Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն, ապրելու ուժ որդիս է տալիս». Արսեն Շահսուվարյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին «Թութակներ» կոչվող տեղամասի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինձ ամեն օր մեկ հատ վարդ էր նվիրում, մի օր էլ անակնկալ ձևով ամուսնության առաջարկություն արեց: Բառացի ասաց՝ սիրտս քեզ եմ տալիս, ուզում ես՝ շպրտիր, ուզում ես՝ ընդունիր: Ու այդպես էլ 2003 թ.-ի մարտի ութին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էլմիրան՝ Արսենի կինը:

Երբ խնդրում եմ նկարագրել ամուսնուն, մտովի տեղափոխվում է նրա հոգեհանգստի օրը: «Ցանկացած մեկի շուրթերին ափսոսանքի խոսքեր էին: Բազմաթիվ մարդիկ էին եկել իրեն հրաժեշտ տալու: Արսենն ազնիվ, հայրենասեր, խելացի տեսակ էր, լավ հայր ու ամուսին էր: Եթե կարող էր մարդուն լավություն անել, կաներ, որևէ մեկին որևէ վատ բառ անգամ չի ասել»: Արսենը ծնվել է Դիլիջանում, սովորել Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Այսօր դպրոցի փառքի անկյունն Արսենի մասին է պատմում, որ սերունդները նրա օրինակով իմանան, թե ինչ է անձնազոհությունը կարևորագույն արժեքի՝ հայրենիքի համար: Դիլիջանից ծնողների հետ տեղափոխվել է Հրազդան, իսկ հետո՝ մայրաքաղաք Երևան, սովորել ու ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատում էր հայաստանյան բանկերից մեկում՝ որպես ավագ գանձապահ: Էլմիրան նշում է՝ ամուսինն անընդհատ սովորելու պրոցեսի մեջ էր, վերապատրաստում էր անցնում, մաթեմատիկային հրաշալիորեն տիրապետում էր, ինչպես հիմա՝ նրանց որդին:

«Բանկում աշխատելու ժամանակ ծրագիր էր գրել, իրենք այդ ծրագրով էին աշխատում, վերադառնալուց հետո պետք է որոշակի թարմացումներ կատարեր, բայց… Ընկերոջ հետ փոքրիկ ընկերություն էին հիմնել և տեսախցիկներ էին տեղադրում: Արսենի տարերքը ձկնորսությունն էր, մինչև հիմա ձկնորսության համար անհրաժեշտ իրերը մեր տանն են»: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը փոխեց մեր երկրի պատմության անիվը ու հազարավոր ընտանիքների կյանքի պատմությունը: Արսենինը՝ նույնպես: Պատերազմի սկսվելու լուրը ստանալով՝ Արսենը սեպտեմբերի 28-ին գնում է զինկոմիսարիատ՝ պահեստազորային եմ, կապավոր, անունս գրեք, որ մեկնեմ Արցախ: «Իր անմահանալուց հետո ինձ պատմեցին, որ զինկոմիսարիատում ասել է, թե 18 տարեկան մեր երեխեքը զոհվում են, պետք է գնալ ու իրենց կողքին լինել»:

Հաջորդ օրն Արսենը ծանուցագիր է ստանում: «Հույս ունեի, որ պատերազմը շուտ է ավարտվելու: Իրեն ասացի՝ իսկ կլինի՞ չգնաս: Այնպիսի հայացքով ինձ նայեց, որ լռեցի ու մեկ բառ այլևս իրեն չասացի: Բանկում ավագ գանձապահ էր աշխատում, երբ տեղեկացնում է, որ մարտադաշտ է մեկնում, բանկի կառավարիչն ասում է՝ Արսե՛ն, աշխատող չունենք, մի երկու օր սպասի, աշխատող գտնենք, նոր կգնաս: Աշխատանքից ազատման դիմում է գրում, տալիս կառավարչին՝ այնտեղ 18 տարեկան երեխեքը զոհվում են, իսկ դու ինձ ի՞նչ ես ասում»: Արսենը զոհվել է հոկտեմբերի 14-ին մարտական դիրքում: «Ջոկատներ են կազմել, բարձրացել դիրքեր, տղաներն իրեն ասել են՝ մեզ կապավոր պետք չէ, Արսենն արձագանքել է՝ գամ, մի բանով օգտակար կլինեմ: Զենքը գցել է ուսին և ուղևորվել Հադրութի «Թութակներ» տեղամաս: Առաջադրանք են կատարել, այդ դիրքում շատ են պահեստազորայիններից զոհված մեր տղաները»:

