Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալները հունվարին աճել են՝ հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կտրուկ աճով պայմանավորված: Բայց Հայաստանի իշխանությունները, որոնք քաղաքական արտաքին կուրս են փոխում, կարող են նպաստել նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկայից դուրս մղմանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ այժմ ռուսական տնտեսությունն ունի որոշակի բարելավումներ, կամ գոնե տնտեսությունը սկսել է որոշակի չափով աճել:

«Արևմուտքի մասին նույնն ասել չեմ կարող: ԵՄ-ի շոգեքարշը հանդիսացող Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում տնտեսական սկսվող ճգնաժամի լույսեր են երևում: Կարծում եմ, որ նշածս հանգամանքներից երևում է, որ այս պարագայում Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ: Մի քանի ցուցանիշներով վերլուծենք: Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները միայն իրենց ընտանիքի անդամներին կամ հարազատներին վերջին հինգ տարվա ընթացքում փոխանցել են 4,5 միլիարդ դոլար. սա կազմում է ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարի 61 տոկոսը, 20 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, 6,8 տոկոսը՝ Ամերիկային: Ապրանքների արտահանման մասին. վերջին հինգ տարում 37 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, 1,3 տոկոսը՝ Ամերիկային, 5,4 տոկոսը՝ Եվրոպային: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք բնորոշում են, թե Հայաստանի տնտեսությունն ինչի հաշվին է ապրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նշանակում է առճակատում Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը նման դեպքում չի ների, ինչպես չներեց Ուկրաինային և Վրաստանին: «Դեռևս տնտեսության հարցին չհասնելով՝ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անընդհատ բաց տեքստով հայտարարում են և համեմատություն են տանում Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ նախազգուշացնելով Հայաստանին, թե՝ այդպիսի հիմարություն մի արեք: Նորից եմ ուզում այս ձևակերպումը կիրառել. Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց Ռուսաստանը շատ վտանգավոր հակառակորդ կլինի, եթե հանկարծ Ռուսաստանին տրամադրենք մեր դեմ: Տնտեսական պատժամիջոցներից շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են լինել, ինչպես Ուկրաինայի դեպքում: Աստված մի արասցե՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով հարձակումներ Հայաստանի վրա, Հայաստանում քաղաքացիական պատերազմի մեկնարկ և այլն:

Տնտեսական բաղադրիչի հետ համեմատելով, հաշվի առնելով հնչեցրած թվերը՝ միանշանակ կունենանք 300 հազար արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վերադարձ Հայաստանի Հանրապետություն կամ արգելքներ դեպի ՀՀ ֆինանսական միջոցների փոխանցման վրա, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամներին կտանեն Ռուսաստանի Դաշնություն՝ այնտեղ ապրելու և աշխատելու, այսինքն՝ գործ կունենանք ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող արտագաղթի հետ: Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ տեղի կունենա ճանապարհների փակում կամ որոշակի խոչընդոտներ: Լարսը միակ պորտալարն է, որով կապ ենք պահում Ռուսաստանի հետ և արտահանումներ իրականացնում Լարսի միջոցով:Նման պարագայում կունենանք Հայաստանից 37 տոկոս ապրանքների արտահանման արգելք:

