Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ԱԳՆ-ն անպատվել է Իլհամ Ալիևին և haqqin.az-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՌԴ ԱԳՆ-ն բավական կոպիտ պատասխան է տվել ադրբեջանական haqqin.az կայքում ապրիլի 16-ին Էյնուլա Ֆաթուլաևի հեղինակած և հրապարակած «Բայց Ասկերովի համար Ադրբեջանի նախագահը խնդրել էր Ռուսաստանին » հոդվածին,որտեղ haqqin.az-ի գլխավոր խմբագիրը մեղադրել էր ՌԴ ԱԳՆ-ին,որ վերջինս մեծ ուշադրություն է դարձնում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և անտեսում է ՌԴ քաղաքացի,2014 թ-ի հուլիսին Արցախում դիվերսիաներ և մարդասպանություններ կատարած ահաբեկիչ Դիլգամ Ասկերովի գործին...Հոդվածագիրը,ով համարվում է Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական մամլո խոսնակներից մեկը, բավական պարզ ակնարկում էր Լապշինի գինը...Այսինքն,եթե ՌԴ-ում ուզում են տեսնել Լապշինին ազատության մեջ,ապա Մոսկվան պետք է օգտագործի իր հնարավորությունները և ազատի ահաբեկիչ Ասկերովին արցախյան բանտից...Հոդվածից պարզ դարձավ նաև այս թատերական ներկայացման մեջ ներգրավված բոլոր դերակատարների՝Բելառուսի,Իսրայելի,Ուկրաինայի դերերը,ինչպես նաև սցենարի հեղինակ Իլհամ բաբայի կողմից ՌԴ-ին վերագրված դերակատարությունը...
Ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Կոժինը բավական ոչ դիվանագիտական և կոպիտ պատասխանել է haqqin.az-ին և նրա հովանավորին՝Իլհամ Ալիևին...
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան տեղեկացնում է ազերիական ԶԼՄ-ներին,որ նրանք պաշտպանում են իրենց բոլոր քաղաքցիների իրավունքները այլ երկրներում...«Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին այն շրջաններից է,որտեղ այցելելը խորհուրդ չի տրվում...Դրա վերաբերյալ առաջարկը տեղադրված է մեր նախարարության կայքի հյուպատոսական պորտալում...Միևնույն ժամանակ մենք սկզբունքորեն դեմ ենք,որ այդ տարածքները այցելող անհատ քաղաքցիներին և լրագրողներին քրեական պատասխանատվության ենթարկվեն...»,-ասվում է Կոժինի պատասխանի նախաբանում...
«Ինչ վերաբերվում է կոնկրետ Դիլգամ Ասկերովի գործին,ապա պետք է խոստովանենք,որ նա անտեսել է ԱԳՆ-ի այդ խորհուրը...

Քանի որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարող վերահսկել իրենց քաղաքացիների շարժունակությունը երկրի տարածքից դուրս, այդ պատճառով մեզ համար այս պատմության մեջ կան «սպիտակ կետեր»...Այսպես,մենք հաստատ չգիտենք,արդյոք Բաքվում տեղյակ են եղել ՌԴ քաղաքցու հակամարտության գոտի այցելելու մասին...Սակայն փաստն այն է, որ Դիլգամ Ասկերոեվին Լեռնային Ղարաբաղում ձերբակալելուց հետո,հենց ադրբեջանական իշխանություններն են մեզ փոխանցել նրա ռուսաստանյան անձնագրի պատճենը... Նմանապես, ես չեմ կարող հաստատ պնդել,որ Ասկերովին չեն խրախուսել,որ խախտի մեր ԱԳՆ-ի խորհուրդը...Այդ ինչպե՞ս նա կարողացավ անցնել շատ լավ պաշտպանված շփման գիծը...»,-ասված է նամակի երկրորդ մասում...Այս մասում ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Բաքվին ՌԴ քաղաքցուն սեփական շահերի համար հանցանք գործելու դրդման մեջ...

Պաշտոնական Մոսկվան ոչ միայն չի կասկածում դրանում,այլև մեղադրում է Ալիևի վարչակազմին հանցագործություն կատարած անձի ՌԴ քաղաքացիությունը միտումնավոր օգտագործելու համար,որ Բաքվի պատվերով հանցանք գործող ՌԴ քաղաքցու խնդիրները բարդվի Մոսկվայի վրա...

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզ հասկացրել է,որ առանց պաշտոնական Բաքվի օգնության Ասկերովը չէր կարող անցնել արցախա-ազերիական բանակների շփման գիծը...

Այսինքն՝ՌԴ քաղաքցի Ասկերովն ադրբեջանական գործակալ է՝դիվերսանտ,ով Ալիևի պատվերով հանցագործություններ է գործել Արցախում...ՌԴ ԱԳՆ-ն իր այս պատասխանով հասկացրել է Ալիևին,որ իր խորամանկություններն իրեն պահի և չփորձի ուրիշի ձեռքերով,այսինքն՝ ՌԴ-ի, շագանակ հանել կրակից...

ՌԴ իշխանությունները հասկացրել են ապշերոնյան պրիմիտիվ սուլթանին,որ նրա և իր մյուս գործընկերների ոչ պակաս վատ բեմադրված «Լապշինը՝ ձեզ,Ասկերովը՝մեզ »տրագիկոմեդիան բացահայտված է...Կոժինի պատասխանից պարզ է դառնում,որ Մոսկվայում չեն կասկածում,որ Ասկերովը հանցագործ է,քանի որ այցելել է մի այնպիսի «տարածք»՝Արցախ ,որն Ասկերովի հայրենակիցների՝ադրբեջանցիների կողմից դիտվում է որպես թշնամական...

Իսկ պատասխանի վերջում Կոժինը խորհուրդ է տալիս ալիևյան կայքին,որ եթե վերջինս իրականում անհանգստացած է Ասկերովի ճակատագրով,ապա պետք է վերջ տա այդ գործի շուրջ բարձրացված քարոզչական աղմուկին...

Այստեղ արդեն մենք՝ՀՀ քաղաքցիներս և սփյուռքահայությունը պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք Ասկերովի գործը,որ հանկարծ Մոսկվան չփորձի իր քաղաքացուն,ով Բաքվի պատվերով անչափահասի և կնոջ է սպանել Արցախ անօրինական մուտք գործելիս,հանկարծ չփորձի «մեղմացնել »դրա պատիծը...

Դե ի՜նչ...Ալիևը ստացավ այն պատասխանն ինչը և սպասելի էր...Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ թե պատասխանեց,այլ անպատվեց haqqin.az-ին և նրա հովանավորին...Մոսկվայից Ալիևին հասկացրեցին,որ նա այն ստրատեգը չէ,ինչ ներկայանում է...
Գյումրեցիները այստեղ կասեին.«Եկել է սատանի մայլեն,քյանդրբազ է խաղում...»:

Գագիկ Համբարյան

Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ»Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ» Իմպիչմենտի գործընթացն օդից կախված է․«Հրապարակ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ»Իշխանության մեջ կան մարդիկ, որ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ կակտիվացնեն հակաքարոզը. «Ժողովուրդ» ՔԿ պաշտոնյան դատի է տվել եղբորը․ «Հրապարակ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թիմը՝ իմպիչմենտի և Եկեղեցու արանքում․ «Ժողովուրդ» Եկեղեցականները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ»‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել
Ամենադիտված