Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ». ջոկի հրամանատար Նարեկ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարության մարմնացում էր, որևէ մեկին չէր նեղացնում: Ամենուրեք առաջին տեղում էր: Մանկապարտեզում ամենալավ դերերն իրեն էին վստահում, ավելի հաճախ հեղինակի խոսքերն էին տալիս: Մի օր դաստիարակին խնդրեցի՝ Նարեկին ինչ-որ հերոսի դեր տալ, որպեսզի անընդհատ ներկայացումներում չլինի հաղորդավարի պես: Երբ երեխաներից որևէ մեկը մոռանում էր իր տեքստը, նա հուշում էր, բոլորի տեքստերն ու բանաստեղծություններն անգիր գիտեր: Այն, ինչ իրեն վստահում էին, հրաշալիորեն կատարում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինան՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն էր որդին: Նարեկը դպրոց սկսել է հաճախել, երբ հինգ տարեկան ութ ամսական էր: «Ընդունակ էր, ու որոշեցի, որ հենց այդ տարիքում պետք է սկսի դպրոց հաճախել: Շատ լավ էր սովորում, բայց մի տեսակ հանգստություն կար ներսում, ինչի պատճառով կարող էր ծուլանալ: Դա ավելի շատ արտահայտվեց ավագ դպրոցում, երբ հույսը դնելով իր ընդունակությունների ու խելքի վրա՝ կարող էր ընթացքում քիչ բան անել, քննություններից առաջ մի քանի ժամով փակվել սենյակում, ամբողջը սովորել և կազմ ու պատրաստ գնալ դպրոց»: Նարեկը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, այնուհետև հաճախել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց։

«Յոթերորդ դասարանից վճռականորեն որոշել էր դիզայն սովորել: Իր ուսուցիչներն ասում էին, որ հրաշալի բժիշկ կարող է դառնալ, բայց Նարեկը հստակ էր իր որոշման մեջ. «Մա՛մ, գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ամենաարդիական ուղղությունն եմ ընտրել, որն ավելի ու ավելի է զարգանալու»: Նա նաև իր եղբորն է խորհուրդ տվել, թե ինչ ուղղությամբ շարունակի կրթությունը, նույնն էլ՝ ընկերների պարագայում: Կարծես հոգեբան լիներ, կարող էր նստել ու անվերջ լսել իր զրուցակցին, իսկ վերջում խորհուրդներ տալ: Անիմացիաներով էր զբաղվում, թարգմանություններ անում: Հրաշալիորեն տիրապետում էր անգլերենին, այնքան լավ էր յուրացնում լեզուն, դասախոսները հիանում էին իր ընդունակությամբ: Շատ խրոխտ ձայն ուներ, երաժշտական հրաշալի ճաշակ, որը ժառանգել էր իր հայրիկից ու ինձանից: Ամուսինս հարվածային գործիքներ էր նվագում: Նարեկը, կարծես, բոլորիցս լավագույն հատկանիշներն էր ժառանգել»:

Նարեկը 2018 թ.-ին ընդունվել և մեկ կիսամյակ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. ձմեռային զորակոչի ամենավերջին օրը՝ հունվարի 31-ին: Մայրիկն ասում է՝ պետք է ազատվեր պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով: «Անընդհատ ստուգումներ և ուղեգրումներ... Ինչ-որ պահի բարկացավ՝ գնալու եմ բանակ: Երբեք չի խուսափել զինվորական ծառայությունից, անգամ նման մտքեր չի ունեցել: Իր հասակակից ընկերներին ճանապարհել էր ծառայության, ասաց՝ ոչ մեկից լավը չեմ, կներկայանամ ու կմեկնեմ ծառայության: Մեկ օրվա ընթացքում հավաքվել ենք, առավոտյան Նարեկն ուրախզվարթ գնաց զինկոմիսարիատ:

Բոլորը հուզվել էին, լալիս էին, ինքն էլ զարմանում էր՝ ինչո՞ւ եք լացում: Իր մեջ այնքան մեծ ուժ կար: Իր այդ ուժը դրսևորվել է թե՛ ծառայության, թե՛ պատերազմի ողջ ընթացքում»: Նարեկի ծառայության առաջին երեք ամիսն անցել է Կապանում, այնուհետև տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Բուհում մի կիսամյակ հասցրեց սովորել, բայց հրաշալի գծագրեր էր անում: Երբ զորակոչվեց Կապանի զորամաս, նկատել էին իր ունակությունները և իրեն վստահել զորամասի քարտեզագրությունը: Երբ ներկայացրել էր գծագրված քարտեզները, կոչումով ավելի բարձր զինվորականը, կարծես, չէր հավատացել, հարց ու փորձ էր արել Նարեկին, թե նա՞ է կատարել այդ աշխատանքը: Ասել էին, որ նորից գծի քարտեզները, ինչից նա շատ էր վիրավորվել, բայց աշխատանքը կատարել էր»: Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ: 19-ամյա Նարեկն իր գիտելիքների, առաջնորդ լինելու հատկության, զինվորների նկատմամբ անսահման հոգատարության շնորհիվ հարգանք էր վայելում իր ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում:

