Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ոչ թե արևմտյան երկրներն են ավերվում ու մեծ կորուստներ ունենում, այլ միայն Ուկրաինան։ Պատահական չէ, որ Արևմտյան ռազմաքաղաքական բլոկի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք մտադիր չեն զորքեր ուղարկել Ուկրաինա կամ անմիջականորեն մասնակցել կոնֆլիկտին. դիմադրության գործն ուկրաինացիների վրա է։ Այսինքն, իրենք միայն «փող տվողն» են: Իսկ մինչ Ուկրաինան ավերակների է վերածվում, Կիևի միջոցով Արևմուտքը ձգտում է իր աշխարհաքաղաքական հարցերը լուծել, այն է՝ թուլացնել Ռուսաստանին ու սահմանափակել Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին։ Բայց վերջին շրջանում Ռուսաստանի առաջխաղացումը ուկրաինական ճակատում սկսել է մեծապես անհանգստացնել Արևմուտքին։

Պատահական չէ, որ երկարատև ձգձգումից հետո ԱՄՆ-ի Սենատը վերջապես ընդունեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրինագիծը, որի համաձայն, 61 մլրդ աջակցության փաթեթ է տրամադրվելու այդ երկրին։ Չնայած տարբեր քաղաքական գործիչներ ընդգծում են, որ այդ օգնությունը հնարավորություն կտա Ուկրաինային հաղթանակ տանել, այնուամենայնիվ, մասնագետները վերապահումով են մոտենում այս տեսակետին՝ նշելով, որ օգնությունը բավարար չէ մեծ բեկում մտցնելու հարցում և ընդամենը երկարաձգելու է պատերազմը։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքն անհանգստացած է, որ մի շարք երկրներ օգնում են Ռուսաստանին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Չինաստանին, որն, ըստ արևմտյան փորձագետների, երկակի նշանակության տեխնոլոգիաներ, տեխնիկա ու անհրաժեշտ բաղադրամասեր է տրամադրում Ռուսաստանին, որոնք ռուսական կողմը կարող է օգտագործել նաև ռազմական նպատակներով։

Դրա համար էլ օրերս Չինաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ըստ նրա, Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին թույլ է տալիս վերականգնել պաշտպանական-արդյունաբերական բազան։ Ընդ որում, խոսվում է այն մասին, որ եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը։ Բլինքենն անգամ Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար։ Ու այս ֆոնին ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական որոշ բանկերի անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից։ Արևմուտքը որոշ ճնշումներ է գործադրում նաև այլ երկրների նկատմամբ, որոնք մեծ չափերով էներգակիրներ են գնում Ռուսաստանից։

Օրինակ՝ նման ճնշումների տակ է հայտնվել Հնդկաստանը, որը Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին էապես ավելացրել է մատակարարումները Ռուսաստանից։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների արդյունքում էապես տուժել են այն եվրոպական երկրները, որոնք համեմատաբար էժան գազ էին ներկրում Ռուսաստանից։ Օրինակ՝ գերմանական արդյունաբերությունը լուրջ վնասներ է կրում Ռուսաստանից գազի մատակարարումների սահմանափակման արդյունքում։ Այս ամենին զուգահեռ պատժամիջոցների շրջանցման սխեմաներ են գործի դրվում։ Ի մասնավորի, ռուսական ծագման հեղուկ գազը կարող է հայտնվել այլ երկրում, ապա այդ երկրի կողմից վերավաճառվել Եվրոպայում։ Տվյալներ կան նաև այն մասին, որ ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ վաճառվում է Եվրոպայում։

Բայց նույնիսկ այս պայմաններում, երբ Եվրոպան, որը տարբեր առիթներով դասեր է տալիս այլ երկրների՝ Ռուսաստանից մատակարարումները սահմանափակելու վերաբերյալ, որոշակի չափով գազ դեռևս շարունակում է ներկրել Ռուսաստանից, այդ թվում՝ նաև Ուկրաինայի տարածքով։ Իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս թույլատրել է գործարքներ իրականացնել ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ-ի, Կենտրոնական բանկի, Սբերբանկի և Ալֆա բանկի հետ էներգետիկ ոլորտում հաշվարկների համար։ Այս ամենի հետ մեկտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ը շարունակում են Ռուսաստանից մեծ քանակությամբ միջուկային վառելիք գնել։ Եթե խոշոր ներդրումների արդյունքում ԱՄՆ-ը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարումների հարցում, ապա իրավիճակը բարդ է հատկապես Եվրոպայի համար։

Պատահական չէ, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարում է, թե ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասական հետևանքներ կունենա և կարող է միջուկային ոլորտը փակուղի տանել Եվրոպայի շատ երկրներում: Նկատենք, որ ԵՄ-ում գրեթե երկու տարի է, ինչ ռուսական ատոմային ոլորտի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչեր են հնչում, սակայն այդ պատժամիջոցներն այդպես էլ չեն հաստատվում, քանի որ պատժամիջոցների գաղափարին չեն աջակցում եվրոպական մի շարք երկրներ, որոնք միջուկային էներգետիկա են օգտագործում։ Փաստացի ստացվում է, որ երբ խոսքը սեփական էներգետիկ անվտանգության ու շահերի մասին է, Արևմուտքը բավական հետևողական է ու հարկ եղած դեպքում կարող է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց Արևմուտքին ավելի քիչ է հետաքրքրում այն, որ Ուկրաինան ուղղակի ավերակների է վերածվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափ50 կործանիչ հարձակվել է Թեհրանում միջուկային ծրագրի օբյեկտների վրա Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԹրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Հորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանը
Ամենադիտված