Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ օրերս դեռ նոր-նոր հրապարակվել էր «Ֆրիդոմ հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության բացասական զեկույցը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ, դեռ չէին արձանագրվել մարդու իրավունքների կոպտագույն, աղաղակող ոտնահարումների վերջին դեպքերը: Առաջինն, ինչ նորմալ մարդու մտքով անցնում է, այն է, որ ԱՄՆ-ի, այս դեպքում կարելի է ասել՝ Արևմուտքի նման գնահատականից «վատացած», Փաշինյանն ու նրա ՔՊ-ն որոշել են է՛լ ավելի խայտառակ խախտումներ անել: Փաշինյանն ու ՔՊ-ն երևի մտածում են այս տարբերակով. «Ախ, էդպե՜ս, ժողովրդավարության հետընթա՜ց, դե, հետընթացը հիմի դուք տեսեք...»:

Բայց փորձենք, այնուամենայնիվ, հնարավորինս հանգամանորեն ու ըստ «դարակների» դիտարկել այս խնդիրը: Նախ՝ ի՞նչ է ասել «Ֆրիդոմ հաուսը»: Մասնավորապես ասել, ավելի ճիշտ՝ «անցումային երկրների մասին» իր զեկույցում արձանագրել է. «Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»:

Հարկավ, կան այլ մանրամասնություններ, որոնք արդեն մի քանի օր է, ինչ հանրությանը ներկայացվել են, այդ թվում՝ մեր թերթի կողմից, հնչել են մեկնաբանություններ, գնահատականներ: Սակայն այդ շարքում ամենից հատկանշականը Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի հայտարարությունն է, թե՝ «Ֆրիդոմ հաուսը» չպիտի որոշի՝ մենք ժողովրդավարական ենք, թե չէ... Այստեղ կրկնակի նրբերանգ կա: Առաջինը՝ նման հայտարարությամբ, իսկ ավելի ճիշտ՝ մուննաթով հրապարակավ հանդես է գալիս ոչ թե նախկինում նույն Փաշինյանի սիրելի ֆրազներից մեկով ասած՝ «քրեաօլիգարխիկ ռեժիմի», այլ իրենց իշխանավարմամբ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած «թավշյա» ՔՊ-ի ներկայացուցիչը: Մյուս նրբերանգն այն է, որ նման հայտարարություն անող կարկառունը հանրությանը հայտնի է դարձել նույնպես հրապարակավ հնչեցրած՝ «ականջ կտրելու», «լեզու պոկելու» (կամ ականջ պոկելու և լեզու կտրելու) սպառնալիքներով:

Չհաշված՝ նույն անձի՝ դեռ երկու տարի առաջվա գովերգումները առ «Ֆրիդոմ հաուս»: Դե, իհարկե, ախր, ո՞վ է, փաշինյանական տարբերակով ասած՝ «ո՜ւմ դռան շունն է» ԱՄՆ պետական ֆինանսավորմամբ գործող հանրահայտ «Ֆրիդոմ հաուսը», որ ելնի ու ժողովրդավարության աշխարհի չեմպիոն Նիկոլ Փաշինյանին ասի, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել: Միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է իրավասու որոշել՝ Հայաստանն իր պաշտոնավարման օրոք ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարական է, «Ֆրիդոմ հաուսը» կամ թեկուզ հենց ԱՄՆ Պետդեպը քանի՞ գլխանի են, որ հակաճառեն: Ասե՞լ է Փաշինյանը, որ Հայաստանն իր օրոք «ժողովրդավարության բաստիոն է», ուրեմն՝ վե՛րջ, բաստիոն է:

Բայց, դատելով ամենից, առաջին հերթին՝ նշված խայտառակ գնահատականներով զեկույցից, Արևմուտքում այլևս չեն կարող և չեն ուզում թաքցնել, որ «ժողովրդավարության բաստիոնում» վերջնականապես եկել է բուն ժողովրդավարության «բաստա՛ն» (վերջը):