Պատերազմը փոխեց Նարեկի կյանքի ընթացքը: «Պատերազմի ժամանակ իմ երկու տղան ծառայում էին, փոքր տղաս՝ Լուսակերտում: Փոքրիս հետ կարողացա խոսել, Նարեկս անհասանելի էր: Որոշ ժամանակ հետո զանգեց: Ասաց՝ մա՛մ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին: Ծառայության ընթացքում մի քանի ամիսը մեկ գնում էր Ջրական՝ շինաշխատանքներ կատարելու: Բայց այդ պահին այնքան վատ վիճակում էի, որ չհասկացա, թե ինչ նկատի ունի, հետո վերլուծեցինք իր խոսքերը, և պարզ դարձավ, որ Ջրական են գնում: Այս զանգից հետո կապն իր հետ կորավ, հետո վերականգնվեց: Որևէ բանից չի դժգոհել: Չի ասել, թե ինչ վտանգավոր տեղում է. «Երրորդ գիծ ենք, բունկերում ենք, մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ»: Տղաներն ասում են՝ կարծես հրաբուխի մեջ լինեին»:

25 օր Նարեկը մաքառել է 44-օրյա պատերազմում: «Ամբողջ գիշեր չի քնել, փորել ու պատրաստել է տղաների խրամատային փոսերը, որ ապահով լինեն: Բայց իրենը չի հասցրել փորել: Ով եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկն իր կյանքը փրկել է»: Տղաները, նահանջի հրամաններ ստանալով, Ջրականից հասնում են Սանասար, այնտեղից՝ Գորիս, իսկ հետո անցնում Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը։ Այդ ճանապարհին կորցնում են ընկերներ, իրենց հրամանատարին ու բժշկին, մի քանի անգամ փրկվում մահից: Բայց հոկտեմբերի 22-ին, երբ Նարեկը սկսել էր տուն վերադառնալու իր 100-օրյա հետհաշվարկը, զոհվում է: Կասետային ռումբի բեկորը խոցում է Նարեկի սիրտը: Նարեկը շուտ է «վերադառնում» տուն: Հիմա Նարեկի տան մշտական հյուրերը նրա ընկերներն են. «Տղայիս ընկերները, որոնք զորացրվել և վերադարձել են, մեր տան ամենաթանկ հյուրերն են: Իրենց միշտ ասում եմ՝ իմ Նարեկի մարմնացումն եք, ձեր միջոցով եմ իմանում, թե նա ինչեր է արել: Նարեկը նորակոչիկների հանդեպ անասելի հոգատար է եղել:

Ծառայության ընթացքում անարդարությունների հանդիպելով՝ ինքն իրեն խոստացել է, որ իրեն հանդիպած վատ բարքերը սերժանտ դառնալուց հետո փոխելու է: Ծառայության ընթացքում նորակոչիկների մի քանի խումբ է ընդունել ու ճանապարհել, յուրաքանչյուրի մասին հոգ տարել, որ որևէ խնդիր չունենա, որևէ մեկը չնեղացնի: Ամուսինս մահացել էր Ապրիլ յան պատերազմից հետո: Խելագարի պես էր սիրում իր որդիներին ու Քառօրյա պատերազմից հետո ներքին անհանգստություն ուներ: Այդ օրերին Նարեկը տան մեծի դերն իր վրա էր վերցրել, բոլորիս մասին հոգ էր տանում: Նա էր բոլոր ցավակցություններն ընդունում, բոլորին դիմավորում և ճանապարհում, կարծես հիմնական հարվածն իր վրա վերցրած լիներ: Այդպիսին էր Նարեկը»:

Տիկին Մարինան ասում է՝ Նարեկից հետո անիմաստ էր համարում ապրելը: «Կարծես իր հետ մեծացա, իմ կյանքի ու ապրելու իմաստն իմ որդիներն են, իրենք իմ հպարտությունն են: Նարեկից հետո, երբ ծանրագույն օրերի միջով էի անցնում, փոքր տղաս ինձ ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, գոնե դու ինձ մենակ չթողնես: Նա 13 տարեկանում կորցրել էր հորը, 18-ում կորցրեց եղբորը: Նարեկն իր թևերն ու ուժն էր, շատ մտերիմ էին, անբաժան իրարից: Ու հիմա ապրում եմ հանուն փոքր տղայիս, հանուն նրա, որ միշտ պատմեմ իմ Նարեկի մասին»:

Հ. Գ. - Նարեկ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գոյապայքար» ՀԿ-ի կողմից: Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում
Ամենադիտված