Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ը «Գրեթե ըստ Քենեդու. մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևաններին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարի Ռուսաստանին մոտ արտերկրում տեղի են ունենալու երկու ճակատագրական քաղաքական իրադարձություն, որոնց ելքը անհնար է նախապես կանխատեսել, բայց եթե լինի Ռուսաստանի համար բացասական սցենար, ապա կարող են կտրուկ փոխել աշխարհաքաղաքական դասավորությունները։ Խոսքը Վրաստանում և Մոլդովայում ընտրությունների մասին է։ Առաջին դեպքում Հարավային Կովկասում Ռուսաստանի համար կբացվի երկրորդ ճակատը, իսկ երկրորդ դեպքում կկրկնվի ուկրաինական հակամարտության սյուժեն, որի մեջ ամբողջությամբ կներքաշվեն Մերձդնեստրն ու Բեսարաբիան։ Բանն այն է, որ արևմտամետ ուղղվածությունը սնուցող արմատային հիմքը և՛ Քիշնևում, և՛ Թբիլիսիում ընդհանրապես չի կտրվել և մնացել է անձեռնմխելի և՛ Դոդոնի, և՛ Իվանիշվիլիի օրոք: Եվ այդ կուրսը նույնն է, ինչ Ուկրաինայինն է:

Ընդ որում, հիմա էլ Հայաստանն է ձգտում ԵՄ ու ՆԱՏՕ։ Այս ամենի ամբողջ տարբերությունն այն է, թե ինչպե՞ս են գնում դեպի այդ նպատակը՝ դանդաղ, բայց վստահ սողալով և ծուռ զիգզագներո՞վ, թե՞ բղավելով հակառուսական կարգախոսներ և ուղիղ առաջ նետվելով: Նույն օպերայից են Փաշինյանի, Սիմոնյանի և մյուս «VIP» հայերի աշխարհաքաղաքական վերջին մտավարժանքները։ Արդյո՞ք Հայաստանի կողմից կորսված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը կարելի է համարել Ռուսաստանի պարտություն։ Եթե կոնտինգենտի այդ դուրսբերմանը զուգընթաց Երևանում հաստատուն նստած լիներ մոսկովյան ռեժիմին դաշնակից հավատարիմ մեկը, ապա կարելի էր համարել, որ չկար պարտություն, կար ուղղակի դժբախտ դրվագ մեծ խաղում։ Բայց երբ խաղաղապահների դուրսբերումը Երևանի պաշտոնյաները ուղեկցում են ավելի քան հասկանալի «բարի ճանապարհ» արտահայտությամբ, երբ բոլոր մեղքերի համար մեղադրվում են հենց նրանք, գումարած խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու և դեպի ԵՄ և ՆԱՏՕ վերակողմնորոշվելու մասին, ապա այդ իրավիճակում անհերքելի է, որ Հարավային Կովկասի կոնկրետ երկրի համար պայքարում առկա է աշխարհաքաղաքական պարտություն։

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ այսօր պարզ չէ, թե ո՞վ է ումից ավելի շատ կախված՝ Փաշինյանը Մոսկվայի՞ց, թե՞ Մոսկվան Փաշինյանի պոռթկումներից։ Թույլ տվեք բացատրել: Խաղաղապահների հետ Հայաստանից հեռացավ Հայաստանի իշխանության վրա ռուսական ուղղակի և անմիջական ճնշման վերջին լծակը։ Ներկայում հայության դժգոհ հատվածի ոչ մի բողոքի գործողություն չի սպառնում Փաշինյանի դիրքերի ամրությանը: Ընդհակառակը, տարօրինակ կերպով ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունն է նրա քաղաքական երկարակեցության բանալին: Հաղթող կողմերին նա պետք է որպես երաշխավոր, որ Հայաստանը չի շեղվի իր ընտրած ուղուց։ Նա տալու է նրանց անհրաժեշտ բոլոր տարածքները, բացելու է Զանգեզուրի միջանցքը և այլն։ Դրա համար էլ այսօր Բաքուն Փաշինյանի վրայի փոշին է մաքրում։ Ռուսաստանին իր հերթին, հաշվի առնելով Ուկրաինայում անավարտ գործողությունը, հարավային թիկունքում նոր պատերազմ պետք չէ։ Ավելին, դա, անշուշտ, կբերի ոչ թե հայերի վրեժխնդրությանը, այլ «թուրքական աշխարհի» դիրքերի հերթական ամրապնդմանը։