Էլմիրան ասում է՝ պատերազմի օրերին միշտ զրուցում էին: «Զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ տղաներն անձրևանոցներ չունեն: Սոցցանցի իմ էջում գրառում կատարեցի, մի երկու օր հետո տեղեկացրեց, որ իրենց բավականին շատ անձրևանոցներ են ուղարկել: Պատերազմի օրերին այդպես էր, ամեն մեկս մեր տեղում տղաների թիկունքն էր պահում, ավարտն այսպիսին չպետք է լիներ: Հոկտեմբերի 14-ին զրուցում էինք, ասաց, որ մի երկու օր կարող է կապի դուրս չգալ, չանհանգստանամ: «Երեխուն ուշադիր կլինես, սա կանես, այն կանես»: Շատ հետո վերլուծեցի մեր վերջին զրույցը: Նա կասկածներ ուներ, թե արդյոք կվերադառնա՞, կարծես ինձ հրաժեշտ էր տալիս: Գիտակցված մահվան գնաց»: Չորս ամիս Էլմիրան փնտրել է ամուսնուն:

«Վստահ էի, որ իրենից լուր եմ ստանալու, որ իր հետ չի կարող բան պատահել: Կարմիր խաչ, պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, զինկոմիսարիատ, ամեն հնարավոր վայրում եղել եմ, որ Արսենի մասին տեղեկություն ստանամ: Բայց որևէ մեկը տեղեկություն չուներ տղաներից: Կապավոր սպան կապի միջոց չի ունեցել, զրահաբաճկոն և այլ անհրաժեշտ պարագաներ չի ունեցել: Ոչ ոք իր տեղում չէր, դրա համար նման արդյունք ունեցանք: Ես դա իմ աչքով եմ տեսել, չէ՞ որ չորս ամիս փնտրում էի ամուսնուս, ցանկանում որևէ տեղեկություն ստանալ իրենից: Ամուսինս կցված է եղել Շուշիին, Հադրութում ի՞նչ գործ ուներ»: 2021 թ.-ին՝ զոհվելուց չորս ամիս անց, ԴՆԹ-ով հաստատվում է Արսենի ինքնությունը: «Ինձ թույլ չտվեցին իրեն տեսնել: Իր իրերից որևէ բան մեզ չհասավ, գոնե հեռախոսը, գուցե նկարներ լինեին, որոնք նաև ինչ-որ հարցերի պատասխաններ տային»:

Արսենն ու Էլմիրան մեկ տղա ունեն, Էլմիրան մի տեսակ ափսոսանքով է խոսում այդ մասին, ասում՝ տունը կարծես դատարկ լինի, երբ երկուսով են: «Դժվար է հատկապես տոնական օրերին: Ասում են՝ տղաներն իրենց կյանքն են տվել, բայց հավատացնում եմ՝ նրանց հարազատների կյանքն էլ է «գնացել»: Մեր կյանքը կիսատվել է: Ուրախանում ես ինչ-որ բանի համար, ինչ-որ տեղ գնում, ժպտում, բայց հենց տանդ դուռը բացում և ներս ես մտնում քո դառը իրականություն, հասկանում ես, որ այդ տասը րոպեի ուրախությունը քոնը չէր: Ուղղակի պահ էր, երբ կարծես ինքդ քեզ խաբեցիր, որ ամեն ինչ լավ է, որ շարունակում ես ապրել: Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն: Երբ զրուցում էինք, Արսենը հաճախ էր ասում՝ եթե դարպասը տվեցինք, գալու են Երևան ու մեր դռան դիմաց կանգնեն: Հիմա եմ հասկանում, թե որքան իրավացի էր Արսենը, բայց այն ժամանակ չէինք հասկանում, երևի տաք էինք: Բայց չենք էլ սառում: Երբ Եռաբլուր եմ գնում, այնքան եմ լալիս, կարծես առաջին անգամ գնացած լինեմ: Ծանրագույն օրերը հաղթահարելու ուժ ինձ որդիս է տալիս»:

Հ. Գ. - Արսեն Շահսուվարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
Ամենադիտված