Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մազերը ներկած» ՍԱՍ–ի աշխատակից Սիրանույշին հե՞տ են կանչել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Իսկ մինչ դատախազությունն ու ՀՔԾ–ն նորից ու նորից լսում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը ու չեն կողմնորոշվում՝ ինչ անել, «ՍԱՍ»–ում հաշվեհարդար են տեսնում ձայներ չբերած աշխատակիցներից: Մասնավորապես երեկվա «ՀԺ»–ից պարզ դարձավ, որ հայտնի ժողովի մասնակիցներից մեկը՝ Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշ Թումասյանը, այլևս չի աշխատում ՍԱՍ–ում: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով, ժողովը վարողն ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել–զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»: Սիրանուշ Թումասյանի մայրը՝ տիկին Արփենիկը, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը հիմա չի աշխատում, բայց առաջիկայում աշխատելու է ՍԱՍ գրուպում: «Ես չգիտեմ, հա, բայց ինքը իրանց հետ բացարձակ խնդիր չունի, խնդրում եմ մեզ այլևս չանհանգստացնեք»,– հայտարարեց Սիրանուշ Թումասյանի մայրը: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սիրանուշին հետ են կանչել մամուլի հրապարակումից հետո. «Չէ, չէ ուղղակի ինքը պետք ա միառժամանակ տանը մնար: Ես սկի չգիտեմ էլ ինչ հրապարակում ա: Ամեն ինչ նորմալ ա Սիրանուշի մոտ, ու ինքը խնդիր էլ չի ունեցել էնտեղ»: Հարցին, թե վերականգնվել է աշխատանքում, տիկին Արփենիկն ասաց. «Չի վերականգնվել: Ինքը ուրիշի փոխարեն ա աշխատել, մինչև էդ տվյալ անձը պետք ա գնար, հիմա ինքը նորից աշխատանք ունի»:

Հիշեցրինք, որ երեկ Սիրանուշն ասել էր, որ չի աշխատում այլևս ՍԱՍ–ում: «Խնդրում եմ ձեր հարցերով ուրիշներին դիմեք: Երեկ ի՞նչ կապ ունի ոնց ա ասել, ինքը աշխատանք ունեցել ա»,– ասաց մայրը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՍԱՍ–ից զանգել կանչել են, ասաց. «Չէ, իր հետ պայմանավորվածություն ունեցել են, որ մի ժամանակ տանը պիտի մնա, մինչև իր համար գործը կարգավորվի: Շատ գոհ ա եղել ինքը իրա ամբողջ տնօրինությունից: Ինքը էդտեղ միշտ էլ աշխատանք ունեցել ա, ուղղակի պատճառներ կար, որ տվյալ ժամանակ ինքը պետք ա տանը մնար, հետո նորից գնար աշխատանքի»: «ՍԱՍ գրուպի» աշխատակցի մայրը նաև տեղյակ չէ՝ իր աղջիկը պայմանագրո՞վ է աշխատում ՍԱՍ–ում, թե՝ ոչ. «Չգիտեմ: Հիմա ինքը աշխատանքի չի, բայց աշխատանքի լինելու է»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով դեպքին՝ ասաց. «Կարծում եմ, որ ՍԱՍ–ի ղեկավարությունը «հետևողական» է եղել և անկախ այն բանից, որ բացահայտվել է այդ ձայնագրությունը, պատժում է այն մարդկանց, ովքեր ձայն չեն բերել սեփականատիրոջը: Իսկ որ այդ աշխատակիցը կամ նրա մայրը խուսափում են ուղիղ պատասխաններ տալ, ուրեմն կամ ՍԱՍ–ից ասել են, որ չասեն, թե չէ ավելի վատ կլինի, կամ դեռևս հույսեր են փայփայում, որ կարող է հետ ընդունեն աշխատանքի` համատարած գործազրկության այս պայմաններում, և նրան մեղադրելը տեղին չէ»: Ըստ նրա՝ աշխատողի իրավունքը Հայաստանում գրեթե պաշտպանված չէ, պաշտպանված կլինի այն դեպքում, երբ աշխատողները համարձակություն ունենան և ստեղծեն արհմիություններ: Իրավաբան Արմինե Շումովիչը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ եթե գործատուն կարգ է խախտել և իրեն անհիմն աշխատանքից հեռացրել է, այդ դեպքում աշխատակիցը պետք է դիմի Առաջին ատյանի դատարան, որպեսզի գործատեղում իրեն վերականգնեն. «Ու հարկադիր պարապուրդի համար աշխատավարձը պետք է իրեն վճարվի: Դեպքերը շատ են, երբ դատարանը պարտադրում է, որ գործատուն վերականգնի ու կնքի աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ»: Ըստ իրավաբանի՝ նախկինում աշխատանքի տեսչությունը որոշ չափով աշխատակիցների իրավունքների հարցը լուծում էր, սակայն հիմա լուծարվել ու միացվել է նախարարությանը ու ավելի բարձիթողի վիճակում է այդ հարցը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում. «Փաստ»Ներդրումային վստահության կործանումը. ո՞րն է պատճառը. «Փաստ»Փաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»Էլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ» Ի՞նչ պայմանագրեր են կնքվել Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ. «Փաստ»Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ» Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ» Առանց ապացուցման՝ որակումներ ու գնահատականներ. ողջ հայ ժողովրդին ձերբակալել ու կալանավորել հազիվ թե ստացվի. «Փաստ»Հայաստանի ներսում տիրող իրավիճակը Երևանի ներքին գործն է. Դմիտրի Պեսկով Ջոնաթան Դեւիդը կտեղափոխվի «Յուվենտուս» Գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել. ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը Լավրով. Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվել Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար «Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան Վանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ Բագրատ Սրբազանին կկալանավորեն, նրա տրամադրությունը լավ էր, ձանձրանում էր ու հումորով վերաբերվում. ՓաստաբանԹռչունների 500 տեսակ կարող է անհետանալ Երկրի երեսից «Սրբազան պայքար»-ը հրապարակել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկերՍպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում (տեսանյութ)Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. նախարար Բագրատ Սրբազանին և նրա աջակիցներին տեղափոխում են դատարանՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնական Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»Իրանում ձերբակալել են 700 մարդու՝ Իսրայելի հետ համագործակցության կասկածանքով. Fars Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբանԱլաշկերտը հրաժեշտ է տվել 24 ֆուտբոլիստի Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում ենԻսրայելը երկու ԱԹՍ է որսացել Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրը
Ամենադիտված