Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անհարմար եւ աբսուրդային իրավիճակում է հայտնվել։ Նրան ենթակա հիմնարկը վարչական դատարան է դիմել եւ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հրամաններից մեկը։ Տեղեկությունը զետեղված է «Դատալեքսում»։ Այդ հրամանով առանց կազմակերպության հետ քննարկելու, նախարար Ավանեսյանը փոխել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակը եւ կենտրոնի պետի տեղակալի հաստիք սահմանել` առանց այս կառույցի հետ քննարկելու, իսկ սա «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ դատաբժշկական կենտրոնի կանոնադրության կոպիտ խախտում է։ Հաստիքացուցակը սեփական նախաձեռնությամբ փոփոխելով ու ավելացնելով փոխտնօրենի հաստիք՝ նախարարը միջամտել է ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարմանը, որը տնօրենի բացարձակ իրավունքն է՝ համաձայն ՊՈԱԿ-ի կանոնադրության: Հայցադիմումը դատարանը ստացել է ապրիլի 15-ին։

Հիշեցնենք․ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը փետրվարի 16-ին ձերբակալվեց, ապա մեղադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Կենտրոնն այս պահին ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գեւորգյանը։ Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ Մհեր Բիշարյանը ներկուլիսային ինտրիգների զոհ է, որոնց նպատակը նրան մեկուսացնելն ու դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում յուրայիններին նշանակելն էր։ Փետրվարին լուր տարածվեց, որ նախարարն իմպերատիվ կարգով փոխում է այս հիմնարկի հաստիքացուցակը, պետի տեղակալ է նշանակում, որն էլ հետագայում պետք է նշանակվի Բիշարյանի պաշտոնում։ 

«Այսինքն՝ որ ինչ ուզեն, անեն, հաստիքացանկ փոխեն, իրենց մարդկանց բերեն-դնեն, հետո տեսնեն, թե որտեղ ինչ «պլյուս-մինուս» են անում, ջրծաղիկն ալերգիա գրեն, ալերգիան՝ եսիմինչ»,- ասում է ներքին անցուդարձից տեղյակ անձը։ Փետրվարի կեսերին մի պահ լուրեր տարածվեցին, որ Անահիտ Ավանեսյանը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենի տեղակալ է նշանակելու Բժշկական համալսարանի դասախոս, մասնագիտությամբ իրավաբան, Առողջապահության ինստիտուտի նախկին աշխատակից Մարտին Ալեքսանյանին, սակայն դա տեղի չունեցավ։ Հավանաբար տեսնելով, որ կենտրոնի մասնագետները, մասնավորապես, տնօրենի պաշտոնակատար, դատաբժիշկ Շավարշ Գեւորգյանը դիմադրում են, նախարարը հրաժարվեց իր մտադրությունից, եւ Մարտին Ալեքսանյանի նշանակման հարցը սառեցվեց։ 

Մարտին Ալեքսանյանը չցանկացավ մեկնաբանել իր անվան շուրջ տարածվող լուրերը։ Ճի՞շտ է, որ Ձեզ պատրաստվում են նշանակել դատաբժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ։ «Այդ մասով չեմ կարող մեկնաբանություն տալ, լավ կլինի՝ լիազոր մարմնին հարցնեք։ Քանի դեռ դա խոսակցություն է, ճիշտ չի լինի, որ ես մեկնաբանություն տամ, ոչ պրոֆեսիոնալ կլինի»։ Ասաց նաեւ, որ տեղյակ չէ դատական գործընթացից ու ներկայում նախարարության հետ առնչություն չունի։ Լիազոր մարմնից մեր զանգերին չպատասխանեցին։ Նրանց պատասխանին կսպասենք։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն «Սյունիքը կորցնելու սպառնալիքն իրական է. ռազմական թղթակից Կոտենոկը գնահատել է, թե ինչպես կազդեն Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունները Հայաստանի վրա» Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքը«Ադրբեջանն ու Հայաստանը միավորվում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ պայքարում» Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըԴիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է, գողոնը՝ ևսՌուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ Սրբազան Արտակարգ դեպք՝ Արարատում, 15-ամյա տղաների միջև վիճաբանությանը միջամտել են հայրերն ու եղբայրը, վիրավnր կաՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովՊետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Իրանում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի մոտակայքում, երկրաշարժ է տեղի ունեցելՀաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասին
Ամենադիտված