Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետերը. ով որտեղից է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, երբ բավականին արդիական թեմա է դարձել հարցը, թե Երևանի քաղաքապետերից ովքեր են երևանցիներ եղել, մի տեսակ հիշեցնում է հայաստանցի–ղարաբաղցի արհեստածին հակամարտության անորակ կրկնությունը:

Հարց է ծագում, թե նման տխուր PR քայլն ով էր հորինել, բայց, որ այն հակառակ ռեակցիա կունենա՝ միանշանակ է: Սոցիալական ցանցերը ողողված են այս հարցերի շուրջ մեկնաբանություններով, սակայն կողմնակից լինելով միայն փաստերով խոսելուն, փորձենք ներկայացնել, թե անկախությունից ի վեր Երևանի քաղաքապետերից ով որտեղից է ծնունդով և քանի տարի է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել:

 

Եվ այսպես՝ Հայաստանի անկախության անցումային շրջանում՝ 1989–1990 թվականներին մայրաքաղաքի ղեկավարը եղել է Արտաշես Գեղամյանը: Նա ծնվել է Երևանում, ավարտել է Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:

Հաջորդը Համբարձում Գալստյանն էր, ով նույնպես ծնվել և մեծացել էր Երևանում: Մասնագիտությամբ պատմաբան–ազգագրագետը մինչ քաղաքապետ դառնալը աշխատել է որպես ավագ գիտաշխատող: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է երկու տարի՝ 1990–1992 թվականներին:

Նրանից հետո մայրաքաղաքի ղեկը վստահվել է Վահագն Խաչատրյանին, ով ծնունդով Սիսիան քաղաքից է: Ավարտելով Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1992–ին նա ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և մայրաքաղաքը ղեկավարել է մինչև 1996–ի փետրվար ամիսը:

Վ. Խաչատրյանին հաջորդել է Աշոտ Միրզոյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով Երևանի քաղաքապետ է նշանակվել 1996–ի փետրվարին: Նա այդ պաշտոնում աշխատել է մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսը: Նրա կենսագրությունում գրված է, որ նա ծնվել է Երևանում:

Ա. Միրզոյանին հաջորդել է Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված Վանո Սիրադեղյանը: Նա Երևանը ղեկավարել է մոտ մեկ ու կես տարի՝ 1996 թ.–ի նոյեմբերից մինչև 1998 թ.–ի փետրվարը:

Վ. Սիրադեղյանից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը մոտ մեկ տարով ստանձնել է Սուրեն Աբրահամյանը: Նրա կենսագրությունում նույնպես նշված է, որ ծնվել է Երևանում:

Ս. Աբրահամյանից հետո Երևանի ղեկը վստահվել է Ալբերտ Բազեյանին: Նա ծնունդով Գավառի Լանջաղբյուր գյուղից է: Երևանի հոգսերով հասցրել է «ապրել» 1999 թ.–ի օգոստոսից մինչև 2001–ի հունվարը:

Լանջաղբյուրցի Ա. Բազեյանին փոխարինել է Երևանում ծնված Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանի գերդաստանը Նոյեմբերյանի ամենափոքր գյուղից է` Դովեղից: Նա մայրաքաղաքի ղեկին եղել է երկու տարի ու կես՝ 2001 թ.–ի հունվարից մինչև 2003–ի հուլիս ամիսը:

Նազարյանին հաջորդել է Ադրբեջանական ԽՍՀ–ի Շամխորի շրջանի Սալեր գյուղում ծնված Երվանդ Զախարյանը: Եվ ներկայացված քաղաքապետների ցանկում ամենաերկարը՝ 2003–ից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքապետի պաշտոնում:

2009 թ.–ին ՀՀ նախագահի հրամանագրով Ե. Զախարյանին փոխարինել է Գագիկ Բեգլարյանը: Նա նույնպես ծնվել և մեծացել է Երևանում:

Այսինքն, նա Երևանի առաջին ընտրված քաղաքապետն էր, բայց մեկ տարի անց՝ 2010–ի դեկտեմբերին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:

Քաղաքապետ է եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ծնունդով Ղարաբաղից է: Գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010–ի դեկտեմբերից մինչև 2011–ի նոյեմբերը:

Ի դեպ, 2011–ից ի վեր, այսինքն 8 տարի է, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Տարոն Մարգարյանը: Նա արդեն երկու անգամ՝ 2011–ին և 2013–ին ընտրվել և վերընտրվել է այդ պաշտոնում: Նա նույնպես ծնվել և մեծացել է Երևանում:

Ստացվում է, որ նշված 12 քաղաքապետերից 5–ը միանշանակ երևանցի չեն: Այնպես, որ ամենևին էլ կապ չունի, թե քաղաքապետի թեկնածուն որտեղ է ծնվել: Կարևորն այն է, թե նա մայրաքաղաքի զարգացման ինչպիսի ծրագիր է ներկայացնելու երևանցիներին և ի վիճակի՞ է, արդյոք, այն կյանքի կոչել:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրը
Ամենադիտված