Երկրորդը: «Ֆրիդոմ հաուսի» զեկույցին փաշինյանականների նյարդային արձագանքները ցույց են տալիս, որ քպականները հիստերիայի մեջ են ընկել այն իրողությունից, որ հենց արևմտյան հանրահայտ, նաև՝ «միջազգային հանրության» համար հեղինակավորի համարում ունեցող կազմակերպությունն է նման գնահատականներ տալիս: Այսինքն, ՔՊ-ի՝ իր առաջնորդ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական վայրագ ռեպրեսիաները, ոստիկանական բռնաճնշումները, քաղաքական ու «սովորական» կոռուպցիան, ամենաթողությունը, մարդու իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ Փաշինյանին կրծքով ու ամեն ինչով պաշտպանող Արևմուտքը այլևս անկարող է լռել:

Երրորդը: Այստեղ հատուկ կցանկանայինք ընդգծել, որ դա դեռ այն դեպքում, երբ «Ֆրիդոմ հաուսը» բավականին մեղմ մոտեցում է ցուցաբերել Փաշինյանին ու նրա իշխանավարմանը: Մասնավորապես թեթևակի «աչք են փակել» բազմաթիվ աղաղակող իրողությունների, Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայության վրա: Դեռ որքան բան չեն նկատել կամ չնկատելու են տվել, որքան բանի մասին լռել է նույն «Ֆրիդոմ հաուսը»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ոչնչացնող, այլ ոչ թե բացասական գնահատական կհնչեր ԱՄՆ-ից ու... աշխարհով մեկ, եթե այդ կազմակերպությունը լիարժեք անաչառությամբ զեկույց կազմեր: Այդ դեպքում Հայաստանի զեկուցային միավորը հաստատ կհասներ Փաշինյանի սիրած «զրո» նիշին, դեռ մի քանի մինուսային կետ էլ ցած կիջներ:

Չորրորդը: Այս ամենի մեջ, բնականաբար, կա նաև որոշակի քաղաքական բաղադրիչ: Համենայն դեպս, կան ու հնչել են նման ենթադրություններ, որ Փաշինյանին այդ կերպ փորձում են ճնշել, քանի որ նա այն էնտուզիազմով չի կատարում Արևմուտքի պահանջները, ինչ կցանկանային Վաշինգտոնում կամ Բրյուսելում: Որոշակի տրամաբանություն կա դրանում, բայց դրա մասին թող քաղաքագետները բանավիճեն: Մենք ավելի շուտ ու ավելի շատ ուշադրություն ենք հրավիրում «Ֆրիդոմ հաուսի» զեկույցի հրապարակմանն անմիջապես հաջորդած խայտառակագույն զարգացումների վրա: Դեռ այդ զեկույցին վերաբերող արձագանքները չէին մարել, երբ հայտնի դարձավ Նարեկ Մալ յանի նկատմամբ կայացված ակնհայտորեն քաղաքական բնույթի դատավճռի մասին: Հայտնի դարձավ ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը մերժելու մասին: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Փաշինյանի ռեժիմը ցանկապատի վրա «Ստոպ Նիկոլ» գրելու համար ոստիկանական բերման ենթարկեց Վահագն Չախալ յանին, ըստ որում, «գործողությունը» ղեկավարող ոստիկանը բերանից թռցրեց, որ «քաղաքական բան է», դրա համար են բերման ենթարկում: Դրանից քիչ անց թռուցիկներ փակցնելու համար ոստիկանությունը ձերբակալեց «Անտիֆեյքի» երկու աշխատակցի: Սակայն երևի դա էլ քիչ թվաց հակաժողովրդավարական իշխանությանը, և արձանագրվեց 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի հետ կապված խայտառակից էլ խայտառակ, անմարդկային, եթե չասվի՝ մարդատյաց միջադեպը. իշխանական պատգամավորին կոշտ բնորոշում տալու համար ձերբակալված մարդուն, որը այդ պահին գտնվում էր ոստիկանական հսկողության ու, իբրև թե, պաշտպանության ներքո, նրան տեղափոխող ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում գործնականում հանձնել են իրենց հանցակիցների գազանաբարո հարձակմանը, եթե չասենք հոշոտմանը:

Ամենից կարևորը. ոչ մի «Ֆրիդոմ հաուս» կամ իրավապաշտպան կազմակերպության զեկույց Հայաստանը չի ձերբազատելու ոստիկանական բռնատիրության ճիրաններից: Դա պետք է անենք ինքներս, որպես հասարակություն, որպես մարդկային ու ազգային նկարագիրը պահպանած մարդիկ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է
Ամենադիտված