Դրանք որևէ այլ տեղ չենք կարող իրացնել, օրինակ՝ գյուղմթերքը՝ ելակը, ծիրանը, խնձորը և այլն, չենք կարող իրացնել Եվրոպայում կամ այլ երկրներում: Եվրոպայում շատ ավելի էժան ու որակյալ գյուղապրանքներ են վաճառվում, և Հայաստանի արտադրանքն ընդհանրապես մրցունակ չէ: Խմիչքի ոլորտում աշխարհի հետ չենք կարող մրցակցել, որովհետև նույն Եվրոպայում իտալական, պորտուգալական կամ ֆրանսիական գինիները եվրոպացիների քիմքին հաճելի են, դրանցից են օգտվում և ոչ թե հայկական գինիներից: Ֆրանսիական կոնյակ են նախընտրում, թեպետ այդ երկրներում կոնյակն այնքան էլ նախընտրելի խմիչքների շարքին չի պատկանում: 2008 թ.-ից Հայաստանի Հանրապետությունն ուներ ԵՄ ապրանքների արտահանման ելքի արտոնյալ կարգավիճակ, ինչը նշանակում էր, որ 6200 անվանում ապրանք Եվրոպա էր արտահանվում զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքերով: 2023 թ.-ին լրացել է դրա ժամկետը և այլևս չի երկարացվել: Սա նշանակում է, որ հայաստանյան արտադրանքը, բացի որակական հատկանիշներից, կունենա նաև գնային ոչ մրցունակ կարգավիճակ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, որ Հայաստանը խզում է հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ, բայց ԵՄ-ի հետ չի կարողանում էլ ավելի մերձենալ: «Վերջերս Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարեց, որ, ցավոք, ԵՄ-ի հետ հարաբերություններում նույնիսկ հետընթաց ենք արձանագրել: Եթե այսպես է, ապա Հայաստանի Հանրապետությունը չունի նույնիսկ փոխարինող շուկա: Սրան հավելենք վառելիքաէներգետիկ համակարգը, գազի սակագնի թանկացումը կամ մատակարարման դադարեցումը, էլեկտրաէներգիայի թանկացումը, որովհետև այստեղ շատ են ռուսական կապիտալով էլէներգիա արտադրող կազմակերպությունները: Ատոմակայանը Հայաստանի էլէներգիայի արտադրության մեկ երրորդի արտադրողն է: Եթե ունենանք հարստացված ուրանի մատակարարման դադարեցում, կունենանք արտադրանքի գների թանկացում, բնակչության մթության և ցրտի մեջ ապրելու, աշխատելու 90-ականների ժամանակներ: Վերականգնման համար այլ միջոցներ դեռևս չենք տեսնում, քան նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսումը: Դեմ չեմ դիվերսիֆիկացմանը, դեմ չեմ հարաբերությունները խզելուն, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը: Ցանկացած որոշման հիմքում պետք է լինի հաշվարկ, դրական և բացասական ազդեցությունների գնահատումներ, միայն դրանից հետո պետք է որոշում կայացվի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:

Անդրադառնում ենք նաև պետական պարտքին: «Պետական պարտքը 12 մլրդ դոլարի սահմաններում է, ինչը նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ մոտավորապես 4000 դոլար պարտք ունի: Պետական պարտքի սպասարկումը կազմում է յուրաքանչյուր տարվա բյուջեի մոտ 10-ից 12 տոկոսը, խոսքը միայն տոկոսների մասին է: Այդ գումարները, որոնք կարող ենք ծախսել սպառազինության, թունելաշինության, ջրամբարաշինության, պետական արդյունաբերության հզորացման, կրթության և գիտության վրա, տալիս ենք տոկոս ոչ մի բանի համար: Հայաստանի Հանրապետությունը պարտք է ներգրավում, տարբեր պարտավորություններ է ստանձնում, որ սեղաններին աղի արգելք դնի, բացօթյա տարածքներում՝ սրճարաններում և ռեստորաններում ծխելու դեմ պայքարի:

Եվրոպական երկրներում, որ այդ գումարները տրամադրում են, բացօթյա որևէ տարածքում ծխելու արգելք չկա, որոշ տեղերում էլ ներսի հատվածներում է ծխելը թույլատրվում: Մի կողմ թողնենք՝ ճիշտ է, թե սխալ: Սրանք պարտք են ստանձնում, որ աղի և ծխելու դեմ պայքարեն, այնինչ դրանք Հայաստանի Հանրապետության անվտանգային կամ գոյութենական սպառնալիքների նույնիսկ միլիոներորդ տեղում չեն: Սրա դիմաց հայ ժողովուրդը, Հայաստանի դեռևս չծնված քաղաքացիները պետք է ապագայում հարկերի տեսքով վճարում կատարեն: Ներգրավված գումարները ծախսվել են շատ անարդյունավետ, նաև շատ անշահութաբեր ոլորտներում, որտեղ հետվերադարձելիության ապահովում գոյություն չունի, իսկ եթե չկա հետվերադարձելիություն, ապա Ռուսաստանից փոխանցված տրանսֆերտները, որոնք կազմում են 61 տոկոս, իսկ արտահանումը՝ 37 տոկոս, դրա հաշվին գոյացած հարկերից մարում ենք Արևմուտքից ներգրաված պարտքերի տոկոսները»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականով
Ամենադիտված