Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Անցյալ տարվա հունվարին ՀՀ կառավարությունը կոտրեց բոլոր անտուն քաղաքացիների դիմադրությունը, խեղճ ու դժբախտ մարդկանց՝ հաշմանդամների, զոհված զինծառայողների մայրերի, տուն-տեղը կորցրած ազատամարտիկների, որոնք ապաստանել էին ՊՆ նախկին վարչական շենքում եւ մի կերպ գոյություն էին քարշ տալիս։ Ապա վռնդեց նրանց տարածքից, քանդեց նրանց վրանային քաղաքը ու հիմա` 2 օր առաջ էլ, բարեհաջող պայթեցրեց շենքը։

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի հունվարին այստեղ ապաստանել էին հարյուրավոր ընտանիքներ։ Կային պատերազմի մասնակիցներ, կամավորականներ, դիրքապահներ, զոհվածների ու ազատամարտիկների ընտանիքներ, որոնք այն բանից հետո, երբ շենքն անտերության էր մատնվել, եւ անգամ պահակներն էին ազատվել աշխատանքից, ընդունել էին այն։ Նրանք անգամ ունեին ընդունման-հանձնման փաստաթուղթ։ Ո՞ւր են հիմա այս մարդիկ, որտե՞ղ են թափառում, ո՞ղջ են արդյոք՝ հայտնի չէ։

Տխուր ու միաժամանակ խորհրդանշական տեսարան ստացվեց։ Հայոց զինուժի փառքը մարմնավորող շինությունը թղթե տնակի նման երկու վայրկյանում փոշիացրին՝ թողնելով ափսոսանքի դառնահամը։ Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող այս շենքը` իր հսկա տարածքով, կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։ Պաշտպանության նախարարությունն այն ժամանակ հայտարարում էր, որ շենքի վրա պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում, եւ եթե այն օտարվի, ապա հնարավոր կլինի տնտեսել դրանք եւ շենքի վաճառքից գոյացած գումարներն օգտագործել պաշտպանական խնդիրների լուծման համար։ Բայց կառավարությունը չկարողացավ անգամ տարածքը վաճառել՝ նախընտրելով այն նվիրել ՊԵԿ-ին, որն էլ այդտեղ պետք է մինչեւ 2027 թվականի ավարտը վարչական շենք կառուցի՝ ԱՏԳ կենտրոն, մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցելու համար։

ՊՆ մեր աղբյուրները պնդում են՝ շենքը վաղուց է դրված եղել վաճառքի։ «Շենքը 15 տարի շարունակ դրված է եղել վաճառքի, եւ ոչ ոք չէր առնում։ Բացի դա, որքան տեղյակ եմ, այն ժամանակ, երբ ընտանիքներ էին այնտեղ մտել` ապրում, հանձնարարել էին, որ գնան տեսնեն, ու գնացել էին, հետազոտել էին, իմացել էին, որ շենքը վթարային է, վատ վիճակում է»,- ասաց մեր աղբյուրը։

Ինչ խոսք, քանդելու հարցում այս իշխանությունները մասնագիտացել են։ Ինչքա՜ն անտուն մարդիկ կարող էին ապրել այս շենքում, Արցախից եկած ինչքա՜ն ընտանիքներ, որոնք տեղ չունեն մնալու։ Կարելի՞ էր այն վերանորոգել կամ գոնե փորձել ուսումնասիրություններ կատարել, հասկանալ, թե ինչ գումար կպահանջվի շենքը նորոգելու, ամրացնելու համար։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինի
Ամենադիտված