Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեկշաբաթյա հարաբերական անդորրից հետո Տավուշի մարզի Կիրանց գյուղը երեկ կրկին ալեկոծվեց, կեսօրից հետո բնակիչները փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ ի նշան բողոքի նախորդ օրը հրապարակված սահմանազատման: Բանն այն է, որ սահմանազատման համար նախատեսված վերջնաժամկետի օրը՝ մայիսի 15-ի կեսգիշերին, Հայաստանի կառավարությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ Տավուշի հայտնի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ավարտված է, կողմերը ստորագրել են արձանագրություն։ Ըստ հաղորդագրության՝ սահմանազատումն իրականացվել է ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1976 թվականի քարտեզներով: Տեղեկացանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Կայան գյուղում նույն օրը սահմանազատման ու սահմանագծման հարցերով մի քանի ժամ բանակցություններ են ընթացել Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների միջեւ, որը հայկական կողմից ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանականից՝ Շահին Մուստաֆաեւը։ Սակայն, ըստ տեղացիների, բանակցությունները մինչեւ կեսգիշեր չեն տեւել, երեկոյան տվյալ վայրից արդեն հեռացել են պաշտոնյաների ավտոշարասյուները, ինչը նշանակում է՝ միտումնավոր են հայտարարությունը տարածել կեսգիշերին, որ Երեւանում ընթացող փողոցային շարժումն էլ ավելի չբորբոքեն։


Բանն այն է, որ, համաձայն այդ արձանագրության, իշխանությունները գնացել են միակողմանի զիջումների, թեպետ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին «նիկոլություն» արեց՝ մեծ հաջողություն որակելով այս խայտառակ պարտությունը, եւ անգամ աչքալուսանք տվեց կիրանցեցիներին, ասելով․ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»: Փաշինյանը թերեւս մտածում է, որ իրեն միայն իր մոլի աջակիցներն են լսում, որոնք չունեն ինտելեկտ, գրագիտության տարրական մակարդակ, որ կարողանան ընթերցել կառավարության պարզաբանումը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ Կիրանց գյուղի կամուրջն անցնում է ադրբեջանցիներին, այսինքն՝ գյուղը կիսվում է, պարզապես վերջին երեք սյուների տեղադրումն այդ տարածքում հետաձգվել է 2-3 ամսով, որպեսզի, ըստ կառավարության, կամուրջը շրջանցող ճանապարհ կառուցվի։ «Կհիմնանորոգվի Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Իրականում, մասնագետների կարծիքով, նշված ժամկետում հնարավոր չէ այդ ճանապարհը սարքել, ուստի գործընթացը երկարաձգվել է, թերեւս, որպեսզի երկրում ներքաղաքական իրավիճակը կկայունանա` պայքարը դադարի։ Նշենք, որ չնայած գործընթացն ավարտված է, արձանագրությունը` ստորագրված, սակայն կառավարությունը չի հրապարակում արդեն իսկ դելիմիտացված տարածքների տոպոգրաֆիկ քարտեզը, ինչն արել էր շաբաթներ առաջ՝ ցույց տալով, թե որ հատվածներն են սահմանազատելու, ինչը կասկածի տեղիք է տալիս՝ դիցուք, եթե Կիրանցի հետ ամեն ինչ պարզ է, ապա ի՞նչ լուծում է տրվել Ոսկեպարի հատվածում կամ Աճարկուտից Ոսկեպար տանող ճանապարհահատվածում, որը տեղացիները խնդրահարույց էին համարում։