Դեր է խաղում նաև Բաքվի և Անկարայի շահերին նայելու պարտադրված անհրաժեշտությունը։ Եվ երբեմն, եկեք անկեղծ լինենք, Կրեմլը ակտիվորեն տրվում է այդ շահերին, չնայած այն բանին, որ նրանց կրողները, ինչպես ասվում է մի երգում, «մե՛կ ոչ, մե՛կ այո» են: «Ընկեր Ռեջեփը», ավաղ, ոչ միայն գործընկեր է այնպիսի կարևոր ներդրումային նախագծերում, ինչպիսիք են տարբեր ատոմակայանները, այլ նաև ներկայում անփոխարինելի միջնորդ է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում: Իսկ դա շատ բան արժե։ Այդ թվում՝ ճիշտ պահին ինչ-որ բան չտեսնելը: Տեսանք, թե ինչպես Ալիևին «լիզեցին» Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ: Ադրբեջանի նախագահը, սակայն, պարտքի տակ չմնաց՝ Մոսկվայի ականջին հաճելի հայտարարություններ անելով Կիևին զենք չվաճառելու մասին, «չնայած նրանք իսկապես խնդրել էին»։ Բայց վերադառնանք բուն թեմային: Իրականում ի՞նչ է պետք Ռուսաստանին հետխորհրդային տարածքում իր հարևաններից, որպեսզի հանգիստ խղճով համարի, որ «ամեն ինչ լավ է»: Որովհետև հենց հստակ և հասանելի նպատակներ դնելու և դրանց համար ամենաարդյունավետ լուծումներ գտնելու ունակությունն է ցանկացած պետության հաջողության գրավականը:

Եվ հակառակը, ժամանակի կոնկրետ պատմական պահին անիրատեսական, անհասանելի, քիմեռական նպատակների մրցավազքը կամ, ընդհանրապես, որևէ նպատակ հստակ ձևակերպելու անկարողությունը պետության թուլության նշան է։ Ցավալի ճշմարտությունն այն է, որ պետք է քաջություն ունենալ ուղիղ նայել ու ասել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո չորրորդ տասնամյակի կեսերին Ռուսաստանը չունի ազդեցության ոչ մի լծակ՝ անգամ դրդելու իր հարևաններին քաղաքական աջակցության կարևոր ժեստ անել: Եվ, ընդհանուր առմամբ, մերձավոր արտերկրի վրա ռուսական արտաքին քաղաքականությունը կարիք ունի պրագմատիկ տնտեսական աուդիտի, որպեսզի հնարավոր լինի մի քանի սյունակում ամփոփել բոլոր «կողմ և դեմ կետերը» իրենց դրամական արտահայտությամբ և հասկանալ՝ արդյո՞ք «խաղը արժե վառած մոմին»:

Ի վերջո, սկզբունքորեն հիանալի հասկանալի է, թե ինչ է պետք Ռուսաստանից տարբեր բազմավեկտոր երկրներին։ Հիմա գլխավորը որոշելն է, թե «ՄԵԶ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՆՐԱՆՑԻՑ»։ Եվ ոչ թե «ընդհանուր առմամբ», այլ կոնկրետ ու կետ առ կետ։ Եվ դա շրջում է ամբողջ տրամաբանությունը՝ վերադարձնելով մեզ հենց սկիզբ։ Ստացվում է գրեթե Քենեդու պես. «Մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևան երկրներին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից»։ Եվ դա այնպես, որ, միևնույն ժամանակ, ցանկություններն այնպիսին լինեն, որ մեզ ուղիղ չտանեն «Ոսկե ձկնիկ» հեքիաթի վերջաբան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»
Ամենադիտված