Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանի երազանքը ջազ-էստրադային երգչուհի դառնալն էր: «Մանկուց միշտ իմացել եմ, որ դառնալու եմ երգչուհի: Մանկապարտեզում երգերի մենակատարի դերն ինձ էին վստահում, փոքրիկ բեմադրությունների ժամանակ գլխավոր դերում էի: Եթե Նոր տարվա հանդես էր, որպես Ձմեռ պապիկ՝ հրավիրվում էր պրոֆեսիոնալ դերասան, իսկ Ձյունանուշը ես էի լինում: Իմ պատկերացումներում ջազ-էստրադային երգչուհի էի: Սովորել եմ Երգի թատրոնում 1,5 տարի:

Կիսատ թողեցի ուսումս, որովհետև ծնողներս որոշեցին, որ պետք է ընդունվեմ Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: Անկեղծ լինեմ, փոքր տարիքում չեմ սիրել դասական երգեցողությունը: Ծնողներիս հետ պայմանավորվածություն ունեի, որ երրորդ կուրսից փոխադրվելու եմ էստրադային բաժին: Դասական բաժնում սովորելուս նպատակն էր, որ իրենց մեծ ցանկությունը կատարեի: Բայց այնպես ստացվեց, որ առաջին կուրսի ավարտին դասախոսս՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը, ասաց, որ պետք է մրցույթի մասնակցեմ: Շատ թեթև պատրաստվեցի, չէի կարծում, որ որևէ մրցանակային տեղ կզբաղեցնեմ: «Վերածնունդ» մրցույթում մրցանակային տեղ զբաղեցրեցի, ինչից նաև զարմացա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվան:

Պատմում է՝ իր ուսանելու երկրորդ տարում պետք է տեղի ունենար «Պավել Լիսիցյան և Տաթևիկ Սազանդարյան» մրցույթը: «Դասախոսս որոշեց, որ այդ մրցույթին էլ պետք է մասնակցեմ: Պատրաստվելու ընթացքում ուղղակի սիրահարվեցի օպերային արվեստին: Այդ պահից սկսած իմ ուղեղից ջնջեցի այն միտքը, որ պետք է փոխեմ բաժինը ու կենտրոնացա որպես օպերային երգչուհի իմ կյանքը շարունակելու ուղղությամբ»,-նշում է զրուցակիցս: Այս մրցույթում Սիլվա Պետրոսյանն արժանացել է «Կոմիտասի լավագույն կատարում» և Ֆիլհարմոնիայի հատուկ մրցանակներին: Սիլվայի խոսքով, օպերային երգարվեստում կայանալու ճանապարհը շատ դժվար էր, հատկապես, երբ փորձում ես կայանալ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում: «Ունենք մեկ օպերային թատրոն: Կոնսերվատորիա ընդունվողների թիվը շատ մեծ է, դասական բաժնում ամեն տարի մի քանի տասնյակ դիմորդ և հետո արդեն ուսանող կա: Բայց թատրոնում տեղերը սահմանափակ են, ու այնտեղ հայտնվելը, նկատի ունեմ պրոֆեսիոնալ առումով համապատասխանելը, այդքան էլ հեշտ չէ:

Ցանկացած դերի համար լինում են քաստինգներ, ընտրություն է կատարվում բավականին մեծ թվով մարդկանց միջև: Մեր մասնագիտության դեպքում հանգստի ժամանակ գրեթե չի լինում: Եթե անգամ աշխատանքի վայրում չես, սովորելու և ուսումնասիրելու նյութ ունես: Անկեղծ լինեմ, օրեր են լինում, երբ մի քանի ներկայացում է լինում, այն աստիճանի հոգնածություն եմ զգում, որ անգամ ձայն լսել չեմ ուզում, բայց անգամ այդ դեպքում իմ պարագայում երբեք չի ստացվում լիարժեք հանգստանալ: Մտածում եմ՝ լավ, նոտաներն աչքի անցկացնեմ, վաղը փորձի եմ, և այսպես շարունակ»,-հավելում է Սիլվան: Մասնագիտական հիասթափությունների մասին խոսելիս նա իր կյանքից մի դրվագ է հիշում. «Երգի թատրոնում պայմանավորվել էի, որ պետք է երգի ձայնագրություն անեի, այդ օրը գնացի Կոնսերվատորիա, իմ դասախոսը լսեց ինձ ու ասաց՝ պետք է ընտրություն կատարես, եթե ընդունվում ես դասական բաժին, պետք է առհասարակ չերգես էստրադային երգեր: Այդ օրերին կյանքս չստացված էի համարում:

