տոկոսներ ենք վճարում, բայց միջոցը նպատակին չի ծառայում: Փաստորեն, հանրային միջոցներից վճարվող տոկոսներն անընդհատ աճում են, իսկ նպատակը չի իրականացվում: Ընդհանուր ծախսային մասի մեկ տասներորդ մասն ուղղվում է կառավարության պարտքի միայն տոկոսների մարմանը:

Սա լուրջ թիվ է: Պատկերացրեք՝ որպես պետություն ծախս ենք իրականացնում, բյուջետային ամբողջ ծախսերի մեջ տասներորդ մասը, ըստ էության, փոշիանում է: Վճարում են տոկոսներ, և այդ տոկոսների առյուծի բաժինն այս իշխանության ավելացրած պետական պարտքի մարմանն է ուղղվում: Խոսքը չի վերաբերում մայր գումարին, ընդամենը տոկոսներին: Հաջորդիվ՝ այդ միջոցների ծախսերի հետ կապված: Բազմաթիվ առիթներով խոսել եմ պետական գնումների էական և առերևույթ անթույլատրելի ընթացքի մասին: Բազմաթիվ կոնկրետ օրինակներով մեկ անձից գնումներն ունեն թռիչքաձև աճ, իսկ այստեղ արդյունավետության ռիսկն անչափելի բարձր է, քան մրցութային հիմունքներով գնումներինը: Դրան գումարած՝ երբ խորանում ես այդ ոլորտում, տեսնում ես, որ օր օրի սնկի պես աճում են պետական գնումների մասնակից այն մասնավոր կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն կապ ունեն այս իշխանական շրջանակների հետ: Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո մենք ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»,-ընդգծում է պատգամավորը:

Օրվա իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, իրենք պայքարում են կոռուպցիոն դրսևորումների դեմ և այդ պայքարում չեն խնայելու նաև յուրայիններին: Սակայն նախանշված մեկ անձից գնումները գոնե կասկածներ են առաջ բերում կոռուպցիոն ռիսկերի մասին: Ավետիսյանն ասում է, որ, օրինակ՝ պլանավորված հարցը, որի մասին գիտեին մեկ տարի առաջ, ինչո՞ւ են թողնում հասնի վերջին օրվան և ժամին, մի բան էլ անցնի, որ այդ դեպքում ձևակերպեն և իրականացնեն մեկ անձից գնումով:

«Այդ մեկ անձն էլ պարզվում է, որ իրենցից շատ հեռու մարդ կամ կազմակերպություն չէ: Ակնհայտ է, չէ՞, որ դա միայն ապաշնորհության հետևանք չէ, այստեղ նաև միտում կա: Լեգիտիմ է նաև մեր կասկածը, ինչու ոչ, նաև կոռուպցիոն ռիսկերի մասով, որ այդ գնումներում գեներացվում և առաջանում են ոչ թե միջին շահույթներ, այլ գերշահույթներ: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցություններով իրենք սիրուն թաքցնում են ամեն բան, իրենք այդ մեթոդն են ընտրել: Համակարգային կոռուպցիայի դրսևորման ձև են նաև պետական բյուջեից պարգևատրումները: Մի գրչի հարվածով միլիարդներ են տրվում որպես պարգևատրումներ, դրանք բացառապես հավասարեցված են աշխատավարձին, այսինքն՝ առանց արդյունքի գնահատման, նախարարն ու իր տեղակալն իրենց աշխատավարձից ամեն ամիս երկու անգամ ավելի ստաբիլ պարգևատրում են ստանում, դա ի՞նչ է, դա պետական բյուջեի միջոցների ապօրինի օգտագործում է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս Թրամփը Իսրայելին կփոխանցի հակատանկային ռումբեր․ Axios Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Մոսկվայում մեքենաները «լողում են» փողոցներով Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետըՀունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»
Ամենադիտված