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը երեկ մեզ փոխանցեց, որ կառավարության իրականացրած սահմանազատման հետեւանքով թե՛ ռազմավարական բարձունքներ են անցել Ադրբեջանին, եւ գյուղը վերցվելու է դիտարկման ներքո, թե՛ բնակիչների անշարժ գույք։ «Այս պահի դրությամբ՝ երկու տուն է անցնում ադրբեջանցիներին, երկու խանութ, հեկտարներով այգիներ, արտեր, գյուղի դպրոցն իրենց գծած սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվելու: Սա՝ նախնական հաշվարկով, վերջնական սահմանագծումից հետո կարող է ավելի վատ պատկեր լինել։ Մեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է, այսինքն՝ այն, ինչ նախապես հայտարարել էին, արեցին, ոչինչ էլ չի փոխվել։ Կամ ասում են՝ երկու-երեք ամսում կամուրջ կսարքենք, դա անհնար է, տարիներ է տեւում մի կամուրջ վերանորոգելը»,- տարակուսանք հայտնեց Գոհար Վարդանյանը: Փաշինյանի աչքալուսանքի մասին էլ ասաց․ «Իր ասած այդ 25 հեկտարը մեր վերահսկողության տակ գտնվող հողեր են, որոնք գյուղացիների անվտանգության համար պաշտպանության նախարարությունը տարիներ առաջ ականապատել է, հիմա որ ասում են` դա մեզ է անցնում, պարզապես դրա մի հատվածն են սահմանել, մի մասը, ասում են` ականազերծեք, օգտագործեք։ Դա մեր դիրքերի հատվածն է, աբսուրդի ժանրից։ Այսինքն, մեր վարելահողերը` բնակավայրերին մոտիկ, տալիս են թուրքին, մեզ ասում են` գնացեք դա օգտագործեք։ Գյուղացին համաձայն է դա տալ, միայն թե չմտնեն գյուղ, չմոտենան, դպրոցից հեռու լինեն»։ Կառավարությունը նաեւ պատրաստակամություն է հայտնում փոխհատուցել գյուղացիներին․ Գոհար Վարդանյանն ասում է՝ մենք «հող ծախող» չենք, մեզ պետք չի փոխհատուցում, մենք ուզում ենք հայրենի հողում անվտանգ ապրել։

Եվ, ի վերջո, ինչո՞ւ հենց այդ քարտեզով, Հայաստանի կառավարությունը պատասխանում է, որ դա է ԽՍՀՄ ամենավերջին՝ իրավական ուժ ունեցող քարտեզը։ Հարց է առաջանում․ այդ դեպքում ինչո՞ւ գործընթացի սկզբից կամ գոնե կեսից չէր հայտարարվում, որ Տավուշում «սյուների» տեղադրումն իրականացվում է հենց այդ քարտեզով: Հարցերին, թե ինչ հիմքով է իրականացվում սահմանազատումը, պաշտոնական պատասխան էր տրվում միայն Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որտեղ, սակայն, չկա որեւէ կոնկրետություն, ավելին՝ անցած շաբաթներին ընդդիմադիրները կառավարությանը հուշում-հորդորում էին՝ առաջնորդվել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի քարտեզներով. սովետական շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած սահմանային վերջին ճշգրտմամբ (1988թ.) Բաղանիսին ու Ոսկեպարին լրացուցիչ տարածքներ են տրվել: Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման է գծում, այլ «վերարտադրում» է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը: Այս հենքով, իբրեւ թե կատարվել է դելիմիտացիա Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում:

Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ստում է, քանի որ այդ հատվածում սահմանի վերարտադրություն չի կատարվել: «Եթե սահմանի վերարտադրություն կատարվեր, ապա Հայաստանին կանցներ Բերքաբերի 800 հեկտար տարածքը, որը ՀՍՍՀ մաս է կազմել, իսկ Ադրբեջանին կանցնեին դեպի Ոսկեպար ընթացող ճանապարհի զգալի հատվածները (այն հատվածները, որոնք իբրեւ թե Ադրբեջանական ԽՍՀ-ին են պատկանել ու ընկած են Կիրանցից դեպի Ոսկեպար ճանապարհի վրա՝ ՀՀ դրոշից հետո ընկած տարածքում»։
Վարչապետի աշխատակազմն այդ կապակցությամբ գրում է. «Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել է լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին` նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու»:

Քաղաքագետը նկատում է՝ վարչապետի աշխատակազմը տողատակում փորձում է մեր ժողովրդին «աչքալուսանք» տալ, իբրեւ թե Ոսկեպարի ճանապարհի ադրբեջանական տարածքները մեզ են մնալու: «Հենց դա արդեն իսկ վկայությունն է նրա, որ սահմանի վերարտադրություն չի կատարվում: ՀՀ կառավարությունը ստում է` գնում է Հայաստան-Ադրբեջան սահմանի նոր սահմանագծում ու սահմանազատում, որի հետեւանքով Բերքաբերի 800 հեկտար հողերը մնում են Ադրբեջանին: Քաղաքական տեսանկյունից կարեւորն այն է, որ Ադրբեջանը ոչ մի թիզ հող Հայաստանին չի վերադարձնում: Նա միայն 800 հեկտարի հաշվին մեզ իբրեւ թե լավություն է անում Ոսկեպարի հատվածում՝ թողնելով ճանապարհը մեր վերահսկողության տակ»։

Երեկ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց, թե «ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձեւաչափով ու ալգորիթմով, որն իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում»: Սա նշանակում է, որ առաջիկայում նույն ճակատագիրն է սպառնում նաեւ ՀՀ այլ մարզերին: Այսինքն՝ միակողմանի զիջումներ:

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել
Ամենադիտված