Զանգահարեցի, ձայնագրությունը չեղարկեցի: Սա իմ առաջին հիասթափությունն էր, որն ավարտվեց մեծ հաջողությամբ: Հետագայում փոքրիկ հիասթափություններ ևս եղել են, հատկապես ուսանողական տարիներին, երբ մի բան փորձում ես ու չի ստացվում կամ չի ստացվում այնպես, ինչպես նախատեսում ու պատկերացնում ես. բայց բնավորությամբ այնպիսին եմ, որ հիասթափությունը տևում է առավելագույնը երկու օր: Դրանից հետո ուժերս մեկտեղում եմ՝ ես դա կարող եմ ու պետք է անեմ, ու սովորաբար արդյունքը շատ ավելի լավն է լինում, քան մինչ այդ նախատեսում էի»: Սիլվան թալիսմանի պես է համարում Վերդիի «Տրավիատա» օպերան: «Կոնսերվատորիայի չորրորդ կուրսում էի սովորում, Օպերային թատրոնում Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ բացվեց երիտասարդական օպերային ծրագիրը: Մասնակցեցի այդ քաստինգին և ընդունվեցի: Այդ ժամանակ լսումները Լևոն Ջավադյանի հետ համատեղ անցկացնում էր Գեղամ Գրիգորյանը, նախատեսում էին «Եվգենի Օնեգին» օպերան: Երբ ինձ լսեց Գեղամ Գրիգորյանը, ասաց՝ պետք է պատրաստես «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգը:

Բավականին ծանր դեր է, «տառապում» էի մտքից, ապրումներից, թե կկարողանա՞մ կատարել դերն այդ տարիքում: Ընդունվելուցս մի քանի տարի անց որոշվեց «Տրավիատան» վերականգնել, հրավիրվեց ռեժիսոր: Մասնակցեցի փորձերին, վերջում երգեցի Գեղամ Գրիգորյանի տղայի՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ: Այդ օրվանից սկսված Վիոլետայի դերերգն ինձ համար շրջադարձային եղավ: Ցանկացած նոր ձեռքբերում ունենալուց հետո, միևնույնն է, այն զգացողությունը, որ ապրել եմ «Տրավիատայի» պրեմիերային, երբևիցե չի կրկնվել»,-ասում է զրուցակիցս:

Սիլվայի խոսքով, կարևոր չէ, թե որ թատրոնում ես երգում: «Ամենահաճելին հարազատ թատրոնում երգելն է: Եթե երգում ես քեզ հոգեհարազատ ու սիրելի դերերգեր, հաճույք ես ստանում քո ելույթից, կարող ես քո կարիերան համարել հաջողված: Եթե ցանկացած վայրում քեզ երջանիկ ես զգում, հաջողությունը հենց դա է: Կարևոր չէ, թե որ բեմում ես երգում, կարևոր է, թե ինչպես ես երգում, ինչպես են քեզ ընդունում, ինչպես են ընկալում քո ելույթը: Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց նման ելույթներն են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում: Մենք յուրահատուկ հանդիսատես ունենք: Գուցե միշտ չէ, որ լեփ-լեցուն դահլիճներ ենք ունենում, չնայած վերջերս օպերային արվեստի սիրահարները շատացել են՝ ի ուրախություն բոլորիս, բայց ինչպես ասում են՝ քանակը չէ կարևորը, այլ որակը:

Մարդիկ այժմ թատրոն գալիս են պատրաստված, ամենաքիչը գոնե ծանոթանում են լիբրետոյին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում բեմում: Երբ սկսում են հաճախ գալ ներկայացումների, արդեն համեմատություններ են անցկացնում նախորդների հետ, վերլուծություններ անում, իրենց կարծիքներն ավելի դիպուկ, քննադատություններն ու գովեստի խոսքերն ավելի տեղին են լինում: Սա պարտավորեցնող է ու հաճելի»,եզրափակում է օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը: Ներկայում հանդես է գալիս «Տրավիատա» օպերայում՝ Վիոլետայի, «Բաթերֆլայ» օպերայում՝ Բաթերֆլայի, «Տուրանդոտ» օպերայում՝ Լիուի, «Կարմեն» օպերայում՝ Միքայելայի դերերգերով, և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կա
Ամենադիտված