Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքվի պատվերն եք կատարում», «Ուշադիր լսե'ք, Ադրբեջանի պատվերն անձամբ դուք եք կատարում»․ ԱԺ-նիստում իրավիճակը լարվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիեզերական գաղտնիք չէ այն, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ: Չգիտեմ՝ ով, ինչ, երբ ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց բոլորը կարող են հասկանալ, որ այդ բանակցությունները առաջին օրից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,-ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա Հայաստանի ներքին գործն է. «Այո, ասվել է, որ ձեր սահմանադրությունը խնդիրներ է պարունակում խաղաղության համար, մեր կողմ էլ ասվել է, որ իրենց սահմանադրությունից սկսած եւ իրավական զանազան ակտերում, դասագրքերում խնդիրներ կան ապագա խաղաղության համար»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդմանը, որ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի պատվերն է իրականացնում, այդ թվում Սահմանադրությունը փոխելու հարցում, Արարատ Միրզոյանն ասաց. «Դուք մի արտահայտություն թույլ տվեցիք, որ անթույլատրելի է, դուք ասացիք՝ դուք Ադրբեջանի պատբվերն եք կատարում: Դե ուրեմն ուշադիր լսեք, Ադրբեջանի պատվերը դուք եք կատարում անձամբ, եւ Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր»:

Աննա Գրիգորյանը նախ արձագանքեց՝ «Հանգստացեք, չափավորեք ձեր խոսքը», ապա հարցրեց, թե ինչով է ինքը կատարում Ադրբեջանի պատվերը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես կպատմեմ մի դրվագ, որը մի քիչ մտածելու դեպքում ապացուցում է, որ այդ գիծը տանում է այդ պատվերը: Իրադարձությունների ընթացք եմ նկարագրում, առանց գնահատական ավելացնելու: Մեզ օգոստոսի սկզբին ներկայացվում է առաջարկ, որի համաձայն ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնվի սերունդներին: Հայկական կողմը ամբողջությամբ համաձայնություն է հայտնում այդ առաջարկի հիման վրա շարունակել բանակցությունները, Ադրբեջանը մերժում է եւ հարձակվում է Հայաստանի վրա: Հայաստանը փորձում է գործի դնել իր անվտանգային մեխանիզմները, զանգում է այն ատյաններ, որտեղ այդ հարցը պետք է հացեագրվի:  Այնտեղից ասում են, որ չենք կարող ասել՝ դա հարձակում է Հայաստանի վրա, թե ոչ, որովհետեւ մենք չգիտենք, թե Հայաստանի սահմանները որտեղ են, Հայաստանը կարծես թե սահմաններ չունի: Դրանից հետո ՀՀ-ն դա ընդունում է ի գիտություն եւ փորձում է իրավիճակը կառավարելու, իր գոյությունն ապահովելու այլ ճանապարհներ գտնել: Մեզ հաջողվում է ունենալ հայտարարություն, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ԵՄ խորհրդի նախագահն ու Ֆրանսիայի նախագահը ասում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը մի փաստաթղթի վրա, որը 1991-ին ասել է, որ սա է սահմանները: Կապը, եթե տեսնում եք, լավ, եթե չէ, պետք է կրկնեմ, որ դուք կատարում եք պատվեր, լավագույն դեպքում՝ չգիտակցված: Վատագույն մեկնաբանությունն այդ իրավիճակին ձեր մասին շատ ավելի վատ կխոսի»,-ասաց նա:

Մակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներԼավրովը Լատվիան, Լիտվան և Էստոնիան համեմատել է «փոքրիկ խուլիգանների» հետ Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ
Ամենադիտված