Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի հերթական «փախուստը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ապրիլի 25-ին հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, նրան է փոխանցել Հնդկաստան այցելելու հրավերը, որ Սարգսյանին ուղղել է Հնդկաստանի նախագահը: Պրանաբ Մուքերջին Սերժ Սարգսյանին հրավիրել է Հնդկաստան երկկողմ օրակարգի հարցեր և փոխգործակցության հեռանկարներ քննարկելու համար: Այդպիսով, մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը Սերժ Սարգսյանը կհասցնի լինել նաև Հնդկաստանում:

Իր նախագահական պաշտոնավարման մոտ տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը բավականին շրջագայեց, այցեր կատարեց տարբեր երկրներ՝ էկզոտիկայից մինչև աշխարհաքաղաքական կենտրոններ: Թե ինչ շահեց այդ ամենից Հայաստանը, պարզ չէ: Պարզ է միայն, որ ինչքան ավելանում էին Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, այդքան նվազում էին Հայաստանի տնտեսության մեջ կատարվող արտաքին ներդրումները, նվազում էին տնտեսական ցուցանիշները, ավելանում էր աղքատությունն ու արտագաղթը, զուգահեռաբար աճում էին Հայաստանի անվտանգության ռիսկերը:

Տրամաբանությունը հուշում է, որ օտարերկրյա այցերը պետք է ունենային Հայաստանի տնտեսական գործընկերների և դաշնակիցների շարքերը համալրելու նպատակ: Սակայն, ինչպես Ապրիլյան պատերազմին անուղղակիորեն խոստովանեց նաև Սերժ Սարգսյանը, Հայաստանն ըստ էության մնաց առանց իրական դաշնակիցների: Ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդել Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, որոնք, ընդ որում, ի տարբերություն իր նախորդների, եղել են անհամեմատ բավականին առատ: Նշանակում է, որ կամ Սերժ Սարգսյանի այցերը եղել են խիստ անարդյունավետ և որևէ կերպ չեն արդարացրել սպասումները, Սերժ Սարգսյանին չի հաջողվել ոչինչ՝ բացի անձնագրում ևս մի կնիք ավելացնելը, կամ Սերժ Սարգսյանը բացարձակապես չի ունեցել Հայաստանի համար որևէ տնտեսական, քաղաքական, անվտանգության հետ կապված որևէ բան ավելացնելը և նրա արտասահմանյան ուղևորություններն ունեցել են միայն մեկ նպատակ՝ ներքին քարոզչական շրջանառություն, կամ առավելագույնը մեկ այլ նպատակ՝ զուտ անձնական-խմբակային տնտեսական շահերի սպասարկում:

Այլ կերպ, մեղմ ասած դժվար է բացատրել, թե ինչու Սարգսյանի որևէ արտասահմանյան այցելություն այդպես էլ չի ունեցել Հայաստանի համար որևէ նշանակալի, շոշափելի դրսևորում: Դրանց ընթացքում հնչեղ հայտարարություններ են արվել ներդրումային հեռանկարների, գործակցության այլ ուղղությունների մասին, սակայն Հայաստանի տնտեսա-քաղաքական իրականությունը արտահայտում է լիովին հակառակ մի պատկեր: Իսկ խնդիրն այն է, որ Հայաստանում շոշափելի փոփոխության հասնելու համար Սերժ Սարգսյանից պահանջվող քայլերը արտերկրում չէին, այլ Հայաստանում: Հայաստանում էին համակարգային բարեփոխումների, տնտեսական միջավայրի գրավչության և այլ կարևոր բաղադրիչների ձևավորման համար անհրաժեշտ քայլերը, որ պահանջվում էին Սերժ Սարգսյանից, և որի հանձնառությունը նա ստանձնում էր իր հրապարակային ելույթներում: Սերժ Սարգսյանն ըստ էության «փախչում» էր այդ ամենից արտասահման և առաջիկայում «փախուստի» հերթական ուղղություններից մեկը կլինի նաև Հնդկաստանը:

Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ»
Ամենադիտված