Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն «Փաշինյանը Հայաստանի համար այլ կերպար է բացահայտել» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե կա հանրապետության երկու կերպար՝ իրական և պատմական, ավելին, նրանք սպառնում են միմյանց։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի կարծիքով, Փաշինյանի կողմից առաջ քաշված երկու Հայաստանի գաղափարը չի վայելում ժողովրդականություն հասարակության մեջ։ «Նա դա խթանում է, որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները Ադրբեջանին։ Իբր առանց դրա հնարավոր չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Սակայն պարադոքսն այն է, որ նույնիսկ Փաշինյանն է ընդունում, որ Բաքվի պայմանների կատարումը չի երաշխավորում անվտանգությունը։ Միաժամանակ բոլորը հասկանում են, որ Տավուշի մարզի չորս գյուղի հանձնումն, անշուշտ, կոչնչացնի հայկական պաշտպանական գծի ամենաամրացված հատվածը։ Վտանգի տակ են լինելու նաև Հայաստանը Վրաստանի հետ կապող հաղորդակցությունները»,- ng.ru-ին ասել է փորձագետը։ Իր հերթին քաղաքագետ Միքայել Զոլ յանը նշել է, որ Փաշինյանի հնչեցրած հայեցակարգը նոր չէ, և չի կարելի ասել, թե նա է դրա հեղինակը։ «Այդ թեմայի շուրջ քննարկումներ տեղի ունեցան 1980-1990-ականների վերջին: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելնում էր նրանից, որ անհրաժեշտ է պրագմատիկ հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Սակայն 1998 թվականին դա բերեց նրա հրաժարականին։ Արդյունքում սկզբում իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հետո նրա հաջորդը՝ Սերժ Սարգսյանը։ Նրանք հավատարիմ են եղել հենց այն հայեցակարգին, որը հիմա քննադատում է Փաշինյանը»,ասել է Զոլ յանը ng.ru-ի հետ զրույցում։

Փորձագետի խոսքով, 2020 թվականի պատերազմից հետո հայ հասարակությունը սկսեց շատ բաներ վերանայել։ Մասնավորապես, ոմանք որոշեցին, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վերջին 20 տարվա ընթացքում, երբ հանրապետությունը հակադրվում էր Ադրբեջանին ու Թուրքիային և ամբողջովին ապավինում էր Ռուսաստանի պաշտպանությանը, հանգեցրեց աղետի։ Դրանում նրանց ավելի են համոզել վերջին իրադարձությունները։ «Դժվար է ասել, թե որքանով է ընդունելի Փաշինյանի դիրքորոշումը, քանի որ սոցիոլոգիական ուսումնասիրություններ այդ թեմայով չեն եղել։ Բայց նաև չկա կրիտիկական զանգված, որը դեմ կլինի այդ հայեցակարգին։ Մի կողմից՝ չի կարելի ասել, թե այդ ամենը մարդկանց մոտ մեծ ոգևորություն է առաջացնում, չէ՞ որ թեման բավականին ցավոտ է։ Մյուս կողմից՝ կա ըմբռնում, որ այդ մոտեցումն այլընտրանք չունի։ Փաշինյանին պոպուլիստական դիրքերից քննադատող ընդդիմադիրները ոչինչ չեն կարող փոխել: Միգուցե, եթե վաղը տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը փոխվի, նրանց գաղափարները կրկին ընդունելի դառնան, բայց այսօր այդպես չէ։ Հայերը գիտեն, որ նոր պատերազմն իրենց համար աղետ է լինելու, ուստի պետք է փոխզիջում փնտրել հարևանների հետ»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևս
Ամենադիտված