Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարեցվել են 3 բենզալցակայանների շահագործումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։

Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող  բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։  Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։

Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի  ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել,  և  համայնքի միջոցով  բենզալցակայանն ապամոնտաժվել է։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  հրդեհատեխնիկական հետազոտություններ են կատարել նաև ՀՀ, Լոռու մարզ, Մարգահովիտ 24 փող․ 2, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեներում գտնվող, անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար: Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նաև վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։

Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո
Ամենադիտված