Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին որևէ արժեք չունեն, շղարշ են՝ իրենց նյութական ակնկալիքները բավարարելու համար». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Տավուշի մի քանի գյուղերի բնակիչների հետ, խոսեց «չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու» մասին՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Տավուշում մարդիկ անգամ չեն ուզում լսել «հող հանձնելու» մասին: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե չորս գյուղը կամ անբնակ նախկին գյուղի ներկայիս տարածքները պետք է վերադարձնել, ժողովուրդն էլ մի փոքր ընդվզեց, ապա դրանով ամեն ինչ ավարտվեց:

«Դրանով չի ավարտվել, գործընթացը շարունակվում է: Դրա վառ վկայություններից է օրերս Ադրբեջանի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով հարձակումները՝ Գեղարքունիքում, Սյունիքի և Տավուշի հատվածներում: Կարծում եմ, որ Ադրբեջանը դեռևս նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում և, այնուամենայնիվ, փորձելու է ուժով վերցնել դրանք: Առավել ևս՝ ինքն իր ուժի կիրառումը լեգիտիմ է համարելու՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները: Ընդ որում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրա խմբի տարբեր ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններն այդ տարածքները պատրաստակամորեն «վերադարձնելու» Ադրբեջանին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Վերջին օրերին ակտիվացած թշնամու կրակոցները փորձագիտական որոշ շրջանակներ կապում են նաև ապրիլի հինգին Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ: «Կդժվարանամ փաստ վկայակոչել և շաղկապել եռակողմ հանդիպման հետ: Այդ հանդիպումը լիներ, թե չլիներ, հանդիպումը լիներ քառակողմ, թե ոչ, դա որևէ էական ազդեցություն չէր ունենալու Ադրբեջանի այս ապօրինի հավակնությունների, նկրտումների վրա: Թուրքադրբեջանական տանդեմը խնդիր է դրել աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, վերացնել հայկական զույգ հանրապետությունները: Դժբախտաբար, Արցախի Հանրապետության պարագայում դա նրանց հաջողվեց, շատ մեծ հույս ունեմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, և կարողանալու ենք վերադարձնել, դեօկուպացնել Արցախի Հանրապետությունը: Իսկ հիմա աշխատում են Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզից վերացնելու ուղղությամբ:

Առավելագույն նպատակը հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելն է, նվազագույն նպատակը հայ ժողովրդին աշխարհով մեկ ցրելն ու թափառական մի ժողովուրդ դարձնելը և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքներին տիրելն է և վերջ: Սրանից բխող մնացյալ գործողությունները՝ Արցախի օկուպացիան, Տավուշի ուղղությամբ այս նկրտումները, Սյունիքի առնչությամբ՝ նրա տարածքով անցնող ճանապարհը, նպատակ ունեն, որ Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհ լինի այդտեղ և այլն, իմ նշած գլխավոր նպատակից ածանցյալներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ կան, որ Տավուշում մարդկանց ընդվզումը, որն ուղղված է նախ սեփական տների ու ընտանիքների անվտանգության ապահովմանը և երկրորդ՝ երկրի համար անվտանգային կարևոր ենթակառուցվածքի պահպանմանը, գուցե սկիզբ դառնա համապետական ընդվզման: «Երբ Արցախի պատերազմում կրեցինք պարտություն, երբ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրվեց չարաբաստիկ այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը և իր խմբի ներկայացուցիչները մի քանի օր կամ մինչև մեկ շաբաթ չէին երևում, վախից բունկերներն էին մտել: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց դա իրականացնել: Երբ ասում եմ՝ մեզ, առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական ուժերին, որոնք նման դեպքերում պետք է հանրությանը կոնսոլիդացնեն, համախմբեն և տանեն դեպի իշխանափոխություն: Որոշակի վերապահում ունեմ նաև՝ ասելով չհաջողվեց. ոչ թե ձեռնարկեցին ու չհաջողվեց, այլ պարզապես ոչինչ չձեռնարկվեց: Մեկ շաբաթ կարելի էր որոշակի քայլեր ձեռնարկել և իշխանությունը վերցնել, դա չարվեց: Դժվարանում եմ ասել՝ Տավուշի պարագայում, երբ, Աստված մի արասցե, այս չորս նախկին բնակավայրերը, բայց արդեն Հայաստանի տարածքում գտնվող մեր հողերը հանկարծ հանձնվեն Ադրբեջանին և ընդվզում տեղի ունենա, սրա հետևանքով տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե՞ ոչ: Մեծ կասկածներ ունեմ, դժվարանում եմ այս հարցին լիարժեք պատասխան տալ»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավաքական Արևմուտքը, հիմք ունենալով սեփական շահը, շարունակում է սիրաշահել Հայաստանին՝ տրամադրելով նրան մի քանի միլիոն դրամաշնորհ և անսահման խոստումներ, Ռուսաստանը նախազգուշացնում է Հայաստանին նույն Արևմուտքի ձեռքում գործիք դառնալու մասին: «Այս հարցը պետք է շաղկապեմ ադրբեջանա-արցախյան հակամարտության հետ: Ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Հարավկովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող բոլոր խաղացողների համար, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի, թե Արցախում ովքեր կապրեն՝ հայերը, թուրքերը, թե մի երրորդ ազգի ներկայացուցիչներ: Բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի խառնված են խնդրի կարգավորման մեջ, սպասարկում են իրենց շահը: Այնպես չէ, որ գիշերը չեն քնում ու մեր՝ Հայաստանի, Արցախի մասին են մտածում: Ռուսաստան, Արևմուտք, ում ուզում եք դիտարկեք այս կոնտեքստում, յուրաքանչյուրի համար հետաքրքրությունն իր շահերի սպասարկումն է: Նման վարքագիծը համարում եմ նորմալ և բնական:

Ինչո՞ւ որևէ օտար պետություն պետք է մտածի մեր, Արցախի խնդրի մասին և այլն: Նրա շահը ո՞րն է: Արևմուտքի հիմնական խնդիրն է Հայաստանին սիրաշահելը: Ապրիլի հինգի հանդիպման ժամանակ ֆինանսական օժանդակությունների մասին խոստումներ տրվեցին, հայտարարություն ընդունվեց և այլն, ընդ որում՝ խիստ համեստ թվեր և գումարներ: Չեմ ակնարկում, թե գումարը մեծ պետք է լիներ, և մեզ գոհ զգայինք: Ամենևին: Ինչ գումար էլ, որ տան, դա չի կարող փոխհատուցում հանդիսանալ անգին Արցախի դիմաց, մեր հինգ հազար, իսկ ըստ օդում կախված տեղեկությունների՝ յոթ հազար զոհերի կյանքի դիմաց: Նման գումար չկա, ուզում է տրիլիոններով գումարներ տան, դա չի կարող փոխհատուցել այն կորուստը, որն ունեցել ենք, մի մասն անդառնալի, մյուսը՝ դառնալի: Հիմա հիմնական խնդիրը հետևյալն է. Արցախի խնդիրը մի ձևով, մի հնարքով լուծեն, որպեսզի անխոչընդոտ կերպով Ադրբեջանի հետ սպասարկեն իրենց նյութական ակնկալիքները, շահերը:

Մարտի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, աշխատանքային այցով գտնվելով Բաքվում, հարցազրույց տվեց «Ազերթաչ» լրատվական գործակալությանը՝ ասելով հետևյալը. «Մեզ համար կարևոր է Ադրբեջանի գազը: Հիմա էլ ողջունում եմ, որ աշխատանքներ են տարվում էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը տալու համար»: Սրանք են հավաքական Արևմուտքի ձգտումները, նպատակները, հետաքրքրություններն Ադրբեջանից: Մարդիկ դա չեն թաքցնում, ուղիղ ասում են: Ասվածի լույսի ներքո շատ հստակ ու պարզորոշ է դառնում, թե ինչ արժեք ունեն հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին:

Կարող եմ արձանագրել, որ դրանք որևէ արժեք չունեն, ուղղակի շղարշ են իրենց նյութական ակնկալիքները սպասարկելու կամ բավարարելու համար»,հավելում է մեր զրուցակիցը: Իսկ այն դիտարկմանը, թե Հայաստանը կարո՞ղ է հակամարտության նոր օջախ ու ճակատ դառնալ ընդդեմ Ռուսաստանի, քաղաքագետն արձագանքում է. «Դա քիչ հավանական եմ համարում: Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան, և ընդհանրապես, Ռուսաստանի ներկայությունը Հարավկովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ոչ թե տարիների կամ տասնամյակների պատմություն ունի, այլ հարյուրամյակների: Ռուսաստանն այստեղ շատ խոր արմատներ ունի՝ մշակութային, տնտեսական, ռազմական, քաղաքական և այլն: Շատ դժվար է այսպիսի մի տարածքը, որտեղ Ռուսաստանն ունի բազմաշերտ ներկայություն, դարձնել ընդդիմադիր գոտի Ռուսաստանի հանդեպ: Դա քիչ հավանական եմ համարում»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿա փակ ճանապարհ բեռնատարների համարԵրևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած
Ամենադիտված