Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ տասնամյակ անց Հայաստանին թույլ կտան անդամակցել ԵՄ-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Nsn.fm-ը «Անլուծելի խնդիր. 50 տարի անց Հայաստանին թույլ կտան անդամակցել ԵՄին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ներկա իրողություններում անհնարին խնդիր է, nsn.fm-ին տված հարցազրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնտեսագետ և փորձագետ Հրանտ Միքայել յանը։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ երկիրը միշտ է ձգտել անդամակցել Եվրամիությանը, սակայն «ներքաշվել է այլ համակարգ»։ Նման համակարգ ասելով՝ Սիմոնյանը նկատի ունի ԵԱՏՄ-ն։ Նա նաև նշել է, որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը ամենաճիշտ և ցանկալի տարբերակն է, որին պետք է հետևել։ Բացի այդ, նա մեղադրել է Ռուսաստանին ամենադժվար ժամանակաշրջանում Հայաստանին «մենակ թողնելու» մեջ։

«Եթե մենք խոսում ենք Եվրամիությանը լիիրավ անդամակցելու մասին, ապա, իմ կարծիքով, ներկա իրողություններում դա, ընդհանուր առմամբ, անլուծելի խնդիր է։ Դա նույնիսկ տասնամյակների հարց չէ։ Տեսականորեն կարելի է ենթադրել, որ հինգ տասնամյակը կարող է բավարար լինել, բայց դա արդեն ոչ թե քաղաքական հեռանկար է, այլ դրանից դուրս մի բան։ Տվյալ դեպքում Հայաստանում իշխանության է որոշակի քաղաքական խումբ, որի համար եվրաինտեգրումն ինքնանպատակ է, հասարակության վերափոխման ճանապարհ։ Նրանք տեսնում են ոչ թե Հայաստանը եվրաինտեգրման մեջ, այլ տեսնում են եվրաինտեգրումը Հայաստանում, իսկ դրանք տարբեր բաներ են»,- ասել է Միքայելյանը։ Նա նշել է, որ Հայաստանը շատ բան է արել եվրաինտեգրման ճանապարհին, բայց դեռ ավելին է պետք անել։

«Մի կողմից՝ մեծ աշխատանք է պետք անել, մյուս կողմից՝ ոչ այնքան։ Ինստիտուտների մերձեցումը վաղուց է ընթանում, շատ բարեփոխումներ նույնպես վաղուց են իրականացվել, այդ թվում՝ Եվրամիության առաջարկների, ճնշման կամ այլ տեսակի նախաձեռնությունների արդյունքում։ Արդեն ընդունվել են շատ օրենքներ, որոնք այս կամ այն ձևով մեզ մոտեցնում են ԵՄ-ին։ Բայց հարցը ոչ միայն օրենքներն են, այլ նաև աշխարհագրությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գերտերությունների միջև մրցակցությունը և այլ շատ բաներ»,- եզրափակել է նա։

Իր հերթին Արտաքին տնտեսական գործունեության աջակցության և տարածաշրջանային զարգացման կենտրոնի ղեկավար Գալինա Բալանդինան, մեկնաբանելով ԵԱՏՄ-ի մասին Սիմոնյանի հայտարարությունը, nsn. fm-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից։ «Բայց միայն տնտեսական հարցերը չեն: Տնտեսական առումով, իհարկե, Հայաստանը շահում է համագործակցությունից, այստեղ նույնիսկ խոսելու բան չկա, այդ մասին են վկայում թվերը, աճող առևտրաշրջանառությունը։ Բացի դա, հիմա՝ այս դժվարին պայմաններում, որում հայտնվել են ռուսական տնտեսությունն ու սպառողները, Հայաստանը այն բուֆերներից մեկն է, որով ապրանքներ են ներմուծվում Ռուսաստան»,- ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում
Ամենադիտված