Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում լինի կամ, ասենք, հենց վերջին օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, նույնիսկ բնական է, որ մեկ էլ կտեսնես՝ երկու-երեք հայրենակից սկսում են բորբոքված բանավիճել: Մի քանի թռուցիկ բառը բավական է՝ բանավեճի թեմայի կամ առարկայի մասին պատկերացում կազմելու համար: «Սրանք են մեղավոր... չէ, նրանք են մեղավոր... չէ, էն մյուսներն են մեղավոր...»: Երբեմն վեճն ավելի է բորբոքվում. «Այ, դուք հանձնեցիք Ղարաբաղը... ո՞նց թե, երբ արդեն հանձնած էր մի 20 տարի առաջ... ո՞նց թե՝ հանձնած էր...», ու գնա՜ց: Սխալվես ու մեջ ընկնես, ապա միանգամից բոլորը մոռանում են, որ մի րոպե առաջ այլ մեղավորներ էին նշանակում, շուռ են գալիս ու... հիմա էլ դու ես մեղավոր: Իսկ եթե լրագրող ես, ապա մեղավոր ու մեղավոր ես... Բայց սա՝ այնպես, սովորական դարձած ուղեկից խոսակցություն է:

Բայց այն, ինչ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու մոտ ամփոփիչ հավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց արցախցի արտիստ Քաջիկ Հարությունյանը, իսկապես էլ մտորելու առիթ տվեց: Իսկ նա, ելույթի ընթացքում նկարագրելով Արցախի ու արցախցի մեր հայրենակիցների հետ կատարված ողբերգությունն ու աղետը, մասնավորապես ասաց. «Ո՞վ է այդ ամենի մեղավորը, ժամանակը կպարզի»: Այսինքն, ինչպե՞ս թե «ժամանակը կպարզի»: Իսկ ի՞նչ է, ժամանակակիցներս, կարելի է ասել՝ ականատես-վկաներս չենք տեսնո՞ւմ, չգիտե՞նք, թե «ով է մեղավորը»: Այսինքն, էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանանք (նկատի ունեմ՝ որպես հանրույթ, որպես հասարակություն), թե հատկապես ով է մեղավոր և մեղքն ինչ փուլերով գործեց: Եթե կան հայրենակիցներ, որ դեռ ուզում են տաքացած բանավիճել կամ վիճաբանել, ապա թերևս արժե հորդորել՝ հանդարտվե՛ք, սիրելի հայրենակիցներ ու ազգակիցներ, հանդարտվե՛ք: Պաղե՛ք, մտորե՛ք ու համադրե՛ք ակնհայտ ու հանրահայտ փաստերը: Երբ դա անեք, պարզորոշ կտեսնեք բացահայտը. Արցախը հանձնել, ավելին՝ ուրացել է 1 մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Հասկանալի է, այս դեպքում սոսկ «1 մարդ» չէ, այլ Նիկոլ Փաշինյանը՝ իր քպական թիմով, իր սատելիտների աջակցությամբ: Խոսքը տվյալ դեպքում քրեաիրավական առումով մեղավոր լինելու մասին չէ: Այ, դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք ժամանակին կտան պատասխանը: Խոսքը կոնկրետ քաղաքական պատասխանատվության (այս դեպքում՝ անպատասխանատվության) և այդ առումով՝ մեղավոր լինելու մասին է, ինչից, իհարկե, կարող է բխել քրեաիրավականը: Գուցե արժե՞ թեթևակի հիշեցնել հանրահայտ դրսևորումները: Օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց «սեփական կետից բանակցելու» մասին: Կամ այն, որ «սեփական կետից» նրա բանակցելը գործնականում վերածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տորպեդահարման: Կամ՝ այն, որ բանակցային գործընթաց ասվածը վերածվեց «վերելակային դիվանագիտության», «զապիսկաներով» Ալիևի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների, որոնց մասին ոչինչ գործնականում չբարձրաձայնվեց:

Իսկ ո՞վ ելավ ու Ստեփանակերտի կենտրոնում հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ցանկացած ոք կարող էր նման բան հայտարարել կամ կրկնել հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ հարցազրույցում ասած այդ արտահայտությունը: Ցանկացած ոք, միայն ո՛չ այն անձը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի և գլխավոր բանակցողն է ի պաշտոնե: Այդ ժամանակ էլ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում էր, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմական գործողությունների ուղիղ հրահրում: Դա թշնամու ձեռքը հաղթաթուղթ ու բանակցային (քաղաքական) գործընթացից դուրս գալու և ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ (շատ են սիրում ՔՊ-ում այս բառը, չէ՞) հնարավորություն տալ էր նշանակում: Ու այդպես էլ եղավ:

Կարելի է էլի ու էլի թվարկել բազմիցս արծարծված փաստարկները: Բայց այստեղ փաստարկների քանակը չէ: «Քար ծակող», այն է՝ անհերքելի փաստերը չեն: Դրանց շարքում ամենից անհերքելին այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ, Ալիևի ու Էրդողանի առաջ պարտավորվեց, որ կուրանա Արցախը: Եվ ուրացավ: Պաշտոնապես և ի լուր բոլորի դա արեց 2023-ի գարնանը, իսկ աշնանն արդեն հանձնեց: Այնպես որ, մի լարեք միմյանց նյարդերն ու ջղերը, հարգելի հայրենակիցնե՛ր, մեղավորն ակնհայտ է: «Ի՞նչ անել» դասական հարցի պատասխանն էլ է ակնհայտ, ու դա ակնհայտ էր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսյալ: Իշխանությունից հեռացնել մեղավորին, պարտության, մահաբերության, պատերազմաբերության ու կորստաբերության խորհրդանիշին, թշնամու հետ ձեն-ձենի տված՝ մեր ժողովրդին պատերազմով սպառնացողին:

Արցախի կորստի, Հայաստանի Հանրապետությանը պատուհասած աղետների, սուբյեկտայնության, ինքնիշխանության շեշտակի անկման համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանը, իր «քաղաքական թիմը», իրենց աջակցող սատելիտները: Հա, մնացած բոլորս էլ ենք մեղավոր, բայց մեղավոր ենք այն բանում ու այնքանով, որ թույլ ենք տվել (ու դեռ տալիս), որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեն պաշտոնավարել ու լինել իշխանություն: Սա, ցավոք, բոլորիս է վերաբերում. և՛ այս 3-4 տարին ակտիվ պայքարողներին, և՛ հատկապես անտարբերության մեջ պարուրվածներին, և՛ «քաղաքականությամբ չզբաղվողներին», և՛ «գլուխը կախ իրենց գործն անողներին»: Ուրեմն, բավարար կամ լիարժեք չենք պայքարել, ուրեմն, չենք կարողացել ինչպես հարկն է՝ մարդկանց բացատրել, ուրեմն այս, ուրեմն՝ այն: Բայց հիմա դա չէ հարցը: Հիմա հարցն այն է, որ մեղավորն ակնհայտ է: Ինչ անելը՝ պարզ է: Մնում է՝ անելը: Առնվազն՝ անողներին չխանգարելը: Հակառակ դեպքում, բոլորս ենք դառնում մեղսակից, իսկ հայրենազրկում թույլ տալն այնպիսի մեղք է, որի տակից շատ դժվար է դուրս գալ, եթե ընդհանրապես հնարավոր է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել
Ամենադիտված